Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվի՞
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում պաշտպանները հայտարարեցին,որ «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով պաշտպանները գործով մեղադրող դատախազներին բացարկ ներկայացնելու հիմքեր ունեն։
Դատարանում,հիշեցնենք,որ մեղադրանքը պաշտպանում են Երևան քաղաքի դատախազներ Գևորգ Բաղդասարյանը և Պետրոս Պետրոսյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ օրենքն ի թիվս այլոց, որպես բացարկի հիմք նախատեսում է կանխակալ վերաբերմունքը դատավորության կողմերից մեկի նկատմամբ։
Սակայն Ալումյանը հայտնեց, որ չեն ցանկանում, որ իրենց կողմից հայտնած բացարկի արդյունքում Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվի։
Ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ևս փաստեց, որ առկա են դատախազներին բացարկ հայտնելու հիմքեր, սակայն ձեռնպահ մնաց այս փուլում նման միջնորդություն ներկայացնել։