Ալիևի ու Մեհրիբանի ծրագիրը. Փետրվարի 9-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում

Ադրբեջանի Միլի Մեջլիսը դեկտեմբերի 2-ին կայացած հատուկ նիստում հայտարարեց ինքնարձակման մասին: Խորհրդարանի օրակարգում դրված Էր օրենսդիր մարմնի ինքնարձակման հարցը, այն դրվեց խորհրդարանականների քվեարկությանը, որոնք «կողմ» են քվեարկել: Դրանով իսկ, քվեարկության արդյունքներով, խորհրդարանի ինքնարձակման որոշում ընդունեց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխող կուսակցության քաղաքական խորհուրդը նիստ էր անցկացրել, որտեղ կուսակցությունից խորհրդարանում ներկայացված պատգամավորներին հանձնարարվել էր հանդես գալ Միլի մեջլիսի ինքնարձակման նախաձեռնությամբ: Իշխող կուսակցության փոխնախագահ-գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել էր, որ այդ որոշումն ընդունվել Է պետության ղեկավարի՝ բարեփոխումների ու կադրային վերադասավորումների քաղաքականությանն աջակցելու նպատակով: Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած Է 125 պատգամավորից, պատգամավորական մանդատների մեծամասնությունը պատկանում Է կառավարող կուսակցությանը: Երկրում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք Է կայանային 2020թ. նոյեմբերին:

Ահա, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց կարգադրություն Միլի մեջլիսը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։ Կարգադրության համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2020թ. փետրվարի 9-ին։ «Ադրբեջանի Սահմանադրության 98 հոդվածի առաջին մասի և 109 հոդվածի առաջին մասի համաձայն՝ ցրել խորհրդարանը, 2020թ. փետրվարի 9-ին նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասվում է փաստաթղթի տեքստում։

Ադրբեջանի ընդդիմությունն այժմ քննարկում է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կամ դրանք բոյկոտելու հարցերը:
Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները, ներկայացուցիչները նախօրեին հանդիպում-քննարկում են անցկացրել «Մուսաֆաթ» կուսակցության գրասենյակում: «Մուսաֆաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջըլին ասել է, թե իշխանությունները պատրաստվում են առաջիկայում ընտրություններն անցկացնել առանց որևէ բարեփոխումների: Նրա կարծիքով՝ իշխանությունը, ընտրությունների համար չստեղծելով նորմալ պայմաններ, ընդդիմությանը դրդում է բոյկոտելու դրանք:

«Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Ալի Ինսանովն ասել է, թե ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը պետք է հանդես գան միասնական դիրքորոշմամբ: «Ազգային ճակատ»-ի փոխնախագահ Սեյմուր Խազին ասել է, թե իրենց կուսակցությունն ընտրություններին մասնակցելուն դեմ չէ, բայց նաև գտնում են, որ առնվազն նվազագույն պայմաններ են անհրաժեշտ:

«Ռեալ» կուսակցության գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին ասել է, թե ընտրություններին մասնակցելու այլընտրանք չկա, և անհրաժեշտ է զանգվածներին ներառել այդ գործընթացում: «Իշխանության են գալիս ընտրությունների միջոցով: Դրանք կարող են անցկացվել փետրվարին կամ մարտին, և դժվար թե իշխանությունները փոխեն ընտրական հանձնաժողովների կազմը: Բոյկոտը դժվար թե հարցականի տակ դնի ընտրությունների լեգիտիմությունը: Իշխանությունները ցանկանում են, որ մարդիկ չգնան քվեարկելու, որպեսզի հեշտությամբ կեղծեն արդյունքները: Անհրաժեշտ է մարդկանց զանգվածաբար բերել քվեարկության», - պնդել է Ջաֆարլին:

Ընդդիմադիրների հավաքի մասին հաղորդել էր «Թուրան» գործակալությունը՝ նշելով, որ մասնակիցների մեծ մասի կարծիքով՝ պետք է մասնակցել ընտրություններին, չնայած ընտրական միջավայրի անբարենպաստ մթնոլորտին՝ Ընտրական օրենսգիրքն է ոչ ժողովրդավար, ընտրական հանձնաժողովներն են իշխանությունների վերահսկողության տակ, սահմանափակված են հավաքների ազատությունները:

Այսպիսով, ադրբեջանական ընդդիմությունը որոշել է շարունակել հանդիպումները, խորհրդակցությունները, պայմանավորվել են առաջին հերթին քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները և առաջարկներ ներկայացնել: Քննարկումների օրակարգում կլինեն նաև ընտրական հանձնաժողովների կազմը փոփոխելու և վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ստեղծելու հարցերը:
Իլհամ և Մեհրիբան Ալիևներն, այսպիսով, գնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Նրանք նոր արտաքուստ փորձելու են սերնդափոխություն ապահովել Ադրբեջանում՝ «բարեփոխված» Ադրբեջանի քողի տակ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1788 անգամ
Լրահոս
Ուզում են խփել համաժողովրդական շարժմանը. կիրանցեցի (video) «Գյումրու պարեկային անսամբլը միգալկեքով․․․» (video) Է թող կանչեն Արշակ սրբազանին ԱԱԾ, ինձ էլ թող կանչեն. ի՞նչ է եղել․ Միքայել Սրբազան (video) Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից. Նիկոլ Փաշինյանը կրկին մանիպուլացնում ու ահաբեկում է Փաշինյանը վախեցած է հասել Մոսկվա․ Արա Վարդանյան (video) Փաշինյանն էլ, Ալիևն էլ, Հայաստանում կորցնելու են իշխանություն Մեկ հարցի պատասխան չի տալիս՝ ո՞ր քարտեզներն է դրված իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրում. Տիգրան Աբրահամյան Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 10․000․000 եվրո․ Հայաստանի պետական պարտքը ավելանում է Մեծաթիվ ոստիկաններ Գյումրիում՝ Միքայել Սրբազանի առաջնորդած շարժմանը (video) Արաբա՛տ, մի փոքր տղամարդկություն ունեցիր ու դուրս արի․ ակցիա ԱԳՆ-ի դիմաց (video) Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով Գալու է օրը Պետրոս Ղազարյան, և դու ներում ես խնդրելու․ պատերազմի մասնակից (video) Սկսել են ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաև իրենք իրենց սուտ են ասում ու հավատում. Բագրատ սրբազանը՝ իշխանություններին Արմավիրի մարզում «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ . Անդրանիկ Թևանյան Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում «Հավատով հետեւում ենք Բագրատ Սրբազանին, հույս է մեզ համար, որ կկարողանանք ազատագրել մեր հայրենիքը» (video) ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան Հենց այսօր Մոսկվայում Փաշինյանի առաջ կդնեն այդ հարցը․ Հայկ Այվազյան (video) Մենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ» Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել․ քաղաքագետ Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am