Նախկինում այս ՀԿ-ները երբևէ Արցախում դիտորդություն չէին արել

Հրապարակը գրում է.Կառավարությունն իր վերջին նիստում ուշագրավ որոշում կայացրեց՝ իր պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացնել 33,68 մլն դրամ: Այդ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է ուղիղ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին (16,2 մլն դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին» (17,4 մլն դրամ): Այս գումարով 2 ՀԿ-ները պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգողը Դանիել Իոաննիսյանն է, ով վերջերս սկսել է ակտիվորեն պաշտպանել Նիկոլ Փաշինյանի տեսակետն Ամուլսարի հարցում։ Եվ սա կասկածի տեղիք է տվել, որ կառավարությունը հենց սրա համար է այս ՀԿ-ին գումար հատկացրել։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում» էլ ժամանակին աշխատում էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ ուրիշներ։ Ու նրանց հետ առնչվող ՀԿ-ներն այսօր կառավարությունից ֆինանսավորում են ստանում։ Նախկինում երբեւէ չի եղել նման բան։


Արցախի ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չի հիշում, որ նախկինում Հայաստանից որեւէ կազմակերպություն մասնակցած լինի Արցախում որեւէ ընտրության, այդ թվում՝ ՏԻՄ ընտրություններին` որպես միջազգային դիտորդ։ Նա նշեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանդես է գալու որպես տեղական դիտորդ, քանի որ արդեն գրանցվել է Ստեփանակերտում, իսկ «Թրանսփարենսի ինթերնեշնլը»՝ որպես միջազգային դիտորդ։ Արզումանյանի խոսքով՝ այս երկու ՀԿ-ից զատ, այլ կազմակերպություն իրենց չի դիմել դիտորդություն իրականացնելու համար։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն էլ մեզ ասաց, որ նախկինում իրենք երբեւէ դիտորդություն չեն իրականացրել Արցախում, սա առաջին անգամն է։ Առաջին անգամ է նաեւ, որ իրենք ՀՀ կառավարությունից գումար են ստանում նման առաքելության համար եւ ոչ միայն։ Իսկ ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ կառավարությունը որոշեց իրենց ՀԿ-ին գումար հատկացնել։ Հոկտանյանը հղում արեց վարչապետին, որ կառավարության ղեկավարն իր ելույթում ասաց այդ մասին։ Իսկ իրենք նախապես գիտեի՞ն, որ կառավարությունից գումար են ստանալու, Հոկտանյանն ասաց․ «Ոչ․․․ գիտե՞ք, մանրամասների համար դիմեք մեր գործադիր տնօրենին, թե պրոցեսն ինչ ձեւով է եղել, այսինքն՝ դիմելը, ստանալը․․․ այնպես չի եղել, որ ուղղակի մեզ ասացին՝ տալիս են եւ վերջ»։

Նկատեցինք, որ կառավարության կողմից իրենց գումար հատկացնելը տարբեր քննադատությունների ու շահարկումների առիթ է տվել, որ կառավարությունն իրեն մոտ կանգնած կազմակերպություններին է ֆինանսավորում, այդ թվում՝ այն ՀԿ-ներին, որոնք դրսից, ի մասնավորի՝ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում ունեն, ինչպիսին իրենց ՀԿ-ն է։

«Նորից եմ ասում՝ նախ մենք դիմել էինք, իսկ մանրամասները եւ նաեւ գնահատականները Ձեր հարցերի կարող է տալ մեր գործադիր տնօրենը»,- ասաց նա։ Հարցին՝ երբեւէ եղե՞լ է, որ նախորդ իշխանությունները դիմեն կառավարությանն ու թեկուզ մերժում ստանան, Վարուժան Հոկտանյանը տվեց բացասական պատասխան։ «Նախորդ իշխանությունները, ես ինչքան հիշում եմ, նաեւ դիտորդության համար երբեք որեւէ մեկին գումար չեն տրամադրել։ Եվ դիմող էլ, չգիտեմ, եղե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց նա` հավելելով, որ նախկինում իրենք դիտորդություն իրականացրել են իրենց ստացած դրամաշնորհներով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ իրենց մասով ասաց, որ նախկինում Արցախում դիտորդական առաքելություն չեն իրականացրել, որովհետեւ նախկինում կառավարությունը փող չի տվել։ Իսկ նախկինում երբեւէ դիմե՞լ են կառավարությանը, որ փող տար իրենց, Իոաննիսյանն ասաց․ «Նախկինում երբեք չենք դիմել, որովհետեւ դիմել մի կառավարությանը, որն ընտրություններ էր կեղծում, որպեսզի էդ կառավարությունը փող տար, որ Արցախում հետեւեինք, որ ընտրությունները չկեղծվեին, համաձայնեք՝ մի քիչ ծիծաղելի կլիներ։ Դա նույնն է, որ գնաս հանցագործից փող վերցնես, ասես՝ ինձ փող տուր, որ ես հանցավորության դեմ պայքարեմ։ Տենց չի լինում»։

Դիտարկմանը, թե այսօր կառավարության տված գումարն իրենց չի՞ կաշկանդում, որ Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաների մասին գրեն, այն ժամանակ էլ կարող էին չկաշկանդվել կեղծիք բացահայտելու հարցում, Դանիել Իոաննիսյանն ասաց․ «Հարցը կաշկանդելը չէ, ինձ սխալ հասկացաք, հարցը ոչ թե այն է, որ էդ փողը մեզ կկաշկանդեր կամ չէր կաշկանդի, հարցն այն է, որ դա էն աստիճանի անհեթեթ սցենար է, որ անգամ քննարկման հարց չէ։ Բնականաբար, կառավարությունը մեզ փող չէր տա։ Դուք հասկանո՞ւմ եք, նախկին կառավարությունն այն կառավարությունն էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ուզում էր 65 մլն դրամ պոկած լիներ ընտրությունների հետ կապված մեր հայտնի հետաքննության համար։ Ու Դուք ասում եք՝ էդ կառավարությունն ինչի՞ ձեզ փող չէր տալիս։ Դա անհեթեթ է։ Հիմա, եթե ես նախկին կառավարությանն առաջարկեի, որ ինձ փող տային, որ ես ընտրախախտումների դեմ պայքարեի Արցախում, Հայաստանում կամ որեւիցե մի տեղ, Դուք՝ որպես լրագրող, ծիծաղի առարկա էիք ինձ դարձնելու ու ճիշտ էլ կանեիք»։

Ինչ վերաբերում է կառավարության տրամադրած գումարի չափին, ապա Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այնպես չէ, թե իրենց հատկացրած այդ 16.2 մլն դրամից իրենք բարձր աշխատավարձ կամ հոնորար են ստանալու։ «Բոլորիս աշխատավարձերը, հոնորարները շատ ավելի ցածր են, քան երբեւիցե նախկինում մենք ստացել ենք Հայաստանում նման բան անելու համար։ Բայց Արցախում, բնականաբար, դժվար է, որովհետեւ շատերս պիտի վեր կենանք գնանք Արցախ եւ այլն։ Այդ ամենով հանդերձ՝ մեր բոորիս հոնորարները շատ ավելի քիչ են՝ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործ ունենք ՀՀ հարկատուների փողերի հետ, եւ պետք է որեւիցե կասկած չլինի, որ մենք մի լումա ավել անգամ չենք ծախսել։ Իմ հոնորարն անգամ, որ քանի անգամ պիտի քշեմ-գնամ Արցախ, գամ, համակարգեմ եւ այլն, էդ ամեն ինչի համար իմ հոնորարն անգամ 200 հազար դրամից քիչ է լինելու»,- ասաց Իոաննիսյանը։

դիտվել է 341 անգամ
Լրահոս
Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am