ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն կատարել Սիրիայի քրդերի հարցում իրենց ստանձնած պարտավորությունները. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները և չեն հեռացրել Սիրիայի քրդական զինված ջոկատներին Թուրքիայի սահմանամերձ գոտիներից:
Էրդողանը նշել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը խոստացել էին դուրս բերել քրդական ջոկատները թուրք-սիրիական սահմանին ձևավորված «անվտանգության գոտուց»:
«Նրանք հայտարարում էին, որ այնտեղ ահաբեկիչներ չեն լինի, բայց նրանք այնտեղ դեռ կան: Սիրիական այդ տարածքների բնակիչները մինչև հիմա էլ Անկարայից ռազմական օգնություն են խնդրում, իսկ քրդական ինքնապաշտպանության ուժերը շարունակում են հայտարարել, որ հանդես են գալիս բոլոր քրդերի անունից»,- նշել է Էրդողանը: