Ալո-ալո, Մեհրիբանն է...Աննա Հակոբյանն անհասանելի է

Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան պատմել է իր երազանքի մասին, որը ցանկանում է իրականացնել Արցախում: Ալիևան իր տելեգրամյան ալիքում գրել է, որ իրենք ընդամենը մեկ երազանք ունեն՝ «միասին լսել Ղարաբաղի շիկեստե Ղարաբաղյան հողում»:

Շիկեստեն ադրբեջանական մուղամ երաժշտության տարատեսակներից մեկն է:
Մեհրիբանի այս աղմկոտ հայտարարությունից հետո քար լռություն է տիրում Հայաստանի առաջին տիկնոջ մոտ, ով խաղաղության դեսպան է իրեն հռչակել, իսկ վերջերս էլ նոր առաքելությամբ է իրեն օժտել, այցելում է առաջնագիծ: «Հայոց բանակը ամբողջ ժողովրդի ուշադրության եւ հոգատարության ներքո է, ես էլ որպես ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում, այցելում եմ մեր զինվորներին»,- այսպես է երեկ պատասխանել լրագրողի հարցին, թե ինչու է այցելել դիրքեր։

«Պարզվում է, որ այս այցի հետ կապված էլ «հարցեր» կան: Հիմա չեմ հասկանում՝ գնա՞մ, չգնա՞մ, որեւէ այլ տեղ գնա՞մ, չգնա՞մ, ինչ-որ բան անե՞մ, թե՞ չանեմ։ Կարո՞ղ է միայն գեղեցկության սրահներ, շոր ու կոշիկի, եւ իհարկե՝ ոսկու խանութներ պետք է գնամ, կնունք-ծնունդների եւ տուրիստական այցերի մասնակցեմ։ Տարվա մեջ երկու անգամ էլ պարտադիր գնամ որեւէ կուրորտային երկիր հանգստանալու ՝ ընկերուհիներիս հետ։ Իսկ ես անիմաստ ինչերով եմ զբաղված»,- առաջնագիծ այցելելու հարցում իր քննադատողներին այսպես էր հեգնել Աննա Հակոբյանը:

Փաստորեն, Աննա Հակոբյանը կարողանում է շատ արագ արձագանքել, պատասխանել և մունաթ գալ ՀՀ «հպարտ» քաղաքացիների և լրատվամիջոցների վրա:

Չգիտենք, թե էլ ուր կգնա, կամ չի գնա Աննա Հակոբյանը, բայց կարծում ենք, որ պետք է պատասխանի Ադրբեջանի առաջին տիկնոջը հենց միայն այն բանի համար, որ Հակոբյանն ամիսներ առաջ փորձ արեց «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության տակ խաղաղության կոչեր հղել Ադրբեջանին, մի խումբ կանանց հասցրեց սահմանագիծ ու հանդես եկավ պատրիոտիկ ելույթներով: Եթե մեր տիկինը դեռ չի հրաժարվել իր այդ առաքելությունից, ապա նրա լռությունն առնվազն տարակուսանք է առաջացնում, իսկ եթե նա համոզված է, որ հազարավոր զոհեր ենք ունեցել հանուն ոչնչի, ուրեմն կարելի է հասկանալ, որ լռությունը առնվազն ոչ առարկելու նշան է:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Աննա Հակոբյանը, «Ամերիկայի ձայն»-ին տված իր հարցազրույցում անդրադարձել էր Արցախի խնդրին և հայտարարել, որ չեն պատրաստվում զինվորներին զոհաբերել հանուն ոչինչի:
«Մեր պատմության մեջ եղել են դեպքեր, երբ հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչինչի, որովհետև այդ զոհերը ոչ մի սանտիմետր անգամ մեզ չեն մոտեցերլ հակամարտության կարգավորմանը»,-ասել էր Աննան:

Անի Սահակյան

դիտվել է 5050 անգամ
Լրահոս
Հանդիպել են երկու այլմոլորակային․ Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան Ուսումնական տարին հետաձգել եք, որ ի՞նչ անեք Ողբերգական ավովթարից զոհված ընտանիքի հայրը Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ճարտարապետն էր 155 չգազաֆիկացված համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ընտանիքի արխիվային տեսանյութը՝ ողբերգական վթարից տարիներ առաջ /տեսանյութ/ Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Չայնիի ոլորաններում բախվել են Toyota Camry–ն ու Toyota Alphard-ը. կա վիրավոր Վարչապետի մամուլի խոսնակը` Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու լուրի մասին Շենգավիթում հորը եւ որդիներին դանակահարած 44-ամյա տղամարդը ձերբակալվել է. Տեսանյութ Ադրբեջանի ԶՈւ կորուստները 2020թ. հունիսին Ստեղծել ենք «Ազգային արժեքների պաշտպանության կոմիտե» Հ/Կ Հուլիսյան պարտությունն ու Ադրբեջանի Պնախարարի ու ԱԳ նախարարի այցը Թուրքիա. ինչ սպասել Ինչ են պատրաստվում Պուտինն ու արևմուտքը պոկել Լուկաշենկոյից «Բռնապետին շնորհավորում է ժողովրդական հեղափոխությամբ կառավարման ղեկն ստանձնողը». իրավապաշտպան ԱԱԾ տնօրենի երկու տեղակալները շուտով կնշանակվեն Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը ապահովում է երկու տարվա պաշտպանություն Կարծում եմ՝ Նոան Հայաստանում ամենակազմակերպված թիմերից մեկն է. Բերեզովսկի Բելառուսում լարված իրավիճակ է (տեսանյութ) Որևէ ծանր տեխնիկա Ամուլսար չի մտել և չի մտնելու․ հայտարարություն Այս զորավարժությունների քաղաքական մասշտաբն անգամներով գերազանցում էր ռազմական բաղադրիչին Պետք է մոռանալ Նիկոլին, քանզի նա քաղաքական և նաև աշխարհաքաղաքական դիակ է Որ միշտ չկանխատեսենք անցյալը Այ ըսենց երեսպաշտ են ամեն հարցում Պարոն 420-ը «Նիկոլենք թուրքերի հետ բանակցում են»․ Հայկ Մանասյան ՀՀ-ից սորոսականներ են գնացել Բելառուս՝ փորձի փոխանակման (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Բլից ինֆո մամուլի ակումբը վերսկսում է իր գործունեությունը և տեղեկացնում, որօգոստոսի 12-ին, ժամը 14.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:Թեմա՝ Զարգացումներ Ամուլսարի շուրջ: Ինչո՞վ են պայմանավորված Կառավարության լռությունն ու ոստիկանների գործողությունները:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Օգոստոսի 12-ին, ժամը` 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են սփյուռքաhայ ներդրող և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Թեման՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խոչընդոտում է սփյուռքահայ ներդրողին, ինչի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Օգոստոսի 12-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Novatel LLC-ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը: Թեման՝ « NOVATEL ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասը: Ովքեր են NOVATEL-ի ներկայացուցիչները, ինչ նպատակներ ու հնարավորություններ ունեն, ներդրումային ծրագրի նրանց տեսլականը, հարակից հարցեր»: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է Օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն ու «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Թեմա՝ ներքաղաքական հարցեր՝ Ամուլսարի հարց, կրթական նոր չափորոշիչներ, արտակարգ դրության երկարաձգում: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ... ՕԳՈՍՏՈՍԻ 7-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները: Կարող եք թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մի...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub