Գովազդի՞, թե Սևրի պայմանագրի կողքին պառկելու արժանի կառույց. իշխանությունների համար տեսակետ փոխելը դարձել է գուլպա փոխելու պես բան

«Փաստը» գրում է. «Շատ է խոսվել այն մասին, որ վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը որոշ սկզբունքային հարցերում իր դիրքորոշումը կտրուկ փոխել է:

Վարչապետի այսպիսի մոտեցումը վերաբերում է ոչ միայն ներքաղաքական օրակարգի հարցերին, այլև արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող խնդիրներին:

Եվ հատկապես ուշագրավ է Փաշինյանի փոփոխական դիրքորոշումը Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցության վերաբերյալ:

Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ նա առիթը բաց չէր թողնում ամենախիստ քննադատության ենթարկելու անվտանգային այդ կառույցը:

Նա նշում էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի շահերից չի բխում: Իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին «Ելք» դաշինքի նախագծի քննարկման ժամանակ Փաշինյանը բավականին կոշտ էր արտահայտվում այդ կառույցի մասին.

«Ամբողջ օրը ասում ենք ՀԱՊԿ, ՀԱՊԿ, հենց հարձակում է լինում, պարզվում է՝ չէ, ՀԱՊԿ պայմանագիրը այդ գյուղերի համար չի, Մովսես գյուղի համար չի, մի հատ ուրիշ գյուղի համար, մի հատ հասկանանք՝ ՀԱՊԿ-ն ինչ է:

Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, պետք է հստակեցում մտնի, թե ի՞նչ պարտավորություններ ունենք: ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի»:

Հասկանալի է, որ այդ ժամանակ Փաշինյանը, որպես ընդդիմադիր պատգամավոր, կարող էր ժողովրդահաճո հայտարարություններ անել, քանի որ իր վրա որևէ պատասխանատվություն դրված չէր:

Բայց երբ արդեն ԱԺ-ում քննարկվում էր վերջինիս՝ վարչապետ ընտրվելու հարցը, պատգամավորների շրջանում ՀԱՊԿ-ի շուրջ նրա հայտարարությունների մասով մտահոգություն կար:

Այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ի շուրջ հարց հնչեց, որին ի պատասխան վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ օգտակար կլինի փոխադարձ դաշնակցային պարտավորությունների ճշգրտումը հենց ռազմական անվտանգության ոլորտում։

Եվ միայն վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը մեղմացրեց իր քաղաքական դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում՝ հասկանալով, որ իր վրա պատասխանատվություն է դրված, և չի կարող ինքն այլևս «օդից կախված» հայտարարություններ անել՝ մանավանդ, երբ ամեն քայլափոխի հայտարարում էր, թե իրենց կատարած հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական կոնտեքստ:

Սակայն Փաշինյանի այսպիսի հայտարարությունը չխանգարեց, որ սև ամպեր կուտակվեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գլխին, երբ վերջինիս 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված մեղադրանք առաջադրվեց սահմանադրական կարգը տապալելու մասով:

Մեղադրանքի առաջադրումից հետո սկսվեց գործընթաց` Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ:

Իսկ 2018 թ. նոյեմբերի 2-ին ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովը ազատվեց գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Արդյունքում ՀԱՊԿ-ի շուրջ Փաշինյանի վարած քաղաքականությունը դժգոհություն առաջ բերեց կազմակերպության անդամ երկրների շրջանում, Բելառուսը փորձեց իր ներկայացուցչին ժամանակից շուտ նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, և չնայած չհասավ այդ նպատակին, բայց Հայաստանն, ըստ էության, կորցրեց գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցիչն ունենալու հնարավորությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ տեղի ունեցած այս միջադեպը ոչ միայն բացասական ազդեց Հայաստանի հեղինակության, այլև այդ անվտանգային կազմակերպության վարկանիշի վրա:

Տեսնելով, որ արկածախնդիր քաղաքականության պատճառով Հայաստանը կարող է անվտանգային խնդիրներ ունենալ, և իր վարկանիշը կարող է մեծապես տուժել դրանից, Փաշինյանը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ դառնալով ՀԱՊԿ-ի մոլի ջատագով:

Եվ այդ կազմակերպության շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների ժամանակ արդեն ՀՀ վարչապետը սկսեց հայտարարել, թե ՀԱՊԿ-ը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպություն է և կայունության և անվտանգության գլխավոր գործոնն է մեր տարածաշրջանում:

Իսկ օրերս Բիշքեկում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետը սմարթֆոնով լուսանկարեց գագաթաժողովում ընդունված որոշումների ներքո ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ստորագրություններն ու տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում:

Իսկ ռուսական հեռուստաալիքներից մեկի լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ իր սմարթֆոնով լուսանկարեց ՀԱՊԿ պայմանագիրը, Փաշինյանը նշեց, թե այդ քայլով ՀԱՊԿ-ի գովազդն է անում: ՀԱՊԿ-ի գովազդ անելիս՝ Փաշինյանը մոռանում է, որ ժամանակին հայտարարում էր, թե ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի:

Երևի այդ պատճառով է, որ շատ փորձագետներ, այդ թվում՝ արտերկրյա, նշում են, թե այս իշխանությունների համար տեսակետ փոխելը դարձել է գուլպա փոխելու պես մի բան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 460 անգամ
Լրահոս
Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am