Գործադիրը հաստատեց ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը:
Այն ներկայացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Ռազմավարությունը մշակելիս հիմք են ընդունվել կառավարության 2019-2023 թվականներիգործունության միջոցառումների ծրագիրը, ՀՀ հակակոռուպցիան ռազմավարությունը եւ դրա իրականացման 201-2022 թթ գործողությունների ծրագիրը, միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից արդարադատության ոլորտի գնահատման զեկույցները:
Ռազմավարության հիման վրա կազմվել են երեք գործողությունների ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի երկրորդ կիսամյակից մինչեւ 2020 թվական), երկարաժամկետ (2021-2023 թթ) եւ էլեկտրոնային հարթակի ստեղծման ու էլեկտրոնային տվյալների բազաների մատչելիության վերաբերյալ առաջնձին գործողությունների ծրագիր (2019-2023թթ):