Էս ի՞նչ եք անում․ 37 թվին անգամ չէին մտնում մարդկանց անկողինները․ Հրանտ Բագրատյան (video)

Այսօր Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ աղքատության ցուցանիշը 1,5 տոկոս է, իսկ աղքատության ցուցանիշը 24 տոկոսից ցածր չէ։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ՝ տնտեսական ոլորտում Նիկոլ Փաշինյանը շարունակում է վատ քաղաքականություն վարել․ «Սխալ քաղաքականության պատճառով Հայաստանից փող է, որ հոսում է, որովհետև տարածաշրջանում մեր կողքին կան էժան երկրներ։ Խոսքս ուղղում եմ Կառավարությանը՝ ինչո՞ւ եք դոլարային գներն աճեցնում, իսկ դրամային գները կայունացնում։ Կանգնած ենք գլոբալ կատաստրոֆայի շեմին»։

Հրանտ Բագրատյանը նկատում է, որ Ազգային վիճակագրական կոմիտեն դեռևս չի ներկայացրել վերջին 11 ամիսների թվերը, որը պետք է աներ հունվարի 5-ին․ «Սա պետական հանցագործություն է։ Վստահ եմ, որ այդ թվերը գնացել են Կառավարություն՝ համաձայնության»։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ թվերը նկարելու են, Բագրատյանը վստահաբար ասել է, որ անպայման նկարելու են, որին պետք է արձագանքեն իրավապահ մարմինները։

Անդրադառնալով ներդրումների առումով սփյուռքի կողմից առկա պասիվությանը՝ Հրանտ Բագրատյանը հորդորել է քաղաքական իմաստով մոռանալ սփյուռքի մասին․ «Հերիք ա՝ Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, իրենք Հայաստանում չեն ապրում, բայց եկան Հայաստանում ամեն ինչ խառնեցին։ Սերժ Թանկյանը շատ է սիրում հայրենիքը, դե թող գա այստեղ ապրի, ճիշտ է կգա, մեռնելուց կգա։ Հայրենիքը նրա համար է, որ գան թաղվեն այստեղ»։

Հրանտ Բագրատյանը նաև ասել է, որ ինքը ճանաչում է սփյուռքում ապրող բավականին ազդեցիկ մարդկանց, որոնց համար հեղափոխություններն այնքան էլ ընդունելի չեն և այս պայմաններում նրանք ներդրումներ չեն անի։

Հարցին՝ գործարարների նկատմամբ այսօր կա՞ ընտրովի մոտեցում, Հրանտ Բագրատյանը պատասխանել է, որ յուրաքանչյուր խոշոր բիզնեսմեն, եթե դառնում է Կառավարության ռեսուրսը, ուրեմն աշխատելու խնդիր չի ունենում։

Եզրափակելով խոսքը՝ Հրանտ Բագրատյանն ասել է, որ, այդուհանդերձ, տնտեսության ոլորտում որոշակի առաջխաղացում նկատում է։ Նրա խոսքով՝ աճում է վերամշակվող արդյունաբերությունը, որը սակայն 3,5 տոկոսից չի անցնում։

դիտվել է 3672 անգամ
Լրահոս
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am