Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Արսեն Բաբայանի կալանքի հարցով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբանի բողոքների ուսումնասիրության և ազատությունից զրկման վայրում Ա.Բաբայանի հետ առանձնազրույցների արդյունքներով արձանագրում է՝

1) Արսեն Բաբայանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ է ներկայացրել Ա.Բաբայանի իրավունքների պաշտպանության հարցով ինչպես նրա ձերբակալման հաջորդ օրը, այնպես էլ կալանավորումից հետո: Փաստաբանը Պաշտպանին է ներկայացրել իր պնդումները հիմնավորող փաստաթղթեր:

Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչը ս.թ. հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանի հետ առանձնազրույց է ունեցել Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայրում: Ս.թ. հոկտեմբերի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Բաբայանի հետ առանձնազրույց է ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի ընթացքում քննարկվել են նրա անձնական ազատության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքներին առնվող հարցեր:

Արսեն Բաբայանն իր հետ առանձնազրույցներում Ոստիկանության կամ քրեակատարողական ծառայողներին վերաբերող բողոք կամ դժգոհություն չի ներկայացրել:

2) Մարդու իրավունքների պաշտպանին այս պահի դրությամբ ներկայացված են պնդումներ այն մասին, որ Արսեն Բաբայանին ազատությունից զրկելը նրա ձերբակալումով ի սկզբանե է եղել անիրավաչափ՝ հաշվի առնելով այն, որ արարքը, որի կատարումը մեղսագրվել է նրան, եղել է նախատեսված Քրեական օրենսգրքի այն հոդվածով, որի վրա տարածվում է 2018 թվականի համաներման մասին օրենքը և գործի քննության վերջում դատարանի կողմից անգամ դատապարտման դեպքում նա չի կարող որևէ պարագայում ենթարկվել ազատազրկման: Դրանից բացի, ըստ փաստաբանի՝ անհիմն է Արսեն Բաբայանին ձերբակալելիս քննիչը պատճառաբանությունն այն մասին, որ նա կարող է դիմել փախուստի:

Արսեն Բաբայանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքով նշել է, որ թեև դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նրա ձերբակալումը, իր բողոքի քննարկումը հետաձգել է՝ հատուկ հնարավորություն տալով վարույթն իրականացնող մարմնին Ա.Բաբայանին մեղադրյալ ներգրավել Քրեական օրենսգրքի նաև այլ հոդվածով և դատարան ներկայացնել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն: Այդ միջնորդության քննարկումը դատարանն իրականացրել է Ա.Բաբայանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իր բողոքի հետ միասին:

Արդյունքում, փաստաբանի պնդմամբ, դատարանը բավարարել է Արսեն Բաբայանին կալանավորելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածը հիմնավորող փաստական տվյալների և Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում: Ըստ փաստաբանի՝ դատարանը մերժել է այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իր խնդրանքը՝ հաշվի չառնելով Ա.Բաբայանի խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը և այլն:

3) Արսեն Բաբայանի փաստաբանի բարձրացրած մյուս հարցը վերաբերում է արտաքին աշխարհի հետ կապից Ա.Բաբայանին զրկելուն: Ըստ փաստաբանի՝ քննիչի անհիմն որոշմամբ Ա.Բաբայանին արգելվել է նաև որևէ տեսակցություն կամ հեռախոսային խոսակցություն ընտանիքի անդամների հետ:

Այս հարցն իր հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացրել է նաև Արսեն Բաբայանը:

4) Հիմք ընդունելով Արսեն Բաբայանի իրավունքների վերաբերյալ վերը նկարագրված պնդումները և ղեկավարվելով օրենքի պահանջով՝ Մարդու իրավունքների պաշտպանը լրացուցիչ պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմնից նշվածի վերաբերյալ:

Դրանից բացի, հաշվի առնելով Ա.Բաբայանի ներկայացված տվյալները և Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված փաստաբանի բողոքներն ու պահանջը՝ քրեական հետապնդման մարմնին ուղղված գրությամբ կբարձրացվի կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց քննարկելու հարց և հարց այն մասին՝ արդյոք քննարկվել է այդպիսի հնարավորություն:

Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցում հաշվի է առնում միջազգային հիմնարար սկզբունքն այն մասին, որ կալանքն առավելագույնն է միջամտում մարդու անձնական ազատության իրավունքին, այն պետք է լինի ծայրահեղ միջոց և անհատական մոտեցմամբ կիրառվի բացառապես այն պայմաններում, երբ առկա են դրա համար պահանջվող իրավաչափության պայմաններն ու հիմքերը, ինչպես նաև եթե մյուս խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել անձի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում:

Ինչ վերաբերում է Արսեն Բաբայանի ձերբակալման հարցին, ապա այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ տարածել է հրապարակային հայտարարություն ս.թ. հոկտեմբերի 22-ին:

Ցանկացած, հատկապես՝ առաջին անգամ կալանվորված անձի կարևորագույն իրավունքներից է ընտանիքի հետ կապի պահպանումը և այդ կապից զրկելու որևէ չհիմնավորված դեպքի բացառումը՝ հաշվի առնելով այս իրավունքի միջազգայնորեն ճանաչված երաշխիքները: Ուստի, քրեական հետապնդման մարմնին ուղղված գրությամբ նաև կպահանջվեն հիմնավորումներ Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները ընտանիքի անդամների հետ արգելելու առնչությամբ և կառաջարկվի քննարկել վերջիններիս հետ սահմանված արգելքը վերացնելու հարց՝ նման անհրաժեշտության բացակայության պարագայում:

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Հանրապետությունում սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը Հայաստանում երկրաշարժ է եղել Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ Պեսկով Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ Լուկաշենկո Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ հանգամանքներում հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց դաշնակիցների. Անդրանիկ Թևանյան Սուտասանների թագավորության արքայից արքա տիտղոսին դժոխքում ոչ մեկ չի մոտենում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին Թե բա՝ կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից. գոնե 50 %-ին հարցրե՞լ եք գո՞հ են թե՞ ոչ. կիրանցի Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ» Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան «Սա ասուլիսի «մեխերից» մեկն էր, եթե ոչ առանցքայինը՝ կոմպրոմատների ակնարկ, ընդ որում՝ ոչ միայն լոկ մեկ մարդու ուղղված». Հակոբ Բադալյան 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին Հնարավոր է, հիմա սահմանազատումը կանգնեցրել են, որ հետո ավելի վատ բանով մեզ անակնկալի բերեն․ կիրանցցի Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am