Չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ, դա բարոյական չէ․ ՍԴ անդամ (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամ Ալվինա Գյուլումյանը բարոյական չի համարում ՍԴ անդամների հրաժարականի դիմաց Կառավարության առաջարկածպայմանը՝ հեռանալ Սահմանադրական դատարանից, բայց շարունակել ստանալ աշխատավարձ, հավելավճար մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը։ «Ազատության» հետ զրույցում Գյուլումյանը հայտարարեց՝ չի պատրաստվում հրաժարական տալ:

«Նման ձևով հրաժարական ես երբևէ չեմ փորձում տալ։ Ես չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ, ես ամբողջ կյանքում աշխատել և նոր ստացել եմ։ Ես չեմ կարող նայել այն 100 հազար դրամ ստացողի աչքերի մեջ, որը ինձ ոչինչ չանելու համար պետք է վճարի 700 հազար դրամ աշխատավարձ։ Ես չգիտեմ, թե կոնկրետ այդ նախագծի հեղինակներն ինչ նպատակ են հետապնդել, որովհետև յուրաքանչյուր օրենք կամ հոդված, որը փոփոխվում է կամ ընդունվում է ունենում է, այսպես կոչված, իր բացատրական նամակը, որտեղ բացատրվում է, թե ինչու է ծագել այդ անհրաժեշտությունը փոփոխելու»,-նշեց ՍԴ անդամը։

Արդարադատության նախարարությունը մի քանի օր է, ինչ հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգրքում և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Իրավաբանների շրջանում հատկապես բուռն քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի եզրափակիչ և անցումային դրույթը, ըստ որի՝ եթե 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորը հրաժարական տա, մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակի աշխատավարձ, հավելավճար ստանալ։

Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը որպես ճգնաժամային գնահատած Վահե Գրիգորյանն էլ, որպես իրավիճակի լուծում իր հայտնի նամակումառաջարկել էր այս տարբերակը: Օրինակ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը ամենաերկարն է, լրանալու է 2035-ին, Գյուլումյանինը՝ 2021-ին: Գյուլումյանը ենթադրեց՝ գործընկերներն էլ չեն համաձայնի անաշախատ եկամուտին՝ հեռանալու դիմաց:

«Ես ենթադրում եմ, որ իմ գործընկերները պակաս բարոյական չեն քան ես, և եթե ինչ-որ մի տեղ իմ կենսաթոշակային տարիքը ավելի մոտ է քան մյուս գործընկերներինս, եթե ես դա ավելի կարճ ժամանակով պետք է ստանամ կամ եթե իմ պարագայում կարող են ենթադրաբար ուրիշ լուծումներ գտնել, կենսաթոշակային տարիքի հասած լինել և այլն, ապա մյուսների պարագայում մարդ կա, որ 16 տարի պարտավորվում են վճարել, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի նախագահին։ Ես չգիտեմ՝ ինչպես ենք պատկերացնում»,-ասաց Գյուլումյանը։

Իշխանության ընդդիմախոսները այս դրույթը որակում են առևտուր նախկին իշխանությունների օրոք ձևավորված ՍԴ կազմի հետ: Արդարադատության նախարարությունն անարձագանք չթողեց քննադատությունները։ Պարզաբանում է ներկայացրել եվրոպական երկրների փորձը հրապարակելով, որտեղ կիրառվել է դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու պրակտիկա, օրինակ Հունգարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Դանիայում:

Դանիայում, ըստ նախարարության, դատավորների պաշտոնավարման տարիքը լրանում է 70 տարեկանում, սակայն նրանց վաղ կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում սկսած 60 տարեկանից: Գյուլումյանը հակադարձեց Լեհաստանի և Հունգարիայի, իր գնահատմամբ, ձախողված օրինակով:

«Նույն Լեհաստանի պարագայում Եվրոպական միության դատարանը գտավ, որ Լեհաստանի իշխանությունները սխալ են վարվել և պարտավորեցրեց և՛ վերականգնել այդ մարդկանց աշխատանքի, և՛ վճարել հատուցումը։ Ընդամենը սխալ են վարվել երկու տարով կենսաթոշակային տարիքը իջեցնելով։ Նմանօրինակ որոշում կա հիմա, ուղղակի հստակ չեմ կարող ասել, որը նաև Հունգարիայի պարագայում։ Հունգարիայի պարագայում իրենց Գերագույն դատարանի նախագահը, որը իմ գործընկերն էր, նմանապես նշանից ազատվելու համար գնացին ինչ-որ բաների, օրենսդրական նոր լուծումների և այստեղ նույնպես սխալ գտնվեց»,-ընդգծեց ՍԴ անդամը։

Գյուլումյանը շարունակեց պնդել, որ չի ընդունում Վահե Գրիգորյանի հիմնավորումները, թե ՍԴ անդամները դատավորի լիազորություն չունեն և իրավասու չեն որոշումներ ընդունել: Ասաց՝ բնականոն հունով աշխատում են, ճգնաժամ՝ չի տեսնում: Ինչ վերաբերում է քննարկման թեժ թեմա դարձած օրենսդրական նախաձեռնությանը, ապա այն օգոստոսի 8-ից հանրային քվեարկության է ներկայացված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Քվեարկության վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է: Այս պահի դրությամբ քվեարկության մասնակիցների մեծամասնությունը դեմ է նախագծին:

դիտվել է 618 անգամ
Լրահոս
Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am