Ռուբեն Սահակյանի նկատմամբ հարուցվել կարգապահական վարույթ

Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների առիթով ՀՀ փաստաբանների պալատում քննարկվել են փաստաբաններ Հայկ Ալումյանի և Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցերը:

Հայկ Ալումյանի մասով, Փաստաբանների պալատի նախագահը որոշել է կարգապահական վարույթ հարուցելը մերժել:

Փաստաբանների պալատը գտել է, որ «…փաստաբանը պարտավոր է՝

– հարգանքով վերաբերվել դատավորի նկատմամբ.

– խուսափել դատավորների և դատարանի ընթացակարգերի ու որոշումների վիրավորական քննադատությունից:

Այս մոտեցումն ամենևին չի նշանակում, որ փաստաբանը պետք է անթույլատրելի զգուշություն ցուցաբերի ի վնաս իր վստահորդի շահերին:

Հետևաբար` այս իրավիճակում անհրաժեշտ է տեսնել, թե ո՞րն է քննադատության և վիրավորական քննադատության սահմանը և արդյո՞ք Հայկ Ալումյանն առերևույթ հատել է այդ սահմանը:

Հայկ Ալումյանը դատավորի հետ կապված իր խոսքը կառուցել է վարչապետի հայտարարության հիման վրա:»:

Որոշման եզրահանգման համաձայն՝ «.. երբ վարչապետի հայտարարության մեջ ներկայացվող խոսքերը չեն համարվել վիրավորական դատական իշխանության կողմից, ապա փաստաբան Հայկ Ալումյանի կողմից այդ խոսքերի կրկնությունը, ընդ որում՝ աղբյուրի հղումով, առերևույթ չի կարող համարվել կարգապահական վարույթ հարուցելու հիմք:»:

Ռուբեն Սահակյանի մասով, Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալը որոշել է Ռուբեն Սահակյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 ենթակետի խախտման հատկանիշներով:

Ըստ ԶԼՄ հրապարակումների Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի մասին, արտաբերել է հետևյալ միտքը․ «Նա չի տիրապետում իր մասնագիտությանը: Նախորդ նիստում չհասկացավ, թե ինչի մասին եմ խոսում և ասաց՝ «կարճ կապեք»… եթե չես հասկանում, ինչո՞ւ կարճ կապեմ, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Քո կատուների գործը լսի, ոչ թե մարդկանց … դե, նա շատ կատուներ է պահում»:

Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 16 (2013) կարծիքի 25-րդ կետի համաձայն՝ … Պրոֆեսիոնալ գործընկերների նկատմամբ հարգանքի, օրենքի գերակայության և արդարադատության արդար իրականացման հարգանքի՝ Փաստաբանների և իրավաբանների միությունների եվրոպական խորհրդի «Եվրոպայում իրավաբանի մասնագիտության հիմնարար սկզբունքների մասին» խարտիայում սահմանված սկզբունքներով պահանջվում է խուսափել գործընկերների, առանձին դատավորների և դատարանի ընթացակարգերի ու որոշումների վիրավորական քննադատությունից:

Կարգապահական վարույթը հարուցվել է փաստաբան Ռուբեն Սահակյանի կողմից դատավոր Աննա Դանիբեկյանի հասցեին առերևույթ զսպվածությունը և բարեկրթությունը սահմանազանցող արտահայտություններով փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը խաթարելու վարքագիծը ստուգելու նպատակով:

Փաստաբանների պալատը հարկ է համարում արձանագրել, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` Պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:

Հ.Գ. Փաստաբանների պալատը տեղեկացնում է նաև, որ դեռևս 25.10.2019թ. փաստաբաններ Հայկ Ալումյանը, Ռուբեն Սահակյանը, Արամ, Օրբելյանը, Արամ Վարդևանյանը և Հովհաննես Խուդոյանը դիմել են ՀՀ փաստաբանների պալատին, Մարդու իրավունքների պաշտպանին, բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատական դեպարտամենտին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով իրենց պաշտպանության ժամանակ քաղաքացիները վիրավորական արտահայտություններ չկատարեն կամ ոստիկանությունն արձագանքի այդ քաղաքացիների գործողություններին:

Փաստաբանների պալատը նշված դիմումի հիման վրա, 30.10.2019թ. գրությամբ դիմել է՝

– ՀՀ վարչապետին՝ խնդրելով գործուն միջոցներ ձեռնարկել քաղաքացիների կողմից փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելու և զրպարտելու վարքագիծը կանխելու կապակցությամբ:

– ՀՀ արդարադատության նախարարին՝ ՀՀ քրեական օրենսգիրքը՝ «Փաստաբանին իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելը» հանցակազմով լրացնելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների առաջարկության իրագործման խնդրանքով:

Բեռնել ՀՀ ՓՊ նախագահի 21.11.2019թ. № 478-Ա որոշումը Հայկ Ալումյանի վերաբերյալ

Բեռնել ՀՀ ՓՊ նախագահի 21.11.2019թ. № 480-Ա որոշումը Ռուբեն Սահակյանի վերաբերյալ

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայություն

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am