SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 18-ին Երևանում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների հետ համատեղ Մոսկվա-Երևան թիվ 1965 չվերթով Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացի, 32-ամյա Դմիտրիյ Ռոդիգինին թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել գծային բաժին։ Տեղում նրա ձեռքի ուղեբեռի զննությամբ հայտնաբերվել է սպիտակ գույնի փոշենման զանգված պարունակող թվով 5 փաթեթ՝ ընդհանուր 13 գրամ կշռով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրանցից մեկը թափանցիկ «Զիպ» փականով է եղել, իսկ մնացած 4-ը՝ սև գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված։ Դ. Ռոդիգինը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Կրիստալ» տեսակի թմրանյութ և այն պատկանում է իրեն։ Փաստի առթիվ ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Կասկածյալ Դ. Ռոդիգինը ձերբակալվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը