Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է երեք հայազգի տղամարդու (տեսանյութ)
Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է երեք հայազգի տղամարդու, ովքեր կասկածվում են հունվարի 1-ին մի տղամարդու վրա հարձակվելու մեջ։
CBS Los Angeles-ի փոխանցմամբ՝ հանցագործները մեքենայով հետևել են զոհին, իսկ երբ նա կանգ է առել, նրանցից մեկը բռունցքով հարվածել է նրա գլխին։ Տղամարդը կորցրել է գիտակցությունը և ընկել գետնին։
Լոս Անջելեսի ոստիկանությունը տարածել է տեսանյութ՝ խնդրելով օգնել հայտնաբերել նրանց։ Տղամարդկանց նկարագրելիս ոստիկանները նշում են, որ նրանք բոլորը 20-30 տարեկան են, ենթադրաբար՝ ազգությամբ հայ, սև մազերով։