«Դատական գործընթաց ենք սկսում». Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի՜ գործընկերներ, սիրելի՜ ուսանողներ,

փաստաբանների հետ մանրամասն քննարկելուց հետո դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված։ Թեև որոշ ուժերի կողմից հասկանալի շահադիտական նպատակներով հատվածական բողոքներ էին հնչում, սակայն հանրային սխալ ընկալման հիմնական պատճառ դարձավ ապօրինի գործընթացներով ստեղծված հանձնաժողովը, որը, չունենալով համապատասխան իրավասություն կամ իրավական հիմքեր, անհիմն և պիտակավորող ձևակերպումներով («գիտական անբարեխղճություն» և այլն) փորձեց նախկին համակարգի բոլոր խնդիրները բարդել ինձ վրա:

Եվ սա այն դեպքում, երբ բացթողումներով հանդերձ (դրանց մասին ինքս եմ նախապես խոսել) իմ ատենախոսությունն այդ փտած ու կործանված համակարգին ոչ բնորոշ իրական հետազոտություն է, որի արդյունքները տպագրվում են ազդեցության գործոն ունեցող հեղինակավոր պարբերականներում։

Չեմ ուզում հերթական անգամ մեկնաբանել հանձնաժողովի անթույլատրելի, վիրավորական ձևակերպումները և դրանց իրական նպատակը, որովհետև շուտով կապացուցվի ամբողջ գործընթացի ապօրինի լինելը։ Իսկ եթե որևէ պաշտոնյա, կիրառելով օրենքից դուրս որակումներ, որոնց վերաբերյալ սահմանված պահանջներ անգամ չեն եղել, փորձի արատավորել քրտնաջան աշխատանքով վաստակած իմ հեղինակությունը՝ ինձ անվանելով «գրագող», ապա նա կա՜մ անգրագետ է, կա՜մ ստախոս։ Ավելի զավեշտալի է, երբ այդ թեման շահարկում են նաև մարդիկ, ովքեր սեփական ատենախոսության հեղինակը չեն և անգամ մեկ նախադասություն չեն կարող ինքնուրույն գրել:

Իսկ իրականում առկա խնդիրների և դրանց համակարգային պատճառների մասին ավելի մանրամասն խոսել եմ հետևյալ տեսանյութում՝

 

Տեղեկացնեմ նաև, որ փաստաբանական ծախսերի փոխհատուցում չեմ պահանջելու՝ սկզբունքորեն համարելով, որ հատկապես այս փուլում պետությունը չպետք է որևէ լումա կորցնի, անգամ եթե ինքս եմ ֆինանսապես տուժում։ Իմ նկատմամբ ցուցաբերված դաժան անարդարությունը վերացնելուց զատ՝ այս գործընթացը նաև սկսում եմ հանուն հեղափոխության արժեքների, որովհետև Նոր Հայաստանում չպետք է թույլ տալ որևէ ապօրինություն և դրա հիմքով շարունակվող թիրախային ու սելեկտիվ բանսարկություններ։

Հ. Գ. Արդեն հստակ ապացուցվել է, որ ակադեմիական ազնվության արժեքների մասին շատերի հայտարարությունները կատարելապես կեղծ են, և դրանք ընտրողաբար կիրառվում են ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ պետք է վնասել»:

դիտվել է 335 անգամ
Լրահոս
«6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am