Ռուբեն Հայրապետյանի գլխին սուր է ճոճվում. ով է հաջորդը

Ոստիկանության պատկան վարչությունում «փաստական տվյալներ» են ձեռք բերվել, որ 2003 թվականի նոյեմբերից 2018-ի հուլիս ՀՖՖ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։ Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, մասնավորապես, կազմակերպել են ծաղկի մեծածախ վաճառքի տոնավաճառ և ծաղկի առևտրով զբաղվող անձանցից օրական հավաքագրված ընդհանուր շուրջ 160․000-ական դրամները մասնակի են մուտքագրել դրամարկղ։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ ժամանակահատվածում հավաքագրվել է շուրջ 849․600․000 դրամ, որից ձևակերպվել է ընդամենը 149․519․905 դրամ։ Այս կերպ թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառությունը և չի վճարվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 97․861․424 դրամի հարկեր։ Բացի այդ, լիցենզիայի համար նախատեսված տարեկան պետտուրքի մասով պետությանը պատճառվել է դարձյալ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 10․000․000 դրամի վնաս։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը անհատ ձեռնարկատիրոջ հետ վարձակալության պայմանագիր է կնքել, որի հիման վրա անհատ ձեռնարկատերը նախորդ տարվա օգոստոսից մինչ օրս, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն՝ կազմակերպելով ծաղկի մեծածախ վաճառք։ Այս դեպքում լիցենզիայի համար նախատեսված պետտուրքի մասով պետությանը պատճառվել է խոշոր չափերի 2․000․000 դրամի վնաս։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել անձինք, որոնց միջոցով էլ 2018-ի օգոստոսից հիշյալ անհատ ձեռնարկատերն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։
Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն՝ հետագա քննության։ Ոստիկանության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հայրենի իրավապահները, բնականաբար իշխանության հրահանգով միանգամից երկու նապաստակ է փորձում սպանել: Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ թիրախում են ՀՖՖ երկու նախագահները՝ թե Ռուբեն Հայրապետյանը, որի պաշտոնավարման ընթացքում ըստ իրավապահների՝ պետությանը մոտ 100 միլիոն դրամի վնաս է հասվել եւ հարկեր չի վճարվել, եւ 2018-ից հետո, այսինքն՝ Արթուր Վանեցյանի ՀՖՖ նախագահության շրջանում, վերջինի պարագայում վնասի չափը շուրջ երկու միլիոն է, մոտավորապես այնքան, որքան այսօրվա նախարարներն են ամսեկան ստանում:

Սակայն հասկանալի է, որ նախեւառաջ թիրախում Հայրապետյանն է, ով վերջին տարիներին հատկապես Արցախում մեծ ներդրումներ է իրականացնում եւ ակտիվ մասնակցում պետականաշինության գործին: Հասկանալի է, որ իշխանությունը իր ոճի մեջ է, ջարդում է դիմադրության ցանկացած օջախ: Թվում էր, թե Ռուբեն Հայրապետյանը ճիշտ ժամանակին ընդառաջեց իշխանության ցանկություններին, հեռացավ իր պաշտոնից եւ կարծես թե մինչեւ հեղափոխությունն էր ձեռքերը լվացել Հայաստանի քաղաքական գործընթացներից ու կենտրոնացել է Արցախում: Սակայն իշխանությունների ծրագրում միայն հայաստանյան ներքաղաքական կյանքը չէ եւ, ըստ ամենայնի, մտավախություններ ունեն, որ նրա գործոնը ազդեցություն կունենա նաեւ Արցախում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում:

Ուստի` ճիշտ ժամանակն է սուրը կախել Հայրապետյանի գլխին, որը նաեւ ճանապարհ կբացի Արթուր Վանեցյանի կողմը:

Ի դեպ, պատահական չէր, որ Դավիթ Սանասարյանը երեկ հայտարարեց, թե նշված շուկան հեղափոխությունից հետո անցել է Վանեցյանի տնօրինության տակ:

Անի Սահակյան

դիտվել է 5368 անգամ
Լրահոս
Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am