Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 27-ին ավտոբուսի պայթյունից մահացած 37-ամյա Արմեն Հովհաննիսյանը Երեւանի Մարգարայան փողոցի բնակիչ է, երկու անչափահաս երեխաների հայր. «Ժպտերես, բարի, արտակարգ մարդ էր: Հոգատար հայր ու ամուսին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմենի բարեկամուհին:
Արմենը ատամնատեխնիկ էր, դեպքի օրը աշխատանքի գնալիս է եղել, սովորականի պես ընթրել է ընտանիքի հետ ու գնացել աշխատանքի:
«Տնից դուրս է եկել, որ գնա աշխատանքի: Ինքը սովորաբեր զանգել եւ ասել է, որ հասել է, լավ է, այս անգամ չի զանգել: Կինը անհանգստացել է, զանգահարել է, չի պատասխանել: Զանգել է գործի տեղ, ասել են չի եկել: Քիչ հետո աղջիկը ինտերնետում տեսել է, ասել է՝ մամ ավտոբուս է պայթել: Ու կինը իրան կորցրած գնացել է անմիջապես հիվանդանոց, ասել են նման անուն ազգանունով մարդ չկա: Հետո ընկերներին է զանգել, տարբեր հիվանդանոցներում փնտրել են, չեն գտել, մինչև որ ընկերներից մեկը գնացել է, ոտքի սպիից ճանաչել նրան»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր տեղի կունենա Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգիստը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուս էր պայթել: Կա 2 զոհ եւ 8 տուժած:
Նախնական տեղեկություններով, դեպքի վայրում հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ, որի բաժանորդի ինքնությունը պարզվել է: 55-ամյա Ռուբեն Բալյանը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։
«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:
Քննությունը շարունակվում է:
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը