Ինչու է Վլադիմիր Պուտինը շտապ խորհրդակցություն հրավիրել
Interfax-ի փոխանցմամբ,ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանական-արդյունաբերական ձեռնարկությունների ֆինանսական առողջացման թեմայով շտապ խորհրդակցություն է կազմակերպել իր նստավայրում։
Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան և Ռոստեխի գլխավոր գործադիր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, ինչպես նաև առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, փոխվարչապետ Յուրի Բորիսովը, նախագահի օգնական Անդրեյ Բելուսովը և Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Օրեշկինը։