Չեմ բացառում, որ քննիչի, դատախազի գործողությունները կարող էին հանգեցնել Հայկ Հարությունյանի ինքնասպանությանը. Միհրան Պողոսյան

Հայկ Հարությունյանի մահը կարող է կապ ունենալ Մարտի մեկի գործի հետ, չի բացառվում, որ պահանջ է դրված եղել գործի վերաբերյալ այս կամ այն ցուցմունքը տալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը, ով Մարտի մեկի գործով Յուրի Խաչատուրովի պաշտպանն է:

«Արդեն որերորդ դեպքն է, երբ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերով վկան, մեղադրյալը ինքնասպանություն են գործում, սակայն որևէ քննություն չի տարվում քննիչի, դատախազի գործողությունների վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է թե՛ նախկին իշխանությունների ժամանակահատվածում գործերին, թե՛ այս իշխանության: Օրինակներ բերեմ՝ հենց նույն ՀՔԾ-ում քննվում էր քրեական գործ Արարատի ոսկու հանքից հափշտակություններ կատարելու հետ կապված. մեղադրյալներից մեկը ինքնասպանություն կատարեց: Կարող ենք արձանագրել նաև նույն Հաց բերողի դեպքը, ով թեև ինքնասպանություն չէր գործել, բայց իր գործողությունները՝ բուժումից հրաժարվելը և այլն, ուղղված էին կյանքի հետ անհամատեղելի իրավիճակի հետ: Այդ առումով էլ՝ երկու տարի է քննվում է, բայց ոչինչ չկա, թե քննիչը ինչ գործողություններ էր կատարել, որ անձը գնացել էր այդ քայլին: Մի քանի դեպքեր ևս կան»,-մանրամասնեց նա:

Անդրադառնալով hayeli.am-ի այն հրապարկմանը, որ դեպքը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ, և Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է, որ գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, Միհրան Պողոսյանն ասաց.

«Ես տեղյակ չեմ, որ նման հայտարարությունն է կատարել: Եթե նման հայտարարություն իսկապես եղել է, կասկածը առավել հիմնավոր է դառնում: Սա վատ տենդենց է, որովհետև պահի ազդեցության տակ ցուցմունք տալ պարտադրելով՝ անձի կյանքի, արժանապատվության հետ են խաղում: Եթե ժամանակագրությամբ էլ նայում ենք` նույն ՀՔԾ պետի և ԱԱԾ նախկին տնօրենի խոսակցությունը... ինչի՞ համար էին ուզում կալանավորել (Յուրի Խաչատուրովին/խմբ.), կալանավորում են, որ ցուցմունք տան, չեմ բացառում, որ այս պարագայում էլ դա եղել»,-ընդգծեց նա:

Միհրան Պողոսյանը կարծում է, որ քննիչի, դատախազի գործողությունների վերաբերյալ անհարժեշտ է, որ քննություն տարվի:

դիտվել է 776 անգամ
Լրահոս
Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am