ՔՊ-ն պառակտվում է.Նիկոլ Փաշինյանը սպառնացել է
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչներ ծրագրել են հեռանալ թիմից: Այդ մասին իմացել է Փաշինյանը եւ կանչել բացատրության, բայց ավելի շատ սպառնացել է նրանց: Ասել է, որ դուրս գալու դեպքում քրեական գործեր կհարուցի նրանց նկատմամբ: Մեր տեղեկություններով՝ արդեն որոշների ազգականների եւ բարեկամների դեմ գործեր են հարուցվել որպես նախազգուշացում: