«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել «Կոշ» կալանավայրի պետ Լյովա Բաղդասարյանի կալանավորման գործընթացից:
«Պարզվում է՝ բանտապետին սեպտեմբերի 18-ին կալանավայր ուղարկելու գործընթացի դերակատարը եղել է նախկին կալանավորներից մեկը, որը դուրս գալով բանտից՝ համագործակցել է ԱԱԾ-ի հետ:
Թերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում տեսանյութ կա, որտեղ երեւում է, թե ինչպես է սեպտեմբերի 18-ին մեկը մոտենում Լյովա Բաղդասարյանի՝ ավտոլվացման կետում գտնվող մեքենային, այն գնելու նպատակով ուսումնասիրում, նստում ու դուրս գալիս:
Եվ, ահա, այս մուտք ու ելքից շատ չանցած ԱԱԾ աշխատակիցները շրջափակում են ավտոմեքենան:
Լ. Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը թերթին պատմեց, որ նախկին դատապարտյալներից մեկը մեքենան նստելուց հետո այնտեղ գումար է թողել եւ առերեսման ժամանակ էլ պնդել, թե ենթադրում է՝ նա կարող էր իմանալ, որ ինքը փող էր դնում մեքենայի մեջ: Պաշտպանն էլ ենթադրում է, որ դատապարտյալները նեղսրտած են եղել «Կոշի» բանտապետից ու սարքել այս պատմությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը