Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող հյուրանոցային համալիրի մոտ 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է. տեսանյութ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ), ոստիկանության Լռռու մարզային վարչության (վարչության պետ Գևորգ Հակոբյանի), ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ), համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության իրենց գործընկերների ՝ Գեղարքունիքի ոստիկանապետ Արամ Ղազարյանի հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական միջոցառումներ, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում հայտնաբերել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 58-ամյա Մարտին Ալևորյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա օգոստոսի 30-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթրք կրելու կասկածանքով հետախուզվում էր: Նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդավծի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ և Լոռու մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կալանքի որոշում կայացներ: Դատարանը բավարարել էր միջնորդությունը և հետախուզման մեջ գտնվող Մ. Ալևորյանի նկատմամբ երկասմյա կալանքի որոշում էր կայացրել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Ալևորյանը տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը