Հիրավի` չափազանց կարևոր որոշում.Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկն էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020-ի հունվարի 1-ից փոխհատուցել նաև մինչև 1998-ը տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008-ը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար»: