Դուք՝ հարգելի հայեր, երբեք սպորտ չեք սիրել, ձևեր մի թափեք, խնդրում եմ. Գևորգ Ղազարյան
«Հաղթանակ կերտողները» ֆիլմաշարի խմբագիր ու սցենարի հեղինակ Գևորգ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ անում էինք այս ֆիլմաշարը, խոսքը ՀԱՂԹԱՆԱԿ ԿԵՐՏՈՂՆԵՐԻ մասին ա , գրեթե արձագանք չէինք ստանում, իսկ այս ֆիլմերը ոչ մի հավելյալ փող որևէ կառույցից չեն ստացել, ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ, ոչ մեկ անգամ շնորհակալագրի չի արժանացրել, չնայած որոշ նկարահանումների ժամանակ անգամ անձնական տեխնիկա է օգտագործվել։ Ես վստահաբար կարամ ասեմ,որ այն լավագույն վավերագրական կենսագրական ֆիլմերի շարքերից է, որ երբևէ հայկական հեռուստաեթերում եղել է։
Արել ենք սիրով, արել ենք կարևորելով մարդկանց ու մարզիկներին, արել ենք սիրելով մեր գործը։ Հավատացնում եմ, ամեն ֆիլմ, ավելի ճիշտ նրա համացանցային տարբերակը, դիտվել ա լավագույն դեպքում միջինացված 2000/3000 անգամ։ Չնչին ցուցանիշ, ստացել ենք մինիմալ արձագանք։ Իսկ գիտեք պատճառը ո՞րն ա, որովհետև դուք սպորտը չեք սիրում կամ ափսոսում, որ այդքան գումար է պետությունը հատկացրել Մելի մասին ֆիլմին ու ոչ թե մյուս մարզիկներին նվիրված ֆիլմերին։ Դուք պարզապես սիրում եք մարդկանց կյանքը քննարկել։ Դուք՝ հարգելի հայեր, երբեք սպորտ չեք սիրել, ձևեր մի թափեք խնդրում եմ։
p.s. որպեսզի հասկանալի լինի, թե ինչու եմ այս մասին գրում, ներկայանամ՝ ֆիլմերի խմբագիր ու սցենարի հեղինակ Գևորգ Ղազարյան»: