Դատարանը կեղծել է փաստերը՝ հանուն Ավինյանի և Պապիկյանի

Politika.am գրում է. Նոր իշխանությունները լրատվամիջոցների դեմ պայքարելու ազատ խոսքը լռեցնելու նախկիններից տարբերվող մարտավարություն են ընտրել։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ դատական հայցեր են ներկայացնում լրատվամիջոցների դեմ և ֆինանսական պահանջ ներկայացնում։ Այս իշխանության օրոք որոշումներ դակողի համբավ ձեռբերած դատարաններն էլ արագ բավարարում են այդ հայցերը։

Politik.am-ի դեմ երկու վճիռ է կայացվել՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Պապիկյանի հայցերով։ Երկու հայցերի բավարարման արդյունքում որոշվել է տուգանել մեզ 1 մլն 400 հազար դրամով։ Ավելորդ անգամ չխորանալով դատարանի չհիմնավորված որոշումների մեջ տեղ գտած բազմաթիվ չհիմնավորված պնդումների վրա ծանրանանք նույն Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի երկու տարբեր որոշումներում տեղ գտած նույն հիմնավորման վրա, որը կբացահայտի որոշման հորինված լինելը։

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի երկու տարբեր դատավորներ՝ Գևորգ Բալայանը և Սամվել Մատինյանը՝ Տիգրան Ավինյանի և Մեսրոպ Պապիկյանի բավարարած հայցերի վճռի հիմնավորումներում գրել են, որ Politik.am-ի հրապարակումը հատկապես բացասական ազդեցություն է ունեցել նշված գործիչների վրա, քանի որ հրապարակումները եղել են նախընտրական շրջանում։ Ակնհայտ է, որ հիմնավորման այս հատվածը դատավորները արտագրել են իրարից, որպեսզի ավելի համոզիչ թվա իրենց վճիռը։

Եվ այսպես․

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին մեր հրապարակումը եղել է 2018 թվականի հոկտեմբերի 26-ին, իսկ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման մասին պաշտոնապես որոշում է կայացվել միայն 2018 թվականի նոյեմբերի 1-ին՝ նախագահի հրամանագրի հրապարակումից հետո, իսկ նախընտրական քարոզարշավը սկսվել է նոյեմբերի 26-ին։ Այսինքն մեր հրապարակման պահին չի եղել նախընտրական շրջան, ավելին՝ Տիգրան Ավինյանը չի եղել պատգամավորի թեկնածու և մեր հրապարակումը չէր կարող ազդել նրա նախընտրական վարկանիշի վրա։

Մեսրոպ Պապիկյանի հրապարակման դեպքում անգամ երկար մտորելու կարիք չկա հասկանալու համար, որ դատավորը կեղծել է փաստերը, որպեսզի իր վճիռը ավելի ազդեցիկ տեսք ունենա։ Պապիկյանի մասին մեր հրապարակումը եղել է 2019 թվականի հունվարի 17-ին՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի կայացած ԱԺ արտահերթ ընտրություններից 39 օր անց և մեր հրապարակումը չէր կարող ազդել Պապիկյանի հավաքած 3908 ձայնի վրա։

Փոքր, բայց կարևոր այս դրվագը հստակ ցույց է տալիս, որ դատարանը խնդիր է ունեցել մեր դեմ վճիռ կայացնելու և հանուն դրա ազատ շարադրության հիմքով հիմնավորումներ է գրել, առանց խորանալու դրանց իսկության մեջ։

 

դիտվել է 204 անգամ
Լրահոս
Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am