Նիկոլն ամիսներ շարունակ 10 րոպեանոց հանդիպում է խնդրում Պուտինի հետ,իսկ Քոչարյանը կարողանում էր գազի գին իջեցնել.սա էր ղեկավարը.Աղվան Վարդանյան

Հարցազրույց ՀՅԴ նախկին ներկայացուցիչ,նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ:/Մաս 2-րդ/

-Ասում են՝նախկիններից պետք է աaզատվենք,կինոն արդեն ավարտվել է,կինոյի տղաները ինչ-որ տեղերում են հայտնվել և նման հայտարարություններ են անում:Այդ կինոյում կար Արմեն Սարգսյան անունով նախագահ,Ֆելքիս Ցոլակյան անունով նախախար,ով Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այնպիսի դիրք է զբաղեցրել,և եթե այդ ժամանակ կոռուպցիոն նման պատկեր է եղել,այս մարդուն երևի պետք է կախեին,կա նախկիններից մնացած Արթուր Դավթյան անունով գլխավոր դատախազ,ովքեր ծառայում են և հին կինոյից կարող են բերել իրենց կինո:

-Սովորական իրավիճակ է,միշտ լինելու են ծառայամիտներ,միշտ լինելու են մարդիկ,որ իրենք իրենց կինոյի տղայի տեղ են դնելու,բայց կինոն իրենցով չի ավարտվելու,այս երկրի կինոն հազարամյակներով շարունակվել է և շարունակվելու է ,այստեղ իրենք ունեն փոքր ժամանակի մեջ փոքր դերակատարություն և վաղը մենք ուղղակի շատ ժպտալու ենք ,ծիծաղելու,ամաչելու ենք,որ այս փուլն էլ ենք ունեցել մեր պետության կյանքում:Նայեք,ավելի լայն նայեք,թե ինչ է կատարվում այսօր:

-Երբ նոր իշխանություն էր հաստատվում և պետք է քվերակեին Նիկոլ Փաշինյանի համար,դուք ասացիք,որ ես կասկածնեմ ունեմ, ետևում ինչ-որ ուժեր կան:Հիմա անցել է 1,5 տարի,շատերն են նման կասկածներ հայտնում,որ ետևում Սորոսն է,ԼԳԲՏ համայնքին են առաջ բերում, ստամբուլյան կենվենցիան,Բոլթոնի ծրագիր է առաջ գալիս,դուք այս մասին էիք ասո՞ւմ:

-Մի մասով թերևս,բնականաբար ինֆորմացիա ունեի,և անընդհատ ունեմ ինֆորմացիա:Քիչ առաջ շփվում էի մարդկանց հետ,կատակներ էին անում,ասացին,որ ձեզ չճանաչողը կմտածի,որ տեղյակ չեք ինչ է կատարվում:Շատ բան գիտեմ,ինֆորմացիա ունեմ,այն ժամանակ էլ գիտեի:Մի հետաքրքիր դրվագ ևս.երբ ասացի,որ Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովի հետ կապված հայտարարություն արեց,հանկարծ հայտննի մի քանիի հկ-ներ,ովքեր միշտ այս պետության դեմ են աշխատել,բաց նամակ ուղարկեցին կառավարությանը,այս ի՞նչ եք քննարկել,առանց մեզ հետ հաշվի նստելու ի՞նչ եք անում,ինչ նահանջներ են,ձեր ասած կոնվերցիայի մասով :Այն իրավաբանները,մասնագետները,որոնց գնահատում եմ ,հարգում,շատ ավելի պրոֆեսեիոնալ են ,քան իրենց փոխարինելու եկածները,ասում են,որ սա մեր սահմանդրությանը հակասում է, եթե նույնիսկ զոռով արեցին,վաղը դրա համար պատասխան են տալու :

-Եթե Սահմանադրական դատարանը ողջ կազմով փոխեն…

-Այնքան հեշտ եք ասում:ՍԴ-ն փոխեն,դեռ մի քանի բան էլ կփոխեն,հետո ամբողջովին իրենց կփոխեն:

-Այս հայատարարության մասին խոսենք,որն արվեց ձեր սիրելի Ազատություն ռադիոկայանի եթերում. Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք, նշանակում է, ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել,եթե իրավունք չունեմ,ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել:Տեսակետ կա,որ այո,Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականի ընտրությունները կեղծել է, և ընդդիմադիր ուժերը տանկերի թրթուռների տակ ճզմվել են,ընդ որում,եթե վեճ կա,թե արդոք բանակը մասնակցել է 2008-ի մարտի 1-ին,ապա 1996 թվականի սեպտեմբերի 20-26 դեպքերի վերաբերյալ վեճ չկա,որ բանակը մասնակցել է քաղաքականությանը.ՊՆ Վազգեն Սարգսյանն է գեներալ Մանվել Գրիգորյանի կենացը խմել,թե ինչ են արել :Սա նշանակում է,որ եթե դուք անդրադառնում եք 2008-ի դեպքերին,ուրեմն պետք է գնաք ավելի հետ:

-Ես իմ բնույթով,տեսակով անընդհատ ետ նայող չեմ,բայց այն երկակի ստանդարտները,որ այսօր կիրառվում են,որ տարբեր հարցերով տարբեր իշխանություններ միշտ կիրառել են,բնական է,որ հաջողություն չի ունենալու,չի կարող մի բանը այս պահին ինձ համար է այսպես անեմ,այսպես ձևակերպեմ,այսպես բնութագրեմ, այս պահին հարմար չէ,այսպես,չի աշխատելու սա:Մտածում էի,որ է մեր իրականության մեջ Վազգեն Սարգսյանի տեսակը,կերպարը,մտածողությունը,չկա,չեմ ուզում անդրադառնալ 1996-ին նաև Վագզենի պատճաոռվ,բայց այս տեսակն ու՞ր է այսօր:Սրանք ինքնիշխանության մասին են խոսում մեծ-մեծ,կարդում եմ ԱԺ-ի նախագահը ԱՄՆ-ում հանդիպում է վերլուծաբանների հետ և ասում ՝խնդրում ենք,մենք չենք ցանկանա,որ Միացյալ Նահանգները մեզ ճնշեր Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում,մենք այդ գինը չենք կարող վճարել:Ողորմելի կարգավիճակ,ողորմելի,ս՞ա է ինքնիշխանությունը:Երկրի առաջին դեմքը ամիսներ շարունակ ձգտում է 10 րոպեանոց հանդիպամն ՌԴ նախագահի հետ՝առանց բովանդակության,սա՞ է ինքնիշխանությունը:

Երկու դեպք պատմեմ. 2000-ականների կեսեր,Սոչի,հանդիպում են ՀՀ ՌԴ նախագահներն իրենց շքախմբերով,քննարկվող թեման՝գազի գնի հարց:Ռուսաստանն ասում է՝թանկացնելու ենք,տարբերակ չկա, ՀՀ նախագահն ասում է՝բացառված է,չի կարող նման բան լինել:Մի ամբողջ օր վիճում են,լեզու չեն գտնում, նա ՝պետք է թանկացնենք,սա՝տարբերակ չկա:Վերջին հրաժեշտի ճաշն է, նստած են մի կողմում ՀՀ նախագահը իր շքախմբով,մյուս կողմում ՌԴ նախագահը ՝իր շքախմբով:Վեճը կրկին շարունակվում է,լեզու չեն գտնում,բերում են ուտելիք,առաջինը ապուրը շարում ե,ՀՀ նախագահը գդալը չի վերցնում ,կողքինները՝նույնպես:Քիչ անց գալիս, հավաքում են նրանց կերած ամանները,սրանց չկերածները ,բերում են երկրորդ ուտելիքը,վեճը շարունակվում է,լեզու չեն գտնում,գալի,հավաքում են նրանց կերած ամանները,սրանց՝ չկերածները,բերում են աղանդերը,վեճը շարունակվում է:Հայաստանի նախագահը կանգնում է,ասում է՝ես գնացի,քայլում է դեպի դուռը,իր արտգործանախարարը և մյուսները ետևից:ՌԴ արտգործնախարար Լավրորվն ասում է՝պարոն նախագահ, ես կարող եմ մի առաջարկություն անել և ասում է մի տարբերակ,որը մեզ ձեռք է տալիս,ՀՀ նախագահն ասում է՝սա ուրիշ բան,ետ է վերադառնում և նստում:

Հաջորդ պատմությունը. 2000-ականների կեսերին,ՀՀ նախագահը պետք է գնա Մեղրի հանդիպելու Իրանի իսլամական հանրապետության նախագահի հետ,գազատարն է բացվում:Երկու օր առաջ Միացյալ նահանգների պետքարտուղարությունից կարևոր մի պաշտոնյա հատուկ առաքելությամբ գալիս է Հայաստան ,հանդիպում ՀՀ նախագահի հետ՝մենք ձեզ խստորեն հորդորում ենք չգնալ այդ հանդիպմանը, լսիր ասում է,սա ձեզ համար ԱՄՆ-Մեքսիկայի սահմանը չի,սա մեզ համար կենսական ,կյանքի ճանապարհ է,և գնում է:Սա է ինքնիշխանությունը,…

-Տեսեք ,թե ինչ մեղադրանքեր են հնչեցնում:

-Հիմա դուք ասում եք Ազատություն ռադիոկայան այսքանից հետո,կարծո՞ւմ եք , Հայաստանը երբ արտաքին քաղաքականությունը դարձնում էր կոմպլիմենտար և Արևմուտքի և Արևելքի հետ փորձում էր հավասարակշռված աշխատել ,դա ռուսներին դո՞ւր էր գալիս :Ինքնիշխանությունը սա է,հանրապետության ղեկավարը այսպիսին է լինում,այսօր տեսեք ինչ է կատարվում,այդ գործով այսօր արդարադատություն չի իրականացվում,ցանկացած մեթոդով,ստորությամբ,խախտումով,իրավական պետության հերն անիծելով արարդատություն չի իրականացվում:Սրա համար մարդիկ պատասխան են տալու:Թող 3 ամիս էլ,5 ամիս էլ իշխանությունը վայելեն ,հետո՞:

-Եթե հաջողի Սահմանադրական դատարանը փոխել,Եվրոպական դատարանից էլ որոշումը ուշ կլինի…

-Գուցե հասարակության մի մասը դեռևս թմբիրի մեջ է,չի տեսնում ,թե ինչ է կատարվում,Երևանում դեռ աղբը ամբողջովին չի փակել տների մուտքերը,դեռ միայն իջևանցիներն են ձերբակալված,հանգիստ եղեք:

-Տպավորություն է,որ փոփոխություն չկա:

-Իրականությունը շատ ավելի տխուր է,քան փորձ է արվում ներկայացնել,իրականում մենք պետության հիմքերն ենք քայքայում,ես առաջ նայող եմ,հուսահատվող չեմ,ինչ ցանել են,այն էլ հնձելու են:մենք դուրս ենք գալու այս վիճակից,ունենալու ենք արժանավորների իշխանություն,ինչպես պատահաբար եկել են,պատահական էլ գնալու են:

-Ուժեղ դիմակայություն է պետք, Սերժ Սարգսյանը իր երազում պատկերացնում է,որ ինքը պետք է գա, մյուս ուժերը,որ իրենք:ՀՅԴ-ն՝այն կուսակցությունը,որտեղ դուք երկար տարիներ եղել եք,հայտարարություն է տարածում,որ միանում է 7 կուսակցությունների հայտարարությանը ,ո՞ւր են մյուսները:

