Ահաբեկչության հետևանքով 90-ից ավելի մարդ է զոհվել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել:
Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Սոմալիի խորհրդարանի պատգամավոր Աբդիրիզակ Մուհամեդը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ զոհվածների թվում կան նաև ոստիկաններ: