Ի՞նչ է սպասվում ռեկտորներին. ԲՈԿ-ը ստուգելու՞ է բոլոր ռեկտորների ատենախոսությունները (video)
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դեպքում եղավ երկու կողմի բախում, ինչի արդյունքում խնդիրը դուրս եկավ ջրի երես: Մեդիան այն վերցրեց ու սկսեց երկար ժամանակ շահարկել: Նա Հայաստանի պատմության մեջ միակ մարդը չէ, որի վերաբերյալ այդ խնդիրը եղել է: Օրինակ, նախորդ տարի ես հայտարարեցի, որ երկու ռեկտոր ունեն իրենց ատենախոսությունների հետ կապված խնդիր: Նրանք դիմում գրեցին, և հանրությունն այդպես էլ չիմացավ, թե խոսքն ում մասին է»-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը:
Հարցին՝ արդյոք նախատեսվում է ստուգել բոլոր ռեկտորների ատենախոսությունները, Գոգյանը պատասխանեց. «ԲՈԿ-ն իր կանոնադրության մեջ նման դրույթ չունի, անցյալին նայելու իրավասություն չկա: Եթե ասեմ, այս ռեկտորի դոկտորականն արտագրված է, դուք կհարցնեք, իսկ ձեր կանոնադրության ո՞ր կետի հիման վրա եք դա արել: Պատասխանը կլինի ոչ մի, արդյունքում կստացվի այն, որ ես իմ լիազորությունները չարաշահել եմ: Պետք է համապատասխան հանձնարարական լինի կամ ստեղծվի մարմին, որը կուսումնասիրի խնդիրը»:
Մանրամասները՝ տեսանյութում.