«Վարչապետ, արագի մեջ լայֆ մտի». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայ զինվորը հայտնվել է ադրբեջանական բանակի կողմից վերահսկվող տարածքում։ Հայ զինվորը՝ 19 տարեկան եւ Կարմիր Խաչը մինչ այս պահը չի հանդիպել նրան, չի առաջարկել իր աջակցությունը եւ , առհասարակ դեռ ոչ մի կոնկրետ, տեսանելի, աջակցող քայլ չի արվել։ Եթե անտես արվում է, էլի լավ է, բայց հասարակությունը ուզում է իմանալ, մտահոգ են մարդիկ, զինվոր ունեցողները, բոլորը, կամ՝ շատերը, գուցե։

Տղան 19 տարեկան է, զինվոր, գյուղացի, պարզ , հասարակ երիտասարդ եւ ահա՝ պատերազմը նաեւ այսպես է պատերազմ: Պիտի միջազգային կառույցը, այս դեպքում գոնե Կարմիր Խաչը արագ գործի անցնի եւ միջազգայնորեն ընդունված չափանիշներին համարժեք քայլեր իրականացնի։ Տղայի մայրը, առանց այն էլ վատառողջ կին է եւ ահա, լսելով լուրը, ավելի է վատացել, նա այսօր հիվանդանոցում է, հայրը, արդեն Արցախում է, որդու մասին մի լուր, մի խաբրիկ առնելու հույսով։

Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ է։ Նա ապրում է հոր, մոր եւ եղբոր հետ, անապահով ընտանիքից Է։ Ըստ համայնքապետի՝ գյուղում լուրեր են շրջանառվում, որ Արայիկը մառախուղի պատճառով է հայտնվել թշնամու սահմանում։

10 օր առաջ էր արձակուրդ եկել, երբեք չի դժգոհել ծառայությունից․ «Պրոբլեմներ չի եղել, գյուղում տարածված լուրեր չեն եղել, որ էրեխուն նեղություն են տվել», կարդացի կայքերից մեկում։

Մինչ մենք նստել ու մտածում ենք ինչը ինչից առաջ է, թշնամու քարոզչամեքենան առաջ ընկած սուտ լուրեր է տիրաժավորում։ Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է, թե իբր, զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիները ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ: Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է։ Սա շատ ծանոթ թշնամու շատ ծանոթ գործելաոճն է, սուտ եւ կեղծիք, եւ հենց այս պատճառով նաեւ պետք է շտապենք օգնել զինվորին, որովհետեւ մեր թշնամին նենգ է ու դավադիր։

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակի բարդությունները շատ-շատ են։ Եվ այս տխուր առիթով մի դեպք հիշեցի, որը ուզում եմ պատմել։ Մի քանի տարի առաջ Ստրասբուրգում ապրող իմ մի եվրոպացի գործընկերոջ հետ քաղաքի կենտրոնի սրճարաններից մեկում գարեջուր էինք խմում եւ զրուցում դեսից-դենից, բնականաբար, շատ արագ խոսքը հասավ Արցախին։ Շառլ Պիեռին որքան էլ բացատրում էի արցախյան հարցի նրբությունները, չէր հասկանում, իրենց օրինակն էր բերում, Էլզասի, գերմանացիների, ֆրանսիացիների եւ նրանց համատեղ «օգտագորվող» քաղաքների եւ բնակավայրերի։ Ես իրեն ասում էի ադրբեջանցին ֆրանսիացի չէ, ազերին գերմանացի էլ չէ, եւ մեր դեպքում նրբությունները շատ են, մեր դեպքում Եվրոպայի սրտում քնած հայ սպայի է կացնահարել ազերի սպան որին հետո «կիրթ» Ալիեւը հերոսի կոչումներ եւ դափնիներ տվեց, մեր դեպքում մենք դեռ ցեղասպանության արյան հիշողություն ունենք, Սումգայիթ ,Բաքու, Կիրովաբադ եւ հազար ու մի այլ բաներ։ Եվրոպացին էլ ինձ չէր հասկանում, բայց, ի վերջո, երբ մեջս մշեցին խոսեց, գարեջրի գավաթը սեղանին խփելով լաց եղա եւ ավելի ջղային նորից բացատրեցի արցախյան հարցը, ընկերս հասկացավ եւ փորձեց ելքեր առաջարկել։ Մեկ բանում երկուսս էլ համակարծիք էինք, մարդ պիտի ճիշտ հարեւան ունենա։

Ասելիքս ի՞նչ է՝ այսօր եւս պիտի արագ գործել, որովհետեւ ինքս էլ պաշտպանության նախարարի պես համոզված եմ, որ տղան պարզապես «աշխարհագրորեն մոլորվել է»։

Ով թեկուզ մեկ անգամ եղել է առաջնագծում,/ ինքս՝ բազմիցս/, պատկերացնում է, թե ինչ է նշանակում առաջնագիծ, սահման, սեփական դիրքեր, թշնամու դիրքերը, այնպես, որ զինվորը կարող էր եւ մոլորվել, այո, իրավունք չուներ, պարտավոր էր չմոլորվել, բայց, պատահել է, փորձանք է եւ տղային պիտի օգնել, քանի դեռ ազերիները նրա վզին հազար ու մի հորինված բաներ չեն կախել ու չեն տարել կառափնարան։ Մենք նրանց ձեռագիրը լավ գիտենք, մենք մեր թշնամուն լավ ենք ճանաչում, հետեւաբար, զգոն լինենք, բոլոր ատյաններում ահազանգենք, պահանջենք, պարտադրենք եւ պնդենք, որ մեր զինվորը պիտի վերադարձվի մեր սահման, քանի որ կան միջազգային նորմեր խաղաղ պայմանների համար եւս, եւ դրանք պիտի գործի դնել։

Դե, ձեզ տեսնեմ, տղերք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատող, միջազգային կառույցների հետ աշխատող դիվանագիտական օղակներ, ՄԻՊ եւ՝ այլք․․․գործեք․․․

Եվ վերջապես վարչապետ, արագի մեջ լայֆ մտի, պատասխան պահանջող հայացքով․․․․«Կիրթ» Ալիեւին ասա, տղա ջան, կարո՞ղա տեղը չես բերում, իյաաաաաաա:

Վերջին նախադասությունը համարեք, ոչ մի կապ չունի, նախորդ մտքերիս հետ, բան էր՝ ասացի…»:

դիտվել է 5064 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը ոսկե ձկնիկի դերում է «Աշխատատեղեր»՝ ընտրություններին ընդառաջ Մանե Թանդիլյանին բերելով՝ Մարուքյանի ձայներն են «կոտրելու» Իշխանության հույսը Ինչու է Վաղարշակ Հարությունյանն այցելել ԲԴԽ Հայոյանքներ շուռնուխցիներից Փաշինյանի շքախմբին. վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել Նոր օրենսգիրքը բերում են․ իշխանությունները խնդրի առաջ են կանգնած «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ Դատախազություն հաղորդում է ներկայացվել «Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք անհնար է լինելու իրականացնել» Ինչ խնդիրներ կունենան հայաստանցի խոպանչիները ՌԴ-ում․ նոր խստացումներ Սարսափազդու անակնկալ կմատուցվի Ալիևին, եթե Շոյգուն Արցախ ժամանի Ինչու Պուտինը փրկեց Լուկաշենկոյին ու Էրդողանին հեղաշրջումից, բայց չփրկեց Սերժ Սարգսյանին Պորտուգալացի քաղաքական գործիչ. Հայաստանը կատարել է համաձայնագրի իր մասը, սակայն Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել Վայնասուն հանուն ոչնչի Նիկոլ Փաշինյանը Սյունիք է մեկնել իր ավտանգությունն ապահովող 9 մեքենայով (տեսանյութ) Ադրբեջանցի պատվիրակը Նաիրա Զոհրաբյանին «տեռորիստ» է անվանել «ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել»․ Արման Թաթոյան Նիկոլն անմիջապես անօրինական ճանապարհով կփոխի սահմանադրությունը, կչեղարկի ընտրությունները և մի նոր բան կբստրի Ղարաբաղյան հարցում ամենակարևորը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն է. ԵԽ գլխավոր քարտուղար Մեզ նախապես ժամ էին ասել դպրոցում, ասել էին, որ ծափահարենք. Ռինդ համայնքում պատրաստել էին Փաշինյանի այցին. տեսանյութ Ջարդել են Իջևանի Սուրբ Անդրե վանքի խորանի քարերը. ահազանգ Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ազատ արձակել հայ ռազմագերիներին. ֆրանսիացի պատգամավոր Գերիներին չվերադարձնելը մարդու իրավունքների, Ժնևյան կոնվենցիայի խախտում է. ԵԽԽ պատգամավոր Ալեքսանդրա Լուի Կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք առևտուր չանենք, պետք է գերիներին վերադարձնել տուն. ԵԽԽՎ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ ինչու են պարոն Իսագուլյանին հրավիրել ԱԱԾ, որը տևել է շուրջ 4 ժամ: Վարչապետ Նիկոլ Փաշինայնի այցը Սյունիքի մարզ: Ապրիլի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Հոգեբանորեն ինչ ազդեցություն են թողնում հանրության վրա վարչապետի քայլերն ու կոչերը, գերիների հարցն ու հոգեբանական կողմն ու ճնշումը Ասուլիս. «Ինչո՞ւ ՀՀ կառավարությունն անտեսեց պարենային բանկի ստեղծման նախագիծը» Ապրիլի 21-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հարցին կպատասխանի կանադահայ փորձագետ Մայքլ Ավետիքյանը: Ապրիլի 21-ին, ժամը 14.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեման՝ «Գյուղացու կարիքները՝ սկսած սերմացուից, վերջացրած ցանքատարածությունների կրճատմամբ: Կարտոֆիլի իրացման խնդիրները: Ոլորտի ընդհանուր վիճակը, հարակից հարցեր»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Ապրիլի 21-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Թեման՝ «Հայոց ցեղասպանություն. ինչ կտա ճանաչումը: Բայդենին ուղղված կոչերը՝ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Հարակից հարցեր»: Ապրիլի 21-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Հոգևոր և ազգային արժեքների ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Թեման՝ «Սպասվող ընտրությունները, աղանդավորների դերն ու կիրառած մեխանիզմներն ընտրական գոծընթացներում: Ընդհանուր ներքաղաքական իրավիճակ»: Ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Հայկ Դերզյանը: ԹԵՄԱ՝ Հայոց ցեղասպանությանն ուղղված ներքաղաքական քարոզչության վեկտորները. օրակարգի հնարավոր զարգացումները: Ապրիլի 21-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: ԹԵՄԱ՝ Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության հեռանկարները. ապրանքների փոխարինման՝ ներառյալ թուրքական, այլընտրանքային ուղիները: Ապրիլի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին Ապրիլի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub