Սիրիայում 4 երեխա է զոհվել, 9-ը՝ ծանր վիրավորում ստացել, իր տունը հարկադրված լքել է 70 հազար երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ
Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող մարտերի ժամանակ 4 երեխա է զոհվել, 9-ը՝ վիրավորվել, իրենց տները պարտադրված է եղել լքել մոտ 70 հազար երեխա:
Այս մասին ասվում է Ժնեւում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորի կողմից հրապարակված հայտարարության մեջ:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունների հետեւանքով առնվազն 4 երեխա է զոհվել, 9-ը՝ վիրավորվել: Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայում սպանվել է 7 երեխա»,- նշել է Ֆորը: