Փաշինյանը իրեն Չե Գևարա է զգում, սակայն ավելի շատ զուգահեռներ ունի Ներոնի ու Կալիգուլայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է իրեն համեմատել Մահաթմա Գանդիի, Նելսոն Մանդելայի, Չե Գևարայի հետ։ Արդյո՞ք նման է։ Տեսնենք։ Բայց մինչև պարզելը, կարելի է նկատել նրա ավելի ակնհայտ նմանությունը այլ ղեկավարների հետ, ինչպես օրինակ Հռոմի կայսր Ներոնի։

Ներոնն ու Փաշինյանը, երկուսն էլ այնքան էլ չեն փայլում բանաստեղծական արվեստի մեջ, սակայն իրենց բանաստեղծ են երևակայում, և բավարարված չզգալով իրենց ունեցած անսահման իշխանությամբ, այն օգտագործում են իրենց ոչ այնքան տաղանդավոր բանաստեղծությունները զանգվածներին մատուցելու համար, որ իրենց ոչ միայն իմաստուն տիրակալ, այլև որպես բանաստեղծ ճանաչեն, և հրապարակային արտասանում են իրենց քերթվածքները, չէ՞ որ եթե իշխանություն չունենային նրանց բանաստեողծություները ոչ ոք չէր լսի։ Օրինակ, Փաշինյանը 2016 թվին ապրիլյան պատերազմի մասին բանաստեղծություն էր գրել, սակայն չէր հրապարկել, ինչո՞ւ, քանի որ ոչ ոք ուշադրություն չէր դարձնի, ուշադրության համար նրան իշխանություն էր անհրաժեշտ, և ահա, սպասել էր այնքան մինչև իշխանություն նվաճի, որ հրապարակում արտասանելով զանգվածները ստիպված լսեն։
Ժամանակակիցները բամբասում էին թե Ներոնն է հրդեհել Հռոմը, որ ներշնչվի բանաստեղծություն գրելու համար։ Կասկածներ կան, որ Երևանն էլ աղբի մեջ Նիկոլն է ընկղմել, որ բանաստեղծական ներշնչանք ստանա։ Իհարկե, այս վարկածը վտանգավոր է պնդել, քանի որ ԱԱԾ֊ն կներխուժի բնակարանդ ու բերման կենթարկի պարզելու համար, թե որտեղի՞ց է եղել տեղեկատվական արտահոսքը։
Փաշինյանը ընդհանրությու ունի նաև մեկ այլ հռոմեական կայսեր հետ.
Կալիգուլան իր ձիուն՝ Ինցիտատին սենատոր դարձրեց, Փաշինյանն էլ իր աներձագին՝ Հրաչյա Հակոբյանին ԱԺ պատգամավոր դարձրեց։ Իհարկե տարբերություն էլ կա, Կալիգուլան մինչ Ինցիտատին սենատոր դարձնելը, Հռոմի քաղաքացի էր դարձել, մինչդեռ Հրաչյա Հակոբյանը ինքնուրույն է դարձել ՀՀ քաղաքացի՝ ապա ստացել հպարտ տիտղոսը։
Քանի որ պատմությունը լռում է Ինցիտատի քաղաքական հայացքների մասին, դժվար է ասել, թե նա էր արդյո՞ք ավելի իմաստուն, թե՞ Հրաչյա Հակոբյանը։ Ամեն դեպքում թեև հնարավոր է, բայց հայտնի չի, թե Ինցիտատը Հռոմի քաղաքացիներին անվաներ թամբալներ, և հպարտանար, որ իր կայսրը հռոմեացիներին ձերբակալում է։ Իսկ ահա, Հրաչյա Հակոբյանը «քարից հաց քամող»֊ի համբավ ունեցող հայ ժողովրդի մասին ասում էթե նրա մենթալիտետի մեջ աշխատելը չի խրախուսվում, այսինքն հայերը թամբալ են։ Իսկ երբ իջևանցի փայտահատներին ձերբակալեցին, Հրաչյա Հակոբյանը այն ներկայացրեց որպես հեղափոխական իշխանության ձեռքբերում հայտարարելով «Ե՞րբ ենք տեսել 19 ղարաբաղցի ձերբակալված, այսօր 19 իջևանցի ձերբակալված է»։
Գուցե իջևանցիների կալանավորումը ու նաև այն որ վարչապետը Գյումրիում քացով չի հարվածել այն գյումրեցի կնոջը, ով իրեն անվանեց դերասան խաբեբա, մտցվեն կառավարության հաջորդ 100 ձեռքբերումների մեջ, բայց իր սիրելի առաջնորդների հետ համեմատության մեջ ձեռքբերումներ չեն դրանք ձեռքբերումներ չեն կարող դիտվել։ Ավելին, մի կողմից իրենց օրվա հացը մի կերպ վաստակող փայտահատ աղքատ մարդկանց կալանվորելը ու մյուս կողմից խոշոր կապիտալը ներկայացնող ձեռնարկությանը Ամուլ սարի ոսկու հանքի շահագործումը թույլատրելը, Փաշինյանին դասում է այն ղեկավարների շարքը որոնց դեմ իրենց ամբողջ կյանքը կռիվ են տվել Մանդելան ու Չե Գևարան։
5֊րդ ալիքը ցուցադրում է, թե ինչ թշվառության մեջ են ապրում Իջևանի ցույցերին մասնակցելու համար կալանավորված Նարեկ և Արթուր եղբայրները։ Հայրը՝ Մհերը ասում է, որ ոստիկանների հետ բախումների գիշերը դիմակավոր ոստիկանները ներխուժել են իրենց տուն անկողնուց հանել֊տարել են իր երկու տղաներին։ Երկուսն էլ հոգեկան հիվանդույթուն ունեն, Արթուրը էպիլեպսիկ է, նոպան շաբաթը մեկ բռնում է, իսկ հայրը դեղ չի կարողանում տանել կալանավայր, դեղ չեն ընդունում։ Քննիչին հայտնի է տղաների հիվանդությունը, սակայն կալանքի սանկցիան չի փոխում, նշանակել է դատաբժշկական քննություն։ Տղաների մայրը 2 տարի առաջ քաղցկեղից մահացել է, հազիվ ապրում են, ապրուստի համար տղաները անտառից փայտ էին հավաքում, վաճառում, էն էլ հիմա բանտում են, հայրը տան եղած ոսկին գրավ է դրել, որ նրանց հոգսերը հոգա, ուտելիք հասցնի, փաստաբան վարձի։ Միայն մի որդու համար է փաստաբան վարձել, մյուսի համար փողը չի հերիքել ։ Գուցե որևէ փաստաբան ցանկանա աջակցությո՞ւն հայտնել։
Վարչապետ Փաշինյանը այս երկու տղաներին, որ հացի փողի համար փայտ են կտրել, մեղադրում է Հայաստանի բնությունը ոչնչացնելու մեջ, բանտ է նետել, իսկ Ամուլսարի ոսկու արտադրությունը, որ առնվազն 5 միլիարդ դոլար է բերելու շահագործողներին, իսկ սարը վերածելու է 350 միլիոն տոննա թունավոր թափոնի, համարում է անվնաս, համեմատում այն չնչին աղտոտման հետ, որ կլիներ Սևանի ափին մեքնա լվանալու հետևանքով։

Վահն Իշխանյանի գրառումը

դիտվել է 575 անգամ
Լրահոս
Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am