Ի՜նչ ուզում է թող աշխատի, միայն թե կառավարության շենք չմտնի` այնտեղ չի կարողանում աշխատել
« Песчаный карьер - два человека...», «Я...!!!»
Օրինակ ի՞նչ կլինի, եթե Նիկոլը մի օր զբոսավար աշխատի, մյուս օրը` երթուղայինի վարորդ, հետո` մատուցող, հաջորդ օրը` հավաքարար ( չէ` դա եղել է ), հետո` տաքսու վարորդ, տրոլեյբուսի վարորդ, մետրոյի մեքենավար, տոմսավաճառ, փայտահատ ( սա չի կարելի` սրա-նրա վրա գործ կտա ), փոստատար ( չէ, սա էլ չի կարելի` կմտնի ուրիշների նամակները կկարդա, կամ` իրերը կգողանա, ու տիրոջը կասի` «կորելա, չկա...» ), պետավտոտեսուչ ( սա էլ չի կարելի` կսկսի շառ ու շուռ անել` փող պոկել ):
Վերջը, օր մի բան, մի անվնաս բան, լայվ-մայվ մտնի, քոմենթ բան կարդա, զոմբիների ու սարքովի լայքերը հաշվի` թռվռա, իր զոմբիներին ու ֆեյքերին «կերակրի»` համ ինքը կուրախանա, համ էլ` զոմբիները: Այնքան որ` կառավարության հետ գործ չունենա:
Ի՜նչ ուզում է թող աշխատի, միայն թե կառավարության շենք չմտնի` այնտեղ չի կարողանում աշխատել: Չի ստացվում, չի ուզում, չի պատկերացնում, չգիտի, թե` այլ պատճառ կա, հայտնի չէ, բայց հաստատ` ոչ մի բան չի ստացվում, չի կարողանում, և վերջ:
Մինչև տեսնենք ինչ է լինում...
Գրել է Անի Սանոսյանը` facebook.com