-Հանգիստ,շատ պարզ է,արդեն նշմարվում :7 կուսակցությունները, երբ դատական համակարգի վերաբերյալ միավորված հայտարարություն են անում,սա մեծ բան է նշանակում,անկախ այդ կուսակցությունների տարբեր տրամաչափերից:Սա հաշվեք առաջին քայլ,ես կցանականայի որ ոչ միայն դատական համակարգի մասին խոսվեր,այլ բաների մասին ևս լիներ հայտարարություն:

-Ինչի՞ց են վախենում:

-Մի վախեցիր,ասված է,Ավետարանս Մարկոսի ,աշխատիր,պայքարիր,և քեզ վախեցնել չեն կարող:

-Բոլորս քննադատում ենք,իհարկե իրենք պետք է հանգիստ լինեն,որովհետև մենք նախկիններին էլ էինք քննադատում,թերությունները մատնանշում:Միգուցե աջակցությո՞ւն է պետք,նա պատրաստ է ընդունե՞լ աջակցություն:

-Դատելով հայտարություններից,գործողություններից,ելույթներից ինքը խորհուրդների կարիք չունի,ամեն ինչ գիտի,իր թիմ կոչված,ամաչում էլ եմ ասում,կամ արժանավորների իշխանություն ունի,բայց ակնհայտ է,որ հասարակությունը արդեն տեսնում է իրականությունը,համախմբման առաջին նշանները կան,ԶԼՄ-նեը նայեք, նրանք,որոնք ծառայամտորեն կամ ստորաբար ծառայում են…

-Մյուսներին էլ ասում են՝ծառայում եք նախկին իշխանություններին,տեսեք ինչ գումարներ են տալի..

-Բավական է,նախկին իշխանություններով կարող եք վախեցնել,քննադատել ևս մեկ տարի,հերիք է ,անցեք,գործ արեք,եթե դուք գործ չարեցիք,արդյունք չտվեցիք,ինչքա՞ն եք նախկիններին հիշելու:

-Դատական համակարգը խանգարում է իրենց:

-Հետո,որ դատական համակարգը յուրացրեցին ,լինելո՞ւ են ներդրումներ,Հրայր Թովմասյանից հետո ո՞ւմ են անցնելու:

-Մեր գործընկերներից մեկը ասաց,որ նրանից հետո ում են անցնելու և բավական է ներքին թշնամիներ փնտրել:

-Իրենց իշխանություն պահելու իրենց միակ ճանապարհը մնացել է նախկիններին քննադատելը,վարկաբեկելը և իհարկե փորձել ներքին թշնամիներ փնտրել:Հիշեք,թե երբ երկրի վարչապետը խոսեց վեթինգի,անցումային արդարադատության,Արցախում դավադիրների,Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին,երբ եղավ Առաջին ատյանի դատարանի որոշումը,սևեռուն մի գաղափար,մի նպատակ,մեղքը իրենց խղճի վրա է,չեն ազատվելու այդ մեղքից:

-Մարտի 1-ի՞:

-Իհարկե,օրենքի կամ Աստծո առաջ պատասխան են տալու նրանք,և այն,ինչ այսօր արվում է այդ ուղղությամբ ,ուղղակի Հայաստանը դադարում է գոյություն ունենալ իբրև իրավական պետություն ,Հայաստանում այսօր արդարադատություն չի իրականացվում:Սա իրականություն է,որը շատ ծանր է նստելու հենց իրենց վրա:

-Ունեն շատ հայտնի իրավաբաններ՝Անդրանիկ Քոչարյան,Գագիկ Ջհանգիրյան,Վահե Գրիգորյան ,ովքեր ասում են,որ ամեն ինչ ճիշտ ուղով է գնում:

-Իրենց նմաններն էլ եկան, դուք ուզում եք,որ ես նրանց մասին խոսե՞մ,բացառված է:Թող շարունակեն խոսել,ինչքան ավելի շատ խոսեն, հասարակությունը տեսնելու է,թե ովքեր են նրանք,ինչ ենք արել այս երկրի համար,կամ ինչ չեն արել: Խոսում են մարդու իրավուքներից,իրավական նորմերից,ովքե՞ր են խոսում,մարդիկ տեսնում են,ամենակեղծ նոտան ,ամենափոքր մի սուտը մարդիկ շատ լավ զգում են:Այսօր մի մասը լռում է,վաղը այդ լռողները խոսելու են,մարդը մտածող,ապրող կենդանի է,տեսնում է,թե ինչ կատարվում:Համախմբված,կազամակերպված դիմադրություն է գնալու է ,երկիրը բարեփոխումների տանելու աշխատանք է լինելու , և ի վերջո դուրս են գալու և այս վիճակը վատ երազի նման անցնելու է:

-Իշխանությունը մսաղացի նման բան է:

-Ասել են ՝40 տարի ենք եկել,ՀՀՇ-ն ,Հանրապետականն էլ չէին գնում,գնացին չէ:

-Իրենք համեստ են,ի տարբերություն ՀՀՇ-ի չեն ասում՝հավերժ ենք,ասում են՝40 տարի:

-40 օր էլ դիմացեք:

Առաջին հատվածն՝այստեղՀարցազրույցը՝Նաիրա Բղադասարյանի

դիտվել է 14935 անգամ
Լրահոս
Իշխանությունը խոսում է Ճանապարհաշինության բումի մասին, բայց աշխատանքը կանգ է առել. փողերը չեն տալիս Քննչական կոմիտեն՝ Ամուլսարի մասին 3D հոլովակի աղմկահարույց բացահայտման մասին «Ավարտեցինք Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները». ԲՈԿ նախագահ «Վտանգված է դեղձի մթերումը…». «Սպայկա» Այցելել են Վլադիմիր Գասպարյանին, քեֆ արել, որից հետո զրկվել են աշխատանքից Հեղափոխության էքսպորտը Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին բերման ենթարկում. մանրամասներ/տեսանյութ/ «Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է». Նիկոլ Փաշինյան Որևէ պետական պաշտոնյա ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահի օրոք այսպիսի լկտի ձևով չի շփվել լրագրողի հետ. Հարություն Հարությունյան «Այս օրենքով հայկական հեռուստաընկերությունների ապագան դրվում է վտանգի տակ»․ Դավիթ Հակոբյան Դոն Պիպոն իշխանությունների փրկօղակ Կադրերը գլխացավանք են դառնում Փաշինյանի համար Հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններն ավարտվել են Մահացել է էդվարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը Ռուսական ԿԳԲ-ն՝ վրացական իշխանական վերնախավում․ նոր սկանդալի սկիզբ Պուտինի շռայլության հերթական քայլը՝ Էրդողանին Փորձում են հաշտեցնել մեր հարևանին ու Թրամփին Ինչպես են ոստիկանները կոտրում Դոն Պիպոյի ձեռքը. Նիկոլ Փաշինյանի անարխիան. տեսանյութ Միթե սա իշխանության՝ Հրայր Թովմասյանի հետևից ընկնելու և նրա վրա գործ կարելու հերթական փորձը չէ՞ Գործ արա, Հայկո. Արմեն Դարբինյան Ջոնսոնը ոտքը սեղանին է դրել Մակրենի հետ հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Ռոբերտ Քոչարյանի գործը քննվելու է անվերջ». Երվանդ Վարոսյան Կառավարությանը չենք վստահում. Ջերմուկի բնակիչներ Անկախությունը հայրենակիցներիդ վարկաբեկելը չէ, թույն սերմանելը չէ և օտարերկրյա գործակալների ազատ գործունեության ապահովումը չէ Վարչապետը փոխանակ փորձի թուլացնել սորոսական կազմակերպությունների ազդեցությունը, էլ ավելի է հզորացնում նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը հրավիրում են լուսաբանելու՝ «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում ստեղծված Լեգենդների արահետ քայլուղու բացման արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա ս․ թ․ օգոստոսի 24-ին՝ ժամը 14։30-ին , Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում: օգոստոսի 24-ին՝ ժամը 14։00 –ին, Հայաստանում առաջին միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի կունենա «Բելառուսի կախարդանքը» խորագիրը կրող ցուցահանդեսի ոչ պաշտոնական բացումը։Լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք հաստատել իրենցմասնակցությունը մինչև ս․թ․ օգոստոսի 23-ը՝ ժամը 18:00-ն՝ գրելով[email protected] էլ․հասցեին Օգոստոսի 24-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։ Թեմա` Ադրբեջանը Իսրայելի ռազմաբազա՞, տարածաշրջանի համար ինչ վտանգներ ու զարգացումներ կարող է ստեղծել ադրբեջանաիսրայելական սերտ համագործակցությունը եւ վերջին շրջանում կատարած համատեղ գործողությունները Իրանի դեմ։ Բանախոսը կանդրադառնա նաեւ Ադրբեջանի կողմից առաջիկայում ձեռք բերվելիք զինատեսակներին։ Օգոստոսի 24-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6, մանրամասները098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահԿարեն Չիլինգարյանի ասուլիսը: Թեմա` նոր ուսումնականտարվան ընդառաջ ի՞նչ է տիրում շուկայում, որքանո՞վ ենվերահսկելի շուկան ու գները: Ինչպիսի՞ պատկեր է այս պահինև արդյոք նկատվում են թանկացումներ: Օն-լայն գնումներն ուվերահսկողությունը Օգոստոսի 24-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Գրիգոր Նարեկացի» ԲԿնորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ, բ.գ.թ. ՄարիԴարակչյանի և հոգեբան Աշխեն Մկոյանի ասուլիսը: Թեման`ինչպե՞ս գրագետ պատրաստվել սեպտեմբերի 1-ին: Ինչպե՞սհաղթահարել առաջին անգամ մանկապարտեզ, դպրոց կամԲՈՒՀ հաճախելու բարդույթը: Երեխայի ֆիզիկականպատրաստությունը կանո... Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականաց... Օգոստոսի 23-ին ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Հայաստանի անկախության հռչակագրի ընդունում, ներքաղաքական իրավիճակ: Օգոստոսի 23-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնը» Սպիտակ քաղաքում Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ-ի գրասենյակում (հասցե`Շահումյան 5/7) կազմակերպում է քննարկում «Համայնքների խոշորացման գործընթացը և հնարավոր ռիսկերը Լոռու մարզում» թեմայով: Բանախոսներն են՝ Աշոտ Գիլոյան` ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ժիրայր Ղազարյան՝ Լոռու մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Օլեգ Դո... Օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը կխոսի Ամուլսարի շուրջ վերջին զարգացումների մասին,ինչպես նաեւ կանդրադառնա բնապահպանական մյուս օրակարգային խնդիրներին: Օգոստոսի 23-ին ժամը 11:30-ին «Նոյյան Տապան» -ի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա փաստաբան Ինգա Ավագյանի ասուլիսը։ Թեման՝ «Զորակոչի ենթակա անձին մեղադրում են կեղծ փաստաթուղթ ներկայացնելու և ծառայությունից խուսափելու համար, այն դեպքում երբ առկա են 3 բժիշկների կողմից տրված էպիկրիզները, որտեղ երկուսը հաստատում են հիվանդության առկայությունը, իսկ մեկը բացառում այն՝ առանց հիմնավորման և փորձաքննության։ Հարուցված քրեական գործի մանրամասները և փաստաբանի հետագա գործողություննե...