Կրեմլի բացահայտումը. «Համաձայնեցված փաստաթղթեր»՝ Ղարաբաղյան հարցով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցած օրերին հանդիպեցին Ադրբեջանի իշխանություններին և Արցախի իշխանություններին: Համանախագահներն արձանագրել են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնվել են մինչև տարեվերջ կրկին հանդիպել:

Պարզ չէ՝ թե ինչ թեմայի շուրջ են ընթանալու բանակցությունները, եթե այս պահին հրապարակային կողմերի դիրքորոշումները միմյանցից ոչ միայն բավական հեռու են, այլև Ադրբեջանն ասում է, թե հիասթափված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Մնացականյանի հետ վերջին հանդիպումից:

Ինչևէ, պաշտոնական Մոսկվան երեկ անդրադարձել է ղարաբաղյան թեմային: «Ես ԽՍՀՄ-ի մամուլի քարտուղարը չեմ: Ես չեմ կարող մեկնաբանել Ուկրաինայի կամ Ադրբեջանի քաղաքական գործիչների հայտարարությունները: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանն առանձին սուվերեն պետություններ են: Չեմ կարող գնահատական տալ այս կամ այն հայտարարությանը՝ ՌԴ ԱԳՆ-ի անունից», այս հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի «Վալդայ» ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի Արցախն իբրև թե ողջ աշխարհի կողմից «ճանաչված է» Ադրբեջանի անբաժան մաս:

Զախարովան ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը չէ, ուստի չի կարող իմանալ՝ ինչ նկատի ուներ Ալիևը։ «Մենք կարող ենք տալ մեր գնահատականը, այլ ոչ թե մեկնաբանել»,-հավելել է նա: Լրագրողի այն դիտարկմանը, որ ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ վարչապետի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, Զախարովան ասել է, որ իրենք ականատես են լինում արցախյան հիմնախնդրին վերաբերող քաղաքական տարբեր հայտարարությունների թե՛ Երևանի, թե՛ Բաքվի կողմից: Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները հուզական տարբեր մակարդակներ, ինչպես նաև պատմական տարբեր բովանդակություն ունեն: «Մենք ելնում ենք բանակցային այն օրակարգից, որն ունենք սեղանին: Ռուսաստանն աշխատում է կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համաձայնեցված փաստաթղթերով»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

«Մեր կողմից մենք միշտ կոչ ենք արել կառուցողական մոտեցում ցուցաբերել: Եվ կասկածել, որ նրանց նպատակը հենց դա է, ես չեմ կարող ու չեմ ցանկանում, քանի որ բոլորը պատասխանատու քաղաքական գործիչներ են և արտահայտում են իրենց ժողովուրդների ցանկությունները»,-հավելել է նա: Հետաքրքրական է, որ Զախարովան ընդգծել է, որ կան համաձայնեցված փաստաթղթեր, օրակարգ՝ առաջ շարժվելու համար:

Համաձայնեցված փաստաթղթե՞ր... Մոսկվան ու Բաքուն, ինչպես երևում է ինչ-որ փաստաթուղթ ունեն մշակած, որն անպայմանորեն ցանկանում են առաջ բրդել:

Ի դեպ, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը նաև անդրադարձել է Գարեգին Նժդեհի՝ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում գտնվող հուշատախտակի շուրջ ծավալված աղմուկին: Հուշատախտակը տեղադրվել է դեռ 2012 թվականին և ադրբեջանցի ակտիվիստները պատրաստվում են դիմել դատախազություն՝ պահանջելով ապամոնտաժել այն հայկական եկեղեցու բակից: Զախարովան ասել է, որ ծանոթ չէ իրավիճակին և հավելել, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից: «Եթե գլոբալ մոտեցում ցուցաբերենք այս խնդրին, կարծում եմ, որ պետք է վերադառնանք այսպես ասած պատմության ակունքներ: Այս դեպքում խնդրին գնահատականներ տվել ենք, ինչպես այս ճեպազրույցների ձևաչափով, այնպես էլ արտգործնախարարության հատուկ զեկույցներում… Մեր գնահատականն ակտուալ է առ այսօր»,-հավելել է Զախարովան:

Թամար Բագրատունի

դիտվել է 3398 անգամ
Լրահոս
Հերթական ականը ներդրումային միջավայրի տակ Ինչու Անդրանիկ Քոչարյանի որդին չի ծառայել. Միջամտեց Սոնա Աղեկյանը Քաղաքապետարանի նախկին ու ներկա պաշտոնյաները՝ Ոստիկանության ուշադրության կենտրոնո՞ւմ 2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի Շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների առումով դրական շարժընթաց է դիտվում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Արցախ. նախատեսված է մանրամասն աշխատանք զորամասերում Պուտին-Էրդողան ջերմ հարաբերությունները՝ հարվածի տակ Սաբոտաժ կառավարությունում` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Փաշինյանը բավարարված է Քոչարյանին կալանքի տակ պահելու հաճույքից, իսկ նոր հրապարկված փաստերը այլ բան են ասում Մարտի 1-ի մասին Կրեմլից 50 միլիարդ դոլար պահանջեցին Քարոզարշավը սկսել է ու ձեր ականջներին տոննաներով լապշա կկախեն Խուզարկություն՝ Հովհաննես Շահինյանի բնակարանում Նոր խնդիր՝ Փաշինյանի համար Գորշ կարդինալին հեռացրեցին, իսկ նախկին նախագահներին քրեական հետապնդումից կազատեն Կհնչեն բոլոր սուր հարցերը. Փաշինյանն այսօր Հանրայինի եթերում է Սուրեն Պապիկյանի մասին հրապարակումների հիման վրա հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ Ո՞ւր է նայում Ազգային անվտանգության ծառայությունը Պողոսների համար նախատեսված «կուտը» Գագիկ Ջհանգիրյանը կդառնա ՍԴ դատավոր. politik.am Դեռ շատ գործ ունենք անելու. Սերժ Սարգսյան «Փետրվարի 25, հերոսի ծնունդ, թե ազգային խայտառակության օր».Արա Վարդանյան «Այս 2 տարվա ընթացքում մի գիծ քաշվեց՝ սևերի ու սպիտակների միջև, և ստեղծվեց մի թշնամական մթնոլորտ…». Կոմանդոսը՝ բանակում տիրող իրավիճակի մասին Տեսչական մարմնին առաջարկվել է «Մեղրի» անցակետում ուժեղացնել հսկողությունը. ԱՆ 2019-ին ձեռք բերված զենքերի քանակն ու պայմանները. ԻՔՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և Արտակ Ավետիսյանը: Թեմա` Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը Փետրվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Politik.am լրատվականի խմբաիր Բորիս Մուրազին, «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը, Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, վարչապետը տվյալներ է ներկայացրել Փետրվարի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Թեմա` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը, Այո-Ոչ համար ձևավորված թիմերը, Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, Հարգելի գործընկեր, փետրվարի 23-ին՝ Ժամը 12:00-ին, Ապարան-Լուսագյուղ ճանապարհի եզրին տեղի կունենա ԱՊԱՐԱՆՅԱՆ ՁՄԵՌ մարզամշակութային փառատոնը: Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու ամենանորարար, ամենաուրախ, ամենասպորտային միջոցառմանը: Կից ուղարկում ենք բովանդակությունը ​ Փետրվարի 21-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կխոսի ներքաղաքական իրադարձությունների մասին եւ կանդրադառնա ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Փետրվարի 21-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի և նույն թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի մամուլի ասուլիսը: «Քաջ Նազար» ներկայացման պրեմիերայի, ինչպես նաև 2020 թվականի պլանների մասին կխոսեն Կարեն Ներսիսյանը, Մարիաննա Մխիթարյանը, ինչպես նաև «Քաջ Նազար» ներկայացման բեմադրիչ ռեժիսոր Անդրեյ Զապորոժսկին Փետրվարի 21-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեման՝ «Ատելության խոսք. ինչու և ինչպես է տարծվում, ինչ անել՝ կանխարգելելու և նվազեցնելու համար, ինչ ազդեցություն է ունենում ներքաղաքական գործընթացների վրա և հասարակության շրջանում: Հարակից հարցեր»: Փետրվարի 20-ին, ժամը 14:30 Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում կկայանա ասուլիս՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Բեթհովենի 250-ամյակի փառատոնին և իրադարձությանն ընդառաջ կազմակերպվող նախափառատոնային համերգին: Ասուլիսի բանախոսներն են՝ · Արա Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) · Էդուարդ Թոփչյան (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) · Ջոն Նելսոն (դիրիժոր, ԱՄՆ) · Անդրեաս Ֆրյոլիխ (... փետրվարի 20-ին՝ ժամը 12:00-ինՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտիպետական ինստիտուտում տեղի կունենա ներառականլսարանի բացում՝ կրթության առանձնահատուկպայմանների կարիք ունեցող անձանց համար Փետրվարի 20-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում‚ որ նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ալ. Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետ լարային նվագախմբի համար‚ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար «Հայաստան»‚ Շեփորի կոնցերտ‚ Տոնական նախերգանք։ Որպես մենակատարներ հանդես կգան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր‚ ջութակահար Ռոման Սիմովիչը և միջազգ...