Ինչո՞ւ են օխլոսին նստեցրել մեր գլխներին

Մարդկանց գերակշիռ մեծամասնությունը հանուն կամ ընդդեմ մարդկանց է պայքարում, այլ ոչ թե հանուն կամ ընդդեմ երևույթների, հետևաբար նաև գաղափարների, ու դա այդպես է, քանի որ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը գաղափարական չէ և որոշումներ է կայացնում էմոցիաներով պայմանավորված, այլ ոչ թե ռացիոնալ մտածողությամբ հիմնավորված: Այդ մարդկանց մոտ խիստ զարգացած է հոտային բնազդը ու իրենք սովորաբար ամբոխանալու մեծ հակում ունեն: Այդ մարդիկ հանրային տարածքում ոչ մի լավ բան անելու ունակ չեն, նրանք միայն ու միայն խանգարում են գաղափարական մարդկանց ու կասեցնում են առաջընթացը՝ նպաստելով հետընթաց զարգացումներին: Այդ մարդիկ իրենց բնույթով հակաքաղաքակրթական են:

Բոլոր հաջողակ պետությունները եղել են ու կան այն պետությունները, որոնք կարողացել են այդ կարգի մարդկանց հեռու պահել պետական կառավարման համակարգից, որտեղ այդ մարդկանց փոխարեն որոշումներ են կայացրել ռացիոնալ մտածողություն ունեցող պասիոնարները:

Այսօրվա դրությամբ ժողովրդավարության ամենամեծ թնջուկը հետևյալն է՝ ինչպես լուծել բոլոր մարդկանց իրավահավասարության խնդիրը ու դրա արդյունքում դեմոկրատիան չվերածել օխլոկրատիայի:

Կարծես թե այդ թնջուկը այնուամենայնիվ լուծվում է հօգուտ օխլոկրատիայի (ամբոխավարության), քանի որ համաշխարհային էլիտաների այն շրջանակները, որոնք ներկայացնում են անդրազգային կորպորացիաները, հենց այդ մարդկանց օգտագործելով կործանում են դասական լիբերալ աշխարհակարգը ու իրական ժողովրդավարությունը՝ այն վերածելով ամբոխավարության: Սա իրենց դոկտրինն է պոստմոդեռնիստական գլոբալ նեոստրկատիրական կայսրություն ստեղծելու ճանապարհին:

Մոտավորապես նույն բանն են անում նաև անցյալի մնացուկ հանդիսացող մոդեռնիստական կայսրությունները, որոնց գլխին կանգնած օլիգարխիկ խմբերը ցանկանում են իրենց կայսրությունները տեղավորել պոստմոդեռնիստական գլոբալիստական նոր աշխարհակարգի մեջ, որի արդյունքում իրենք տեղ կգտնեն համաշխարհային էլիտաների առաջին կագորտայի՝ անդրազգային կորպորացիաները ներկայացնող իմպերիալիստական կլանների կողքին:

Այս ամենը գրել եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու են այսօրվա թավշյա իշխանությունները Հայաստանում պատերազմ հայտարարել մեր ազգային արժեհամակարգին, ինչու են դիստրուկտիվ տարրերին, օրինակ ասենք սեռական փոքրամասնություններին կամ աղանդավորներին, արտոնյալ իրավունքներ շնորհում, ինչու են ուզում արգելել հայ ժողովրդի պատմության ու հայոց լեզվի դասավանդումները (առայժմ ԲՈՒՀ-երից են սկսել), ինչու են արգելում խոսքի ազատությունը ու ժողովրդավարության այլ ինստիտուտները, ինչու են օխլոսին նստեցրել մեր գլխներին և վերջապես ինչու են վերացնում արդարադատությունը: Պատասխանը շատ պարզ է, որովհետև իրենք կատարում են այն շրջանակների հրահանգները, որոնց մասին վերևում գրել եմ, որոնք պոստմոդեռնիստական գլոբալ կայսրություն են ստեղծում, ու Հայաստանը, որպես թույլ օղակ, առաջիններից մեկը ներքաշվեց այդ հակամարդկային ծրագրի մեջ, ու Նիկոլը իր թավշյա թիմով ընդամենը այդ շրջանակների դրածոն է մեր երկրում ու պարտավոր է գործել հանուն այդ ազգակործան ու հակամարդկային ծրագրերի իրականացման:

Թորոս Ալեքսանյան

դիտվել է 301 անգամ
Լրահոս
Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am