Շտապ.Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում է:ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում, այսօր տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը,ՌԴ նախագահը այցելել է Թումո կենտրոն,տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ:
Մեր ունեցած տեղեկություններով՝քիչ առաջ,տեղի ունեցած ճաշկերույթից հետո, ՌԴ դեսպանատանը հանդիպել են նախագահ Վ.Պուտինն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝Բելլա Քոչարյանը:Նրանք զրուցել են,թեյ խմել:
Փորձեցինք տեղեկատվությունը ճշտել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ,սակայն կապ հաստատել չհաջողվեց: