Սամվել Կարապետյանն ասել է, թե հանուն ում է համահայկական հեռուստամարաթոնին այդքան փող տվել
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնի ամենախոշոր նվիրատուն «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է՝ 1,5 միլիոն դոլար գումարով: «Հայաստան» համահայկական հիմնադրամն հեռուստամարաթոնն այս տարի աչքի ընկավ աննախադեպ քիչ գումարի հավաքագրմամբ՝ 9 միլիոն 856 հազար դրամ: Երբեմնի շռայլ գործարարներն այս տարի հարկ չհամարեցին իրենց ներդրումն ունենալ ծրագրին, պատճառների մասին քանի օր է խոսվում է, փաստն այն է, որ ամենամյա մարաթոնը հստակ ցուցիչ է իշխանության վստահության առումով, Գագիկ Ծառուկյանը ընդհանրապետ գումար չնվիրաբերեց:
Ինչով է պայմանավորված Սամվել Կարապետյանի առատաձեռնությունը, նրա շրջապատը հետաքրքրվել է՝ վստահո՞ւմ է ՀՀ իշխանություններին, Կարապետյանն ասել է, որ ինքը տարիներ շարունակ գումար է տրամադրել հանուն Արցախի զարգացման, եւ այս անգամ էլ չէր կարող դա չաներ, քանի որ վստահում է Բակո Սահակյանին: