Մերկելն Էրդողանին կոչ է արել անհապաղ դադարեցնել գործողությունը Սիրիայում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում, տեղեկացնում է Գերմանիայի նախարարների կաբինետը։
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կանցլերն արտահայտվել է ռազմական գործողության անհապաղ դադարեցման օգտին։ Չնայած Թուրքիայի՝ անվտանգության ոլորտի հիմնավոր շահերին, գործողությունն սպառնում է տեղի բնակչության նշանակալի մասին միգրացիայով, տարածաշրջանի անկայունացմամբ և ԻՊ-ի դիրքերի ամրապնդմամբ