Գողական աշխարհին պատերազմ է հայտարարվում.նրանք հավաք կանեն

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերին» եւ քրեական ենթամշակույթին առնչվող աղմկոտ օրինագիծը, որը քրեական պատասխանատվություն է սահմանում քրեական ենթամշակույթ կրող խումբ ստեղծելու, խմբին հարելու համար: Մինչեւ քվեարկությունը նախագիծը բուռն քննարկման ենթարկվեց: ԲՀԿ-ն դեմ քվեարկեց: Պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը խմբակցության անունից հայտարարեց՝ իրավական առումով այս օրինագիծը ծայրից ծայր խոցելի է, ուստի մենք «դեմ» ենք քվեարկելու: «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հայտնեց՝ օրինագծում իրավական անորոշություն կա, որն անմեղ մարդկանց հանդեպ իրավական հետապնդում կառաջացնի, ուստի ԼՀԿ-ն «ձեռնպահ» է քվեարկում: Ի՞նչ է նախատեսում այս օրինագիծը, արդյո՞ք մի խումբ մարդկանց հավաքը կարող է դիտարկվել քրեական ենթամշակույթը կրողների հավաք, սխոդկա եւ այլն: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ օրինագծով քրեական ենթամշակույթ կրող խումբ է համարվում քրեական աստիճանակարգությամբ օժտված անձանց միավորումը, որը գործում է իր իսկ սահմանած վարքագծի կանոններով եւ որի նպատակը հանցագործություն կատարելն ու դա հովանավորելն է, բռնության, սպառնալիքի եւ հարկադրանքի միջոցով վեճերը լուծելը, օգուտ կամ առավելություն ստանալը: Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց, թե տարիներ առաջ Վրաստանում նմանատիպ օրենքի կիրառման մասով կա՞ որոշակի վիճակագրություն, կամ ինչ-որ փոփոխություն եղե՞լ է թե ոչ, ի վերջո՝ հաջողվե՞լ է այս ռեֆորմը, թե՞ ոչ:

«Ունենք երկիր, որտեղ նմանատիպ օրենք է կիրառվել եւ մեղադրական դատավճիռներ են եղել: Կոնկրետ վիճակագրությունը հիմա փորձում ենք մեր վրացի գործընկերների հետ ճշտել»,-ասաց Բադասյանը, հավելելով, որ հաջորդ ամիս Երեւանում կայանալիք կոնֆերանսի շրջանակներում վրացի եւ հայ արդարադատության նախարարները հանդիպում են ունենալու եւ կկարողանան ավելի մանրամասն քննարկել այս հարցը:
«Ես, օրինակ, շատ դեպքերում, ճշմարտության բացահայտման դասախոսություններ եմ կարդում, ընկերներիս հետ ճշմարտության բացահայտման ուղիներ ենք մշակում, մեկ էլ մի օր հանկարծ քրեական հեղինակություն ունեցող մարդիկ որոշում են, որ ճշմարտության բացահայտման իմ ուղին բավականին հարգանքի է արժանի եւ ինձ տալիս են բարձրագույն կարգավիճակ: Ձեր գրածով՝ ես միանգամից ընկնելու եմ էդ հոդվածի տակ՝ «բարձրագույն կարգավիճակ ստանալ»,-իր ելույթում հայտարարեց ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը, հավելելով, որ եթե այդպես չէ, ապա «ստանալ» բառը պետք է փոխել «ընդունել» բառով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կոչ արեց պատգամավորներին ինքնախաբեությամբ չզբաղվել, քանի որ նրանց խոսքը մատնում է հենց իրենց:
«Օրինակ՝ եթե գրված է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, բա ո՞նց ստացվեց, որ ինչ որ մեկը խոսեց օրենքով գողերի մասին: Այստեղ ըտենց բան կա՞ գրած: Բա ինչի խոսեցինք օրենքով գողերի մասին, եթե սա անհասկանալի հասկացություն է: Կամ որ ասում են՝ դիմելը որն է, ուզում եմ հասկանամ՝ «աբրաշատ լինել» պետք է գրված լիներ, որ մենք հասկանայի՞նք՝ ինչի մասին է խոսքը: Ասածս այն է, որ մենք մեզ չխաբենք: Օրենքները հասարակական հարաբերությունների կարգավորմանը ուղղված նորմեր են, եւ երբ որ կա հասարակական հարաբերությունը, եւ մենք բոլորս գիտենք, որ դրանք կան, եկեք չձեւացնենք, թե դա չկա, եւ չխորշենք փորձել դա կարգավորելուց»,-ասաց Գրիգորյանը:

Քննարկման ընթացքում պարզվեց, որ այս մշակույթի կրողներին ամենալավը ծանոթ են հենց իշխանականները: Խոսեցին անգամ կին պատգամավորները: «Քրեական ենթամշակույթը միավորում է օրինազանցներին եւ հանդես է գալիս որպես կարգավորիչ նրանց վարքում եւ կենսակերպի համար: Այն աղճատում է հասարակական գիտակցությունը, խախտում է բարեվարքության կանոնները, կարծիք է ձեւավորում, որ օրենքի խախտումը գեղեցիկ կերպարի գրավական է՝ «լավ տղու» եւ հիմնականում քննադատում է այն մարդկանց, ովքեր համագործակցում են իրավապահ մարմինների հետ՝ «գործ տվող»,-ասաց Արփի Դավոյանը: Նախագծով իշխանությունը ըստ ամենայնի պատերազմ է հայտարարում գողական աշխարհին, կյանքը ցույց կտա, թե այս դեպքում էլ է օրենքն ընտրողաբար կիրառվելու եւ իշխանությունը յուրային «գողերին» չի մոտենալու, իսկ որ այդպիսինները կան, մամուլում բազում հրապարակումներ են եղել:

Ի դեպ, կան տեղեկություններ, որ դեկտեմբերի սկզբներին գողականները հավաք են նախատեսում Երեւանում այս նախագծի հետ կապված, թե ինչ զարգացումներ կլինեն, դեռ անհայտ է:

Անի Սահակյան

դիտվել է 5238 անգամ
Լրահոս
Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան ԲՏԱ նախարարությունը 28 միլիոն դրամի տաղավարների կառուցապատման ծառայություններ է գնել Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր Մկրտչյան Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյան «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Երևանում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին Միլիոնավոր դոլլարների ծախսեր և փոխարենը անգործություն,նորանոր գետեր Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am