Ապրիլյան պատերազմը կարող է կրկնվել.video

«Աշխատատեղերի բացակայությունը, ցածր աշխատավարձն ու հազարավոր նմանատիպ խնդիրները ժողովրդին բորբոքում են և գալիս են ժողովրդի կողմից սիրված դեմագոգ ղեկավարներն ու ասում՝ մեզ ընտրեք, մենք ամեն ինչ կանենք։ Այդ մարդիկ իշխանության են գալիս և հանկարծ պարզվում է, որ աշխատատեղեր ստեղծել հնարավոր չէ, ներդրումներ չեն գալիս, որովհետև ոչ մեկը խելքը չի թռցրել, որ նման պայմաններում ներդրումներ անի եւ սպասի, թե սրա վերջը ինչ է լինելու։ Այս իրավիճակում մարդիկ սկսում են հարցնել՝ լավ, ինչի՞ համար էր այս ամենը, մեզ ասել էին՝ հաց, հանգստություն, աշխատատեղերի բացում, պատերազմի ավարտ, բոլոր տեսակի հարցերի լուծում»։ Անդրադառնալով մոտ երկու տարի առաջ ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը» Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ընթացքում այս մասին ասել է քաղաքական մեկնաբան, վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանը։
Այս իրավիճակից նրա կարծիքով՝ դուրս գալու երկու ճանապարհ կա՝ կամ նոր իշխանությանը ճանապարհում են այն տարբերակով, որով նրանք եկել են իշխանության, կամ էլ երկրում հաստատում է դիկտատուրա։ Վերլուծաբանի կարծիքով իշխանության այսօրվա գործողությունները բացառապես ստորին խավի պաշտպանությանն են արժանանում՝ քրեական գործերի հարուցում, հետապնդում, բռնել-փակել․«Այն խավի, որը աշխատանք չուներ եւ սպասում էր հրաշքի։ Նրանք ամեն ինչին պատրաստ են, մենակ նախկինները գնային ու ամեն ինչ կլինի։ Նրանք դեռ չեն կորցրել իրենց հույսը, որ կապել էին հեղափոխականների հետ»։ Այդ խավի հույսը հատկապես իշխանության երբեմն-երբեմն ուժի ցուցադրությունն է այս կամ այն օլիգարխի նկատմամբ․«Նրանք հույս ունեն, որ այդ գումարները կվերցնեն եւ կբաժանեն իրենց։ Սա բոլշեւիկյան գործելաոճ է։ Այն խավը, որը փողոցից այս մարդկանց բերել է իշխանության, Մարքսի ասած՝ պրոլետարներ են, ոչինչ չունեն կորցնելու, իսկ ովքեր ոչինչ չունեն կորցնելու, նրանք ոչինչ ստեղծել չեն կարող» նկատեց Միհրանյանը։ Նրա կարծիքով գործող իշխանության եւ բոլշեւիկների մեջ այդուհանդերձ կա մի էական տարբերություն, եթե նրանք հարուստների ունեցածը խլում եւ բաժանում էին սոցիալապես կարիքավորներին, այսօր՝ չեն համարձակվում մոտենալ բոլոր օլիգարխներին, առավել եւս՝ բաժանել․«Հասկանում են, որ այդ պարագայում դասակարգային պատերազմն անխուսափելի է լինելու։ Բայց միեւնույն ժամանակ ցածր խավը սպասում է»։
Խոսելով հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների մասին Միհրանյանն ասել է, որ ՌԴ-ն առայժմ «սպասողական» վիճակում է․«Բոլորը գիտեն Հայաստանում իշխանության ներկայացուցիչներից յուրաքանչյուրի ով լինելը՝ ով որտեղ է սովորել, ով ում հետ է կապ ունեցել, որտեղից է եկել եւ ում է ծառայում, բայց սպասում են, որ Հայաստանում ասեն՝ իրենք սորոսակա՞ն են, գրանտակերներ, հակառուսական դեմստրոացիաներին են շատերը մասնակցել։ Հիմա պետք է ապացուցեն որն է իրենց իրական դեմքը, այն դեմքը, որի մասին այսօր Նիկոլ Փաշինյա՞նն է խոսում, թե նախկինը։ Նիկոլ Փաշինյանի մանեւրումները դեռ ոչինչ չեն նշանակում»։

 

Անդրանիկ Միհրանյանն անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող դատավարությանն ու Պուտին-Քոչարյան հարաբերություններին. «2008թ․ը շրջադարձային էր եւ Նիկոլի, եւ Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքում։ Քոչարյանի գործով դատավարությունը քաղաքական ռևանշ է և ՀՀ ներկա իշխանությունների համար նշանակություն չունի՝ իրենք խայտառակ են լինում ամբողջ աշխարհում,ծաղրուծանակի ենթարկվում։ Այստեղ կա անձնական վրեժխնդրության հարց եւ Նիկոլ Փաշինյանի, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Ինչ վերաբերվում է Պուտինի վերաբերմունքին Ռոբերտի նկատմամբ, պետք է ասեմ՝ ես շատ հպարտ եմ Պուտինի պահվածքից։ Պուտինն, իհարկե, չէր կարող գալ Հայաստան ու գնալ բանտում հանդիպել Քոչարյանի հետ, բայց Քոչարյանի կնոջ հետ հանդիպումը ցույց տվեց, որ Պուտինն իր ընկերների կողքին է ոչ միայն, երբ նրանք ազատության մեջ են, այլ նաև այն ժամանակ, երբ նրանք բանտում են։Այդ մեսիջը պետք է ընդունի այն մարդն, ում հասցեագրված էր, իսկ եթե չի ընդունում, չի նշանակում, որ ռուսական բանակը պիտի մտնի Հայաստան, այլ Հայաստանում պետք է հասկանան, որ եթե ինչ որ բան չեն լսում, աչքաթող են անում, ապա նույն վերաբերմունքին կարժանանան իրենց խնդիրների դեպքում, որը կախված է Ռուսաստանից»։ Միհրանյանն ասել է, որ չի կարող բացառել, որ ապրիլյան պատերազմը կարող է Հայաստանում կրկնություն ունենալ․«Ես չեմ կարող ասել, որ սա ծրագիր է, բայց չեմ բացառում, որ նման անպատասխանատու ղեկավարին կարող են այս ձեւով դաս տալ»

Խոսելով Նիկոլի Փաշինյանի ու ԱԳ նախարարի՝ Արցախի վերաբերյալ հայտարարությունների մասին՝ քաղաքագետը դրանք որակել է սիրողական մակարդակի։

դիտվել է 927 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am