«Եթե իմանամ՝ ինչի համար պետք է ձերբակալեն, թող ձերբակալեն». Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս պահին չի տեսնում որեւէ պատճառ ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալու համար: Այս մասին նա նշել է factor.am-ին տված հարցազրույցում. «Որեւէ պատճառ չեմ տեսնում ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալու համար: Սա ընտրովի պաշտոն է, ես ընտրվել եմ 4 տարի ժամկետով: Այս մեկ տարում հայկական ֆուտբոլն ունեցել է տեսանելի հաջողություններ: Ես կմտածեմ հրաժարականի մասին, եթե երանամ իմ աշխատանքում»,-ասաց նա:

Նա անդրադարձավ վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքում ծաղկի շուկան իր անվան հետ կապելուն՝ նշելով. «Իմ անունը չգիտես ինչու կապում էին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքում ծաղկի շուկայի հետ: Բոլոր վերնագրերն սկսվում էին իմ ազգանունով, մինչեւ եկավ այն պահը, երբ ոստիկանությունը հանդես եկավ հաղորդագրության»:

Իր վերաբերյալ տարբեր տեսակի լուրերի տարածման առնչությամբ նա նշեց. «Իմ հրաժարականից հետո եւ դրանից որոշ ժամանակ առաջ որոշ շրջանակներ տեղի-անտեղի, իրական, թե անիրական, լուրեր են տարածում իմ մասին, բայց չկա մեկ դեպք, որ այդ լուրերը ստանան իրենց հաստատումը: Եթե այդ լուրերը ճիշտ լինեին, ես այսօր այստեղ չէի լինի, այլ առնվազն մի քրեական գործով կարգավիճակ ունեցող անձ:

Ես միշտ ասել եմ, որ ԱԱԾ-ին սկսել են սիրել եւ վստահել, դա եղել է ամենամեծ ձեռքբերումը, որ ես կարողացել եմ ունենալ որպես ԱԱԾ տնօրեն:ԱԱԾճն դարձել է ժողովրդի բարեկամը»:

ԱԱԾ նախկին տնօրենն անդրադարձավ նաեւ ԱԱԺ-ում ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնելուն. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ պատրաստ եմ աջակցել ցանկացած իրավապահ կառույցի՝ իմ հետ կապված ցանկացած տեղեկատվություն ստուգելու համար: Ես որեւէ կասկած չունեմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ-ում որեւէ խախտում եղած լինի: Ես որեւէ խախտում չեմ իրականացրել, ծառայել եմ ազնիվ ու պատվով»:

Դիտարկմանը, որ «Սիվիլնեթը» բացահայտել էր, որ հեղափոխությունից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) սեփականատերերի փոփոխություն է եղել եւ դրանք Վանեցյանի հոեղբոր տղաների հետ փոխկապակցված անձինք են, վանեցյանն արձագանքեց. «Եթե կան փաստեր, որ իմ գործունեության ընթացքում օրենքների խախտմանը կամ իմ պաշտոնական դիրքը չարաշահելով այս կամ այն պրոցեսի վրա ազդեցություն ունենալուն, պատրաստ եմ համագործակցել իրավապահ համակարգի հետ եւ տալ ամբողջական տեղեկատվություն: Կոնկրետ դեպքի հետ կապված ես եւ իմ ընտանիքի անդամները ԶՊՄԿ-ի բաժնեմասի սեփականատերեր չենք հանդիսանում: Ես չեմ կարող բոլոր Վանեցյանների անունից պատասխան տալ, ես կարող եմ հստակ ասել՝ ես, կինս, երեխաներս, հայրս եւ մայրս որեւէ առնչություն չունենք այդ կոմբինատի հետ: Ես նաեւ հերքում եմ հորեղբորս տղաների կապը ԶՊՄԿ-ի հետ, ես տեղյակ չեմ, որ նրանք այնտեղ ունեն մասնաբաժին»:

Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաեւ իր հավանական ձերբակալությանը. ««Ինչի՞ համար ձերբակալեն: Եթե իմանամ՝ ինչի համար պետք է ձերբակալեն, թող ձերբակալեն: Ես չեմ արել մի բան, որն օրենքից դուրս է: Չեմ արել մի բան, որի համար ես կամաչեմ»:

դիտվել է 400 անգամ
Լրահոս
Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am