Շիրակի պետական համալսարանը միացել է ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիային՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
Շիրակի պետական համալսարանում ստորագրահավաք է անցկացվել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով՝ հայտնում է Yerkir.am-ը։
Այս պահին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է բողոքի ակցիան ԿԳՄՍ նախարարության շենքի առջև՝ պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: