Հեղափոխության էքսպորտը

Նիկոլ Փաշինյանի՝ Սեփանակերտում ունեցած ելույթը բավականին պոպուլիստական էր, լեցուն ապագայի գեղեցիկ անուրջներով։ Սակայն այնտեղ, բացի էմոցիոնալ «Միացում» կոչերից, արվեց նաև մեկ կոնկրետ հայտարարություն՝ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ Հայաստանը կլինի Արցախում ընտրությունների ազատության և թափանցիկության երաշխավորը։


Հայաստանի և Արցախի անկախության 28 տարիների ընթացքում առաջին անգամն է, որ Երևանը հայտարարում է, թե ինքը պետք է երաշխավորի Արցախի ընտրությունների արդարությունը։ Նախկինում երբեք նման խնդիր չի դրվել, և հիմա էլ Ստեփանակերտից այդպիսի պահանջ չկա՝ Հայաստանն ինքն է հայտարարում, որ խառնվելու է Արցախի ընտրություններին։

Իհարկե, նախկինում ևս Արցախի իշխանությունը ձևավորվել է Հայաստանի հետ համաձայնեցված, սակայն դա եղել է կոնսենսուսի միջոցով։ Երբեք ոչ Երևանը, ոչ Ստեփանակերտը չեն գնացել կոշտ հակադրության այդ հարցում։ Հայստանյան իշխանություններն ունեցել են ղարաբաղյան ծագում, և նման կոնսենսուս ձևակերպելը դժվար չի եղել։ Նիկոլ Փաշինյանի դեպքում այդ զարգացումը խախտվել է, և նա փորձում է այնտեղ ձևավորել իր իշխանությունը՝ առանց հաշվի առնելու արցախյան իրողությունները։

Եվ ահա, կառավարության այս շաբաթվա նիստին ՀՀ կառավարությունը շուրջ 34 միլիոն դրամ հատկացրեց 2 կազմակերպությունների «Թրանսփարենսի Ինթերնեշնլին» և «Իրազեկ քաղաքացիների միավորմանը»՝ Արցախի ընտրությունների մոնիտորինգի համար։

Եվ փողը տրամադրող Նիկոլ Փաշինյանը և փողը ստացող Դանիել Իոաննիսյանը նշեցին, որ սա աննախադեպ որոշում է։ Այն աննախադեպ է մի շարք առումներով: Նախ, առաջին անգամն է, որ ՀՀ կառավարությունը որևէ կազմակերպության ֆինանսավորում է ընտրությունների մոնիտորինգի համար։ Երկրորդ, առաջին անգամն է, որ այն կազմակերպությունները, որոնք նախկինում ֆինանսավորվում էին հիմնականում «Սորոսի» ֆոնդից, սկսում են ստանալ պետական փողեր։ Եվ երրորդ, առաջին անգամ է, որ Հայաստանի կառավարությունը ֆինանսավորում է որևէ հ/կ-ի Արցախի ընտրությունների մոնիտորինգի համար։

Դանիել Իոաննիսյանն արդեն իսկ հայտնի է հակաարցախյան իր ելույթներով, և երեկ չզլացան նրան այդ մասին հիշեցնել։ Նման ոչ չեզոք կազմակերպությունների Արցախում լիազորելով ընտրությունների մոնիտորինգ՝ Հայաստանն արդեն իսկ կոնֆրոնտացիոն ֆոն է ստեղծում այդ ընտրությունների համար։ Բացի այդ, սրանով ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն իր թեկնածուն է ունենալու ընտրություններում, որին օժանդակելու համար էլ Հայաստանի բյուջեից փող է ծախսում։ Ի դեպ, եթե «Սորոսի» հիմնադրամի օժանդակությունը վայելող քաղաքական ու հասարակական գործիչները կտրուկ դեմ են Ամուլսարի շահագործմանը, ապա փողը ստանալուց հետո Դանիել Իոաննիսյանն անմիջապես կողմ արտահայտվեց։

Նիկոլ Փաշինյանը վաղուց էր երազում իր հեղափոխությունը արտահանել Արցախ։ Բազմաթիվ հրաժարականների պահանջները, դրանց մի մասի իրականացումը, տարբեր քաղաքական ուժերի միջոցով սադրանքները, Ստեփանակերտում անցկացրած հանրահավաքը չտվեցին անհրաժեշտ արդյունքը։ Այժմ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է փորձված մեթոդը՝ այն անձերին ու կազմակերպություններին, որոնց միջոցով իրականացրեց իշխանափոխությունը Հայաստանում։

Աղասի Ենոքյան

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am