Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին, որն ավիացիոն հարված էր հասցրել Իդլիբ նահանգի դեէսկալացիայի գոտում:
«Աստիճանաբար Իդլիբն անհետանում է: Անհնար է այս ամենին լուռ հետևել: Մենք Ռուսաստանի և Իրանի հետ քննարկում ենք այս հարցը, մեր պատվիրակությունները շարունակ բանակցում են»,- ասել է Էրդողանը, փոխանցում է Zvezda հեռուստաընկերությունը: