Վերջին օրերին սահմանին ընդհանրապես լարվածություն չկա. Գաբրիել Բալայան
Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում վերջին օրերին լարվածություն չկա, կրակոցները նվազել են:
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Այս պահին սահմանին իրավիճակը շատ ավելի հանգիստ է, քան նախկինում եղել է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Վերջին երեք օրը սահմանին լարվածություն չկա, կրակոցները զարմանալիորեն նվազել են: Կարծում եմ, սա պայմանավորված է նրանով, որ հակառակորդը համարժեք պատասխան է ստանում»,- նշեց Բալայանը:
Նրա խոսքով՝ սահմանին ամեն ինչ գտնվում է օպերատիվ վերահսկողության տակ, և լայնածավալ կամ պաշտպանողական հարձակման նախանշաններ այս պահին չկան: