Կփորձեն ամբոխ պահելու համար ներսում վնգստոցից և փայտով գլխին տալուց խոսել,բայց դրսի հետ հարաբերություններում շատ խելոք են.Աղասի Ենոքյան

Հարցազրույց քաղաքական վերլուծաբաններ Անուշ Սեդրակյանի և Աղասի Ենոքյանի հետ:/Մաս 2-րդ/

-Եթե ամփոփենք ,Եվրոպայի դեմ խաղեր տալ չի լինի:

Անուշ Սեդրակյան.Ոչ թե խաղեր տալ չի լինի,ես ուղղակի որևէ կերպ չեմ կարող տեսնել Հայաստանի այն պոտենցյալ բարփոխումների գաղափարական և տնտեսական դոնորին,որը մեր երկիրը հանելու է կուտակված աղբից:

Աղասի Ենոքյան.Իսկ վեկտորը տեսնո՞ւմ եք բարեփոխումների,որ դոնորի մասին եք խոսւմ:

Անուշ Սեդրակյան.Այո,եթե դուք շատ ինտենսիվ և շատ կրքոտ հռչակում ես ժողովրդավարություն,հավասարություն,ազատ գորածարար դաշտ,ուղղակի պարտավոր ես համապատասխանել քո հայտարարություններին,և եթե չես համապատասխանում,չես ընդունում նախանշած ուղիները,դու կանգնում ես խնդիրների առաջ և դրա համար նոր իշխանությունները պարտավոր են հասկանալ,որ իրենք ուրիշ ճանապարհ չունեն:Անցել է մեկ տարի,ես տեսնում են,որ ձգձգումներ կան:

-Մի դատական պրոցեսի հետ կապված որոշում է կայացվում,հաջորդ օրը հայտարարում է փակել դատարանները,հետո նույն դատավորի նկատմամբ ստուգումներ,այս ամնից հետո մտածում եք,որ վեկտորը հստակ տվե՞լ է Եվրոպան և այսօրվա իշխանությունը այլընտրանք չունի:Եթե ինքը փնտրի այընտրանքային ճանապարհը,չեմ կարծում ,որ կարող է բարեբեր անդրադառանալ հայ-եվրոպական հարաբերությունների և հետագա ռեֆորմենրի ճակատագրի վրա:Ընտրությունը իրենցն է:Եվրոպան ընդառաջո՞ւմ է:

Աղասի Ենոքյան.Ճիշտ ասած ,ես չեմ կիսում այն տեսակետը,թե վեկտորը ներկա իշխանությունների եվրոպական է,պարզապես այդ վեկտորոը գոյություն չունի,միշտ սիտուատիվ լուծումներ են տալիս,ես կարծում եմ,որ ներքին արդարադատության,իրավական համակարգը այնքան է խարխլված,որ ոչ իշխանական թևերը,պայմանական ասենք ընդդիմությունը,շահատերեր,օրինակ դատարանները ընդդիմություն չեմ,շահ ունեցող են,որ իրեքն իրենց խնդիրները լուծելու համար ամեն ինչ հանելու են Եվրոպա,արդեն ներսի համակարգը չի աշխատում,ամբողջովին բարոյազերծել է իշխանությունը:

-ՍԴ-ն չի մնո՞ւմ:

Աղասի Ենոքյան.ՍԴ-ն ինքն է ամեն ինչ անում Եվրոպայի համար,տեսնում ենք:

Անուշ Սեդրակյան.Բայց ճակատագրի հեգնանք կա, Եվրոպայի դեմ պայքարից հետո,բոլորի վերջին խարիսխը մնացել է եվրոպական օրենքը:

-Ո՞վ էր պայքարում,նախորդ իշխանություններն էլ ամեն ինչ անում էին դեպի Եվրոպա:

Աղասի Ենոքյան.Իշխանությունների կողմից արդեն լսվում են ձայներ, թե դրսից տղան են բերում,այս ձայները գնալով ավելի ամրանալու են և հիմա իշխանության մեջ ստեղծվելու են համաեվրոպական ուղղվածություններ:

-Ի դեպ, հայտարարություններ եղան նմանեցնելով դրսի տղաներին:

Անուշ Սեդրակյան.Չեմ բացառում,ես ուշադիր հետևում եմ,ներքին աուդիտորիայի դուխը պահելու համար են այդ հայտարարությունները ,շատ սխալ են և կարող են որակվել որպես Հայաստանի ընդհանրական եվրոպական վեկտորից հրաժարում և հետագայում բերել գործողությունների,որովհետև Եվրոպան շատ դանդաղ է գործում,բայց նրանց պատժամիջոցներոն էլ այնքան առարկայական են,որ հետո կարող է մեր վրա վատ անդրադառնան:Այդ բոլորը ձայները և բոլոր հայտարարություններն առ այն,որ մենք Եվրոպայից ավելի ժողովրդավար ենք… Լենինը մի հոդված ուներ ՝ժամանակին մեզ ռմբակոծում էին դրանցով ՝Ձախության մանկական հիվանդություն,այսինքն՝երբ ռադիկալ դիրքորոշման մեջ ես,դու՝ մորե պո կոլենի ես,սա էլ մեզ պետք չի,բոլորի վրա թքած ունենք :

-Ինչքա՞ն ժամանակ դա կաշխատի:

Անուշ Սեդրակյան.Դա արդեն չի աշխատում,հայտարարությունը իր համար արվում է,իրականությունը շարունակում է զարգանալ:Հայտարարությունները չգիտեմ,թե ովքեր են անում,բայց իշխանության խնդիրն է,որ սեփական ամբիցիան ոտնահարելով պետք է աշխատել պետական շահի համար:

-Սրանից հետո,երբ հայտարարում են ՍԴ-ն բուդկա է,վնգստում են դռների մոտ,Եվրոպան արձագանքեց,հետագում կարձագանքի,եթե խիստ արձագանքը կշարունակվի Եվորպայի կողմից,ի՞նչ է մնում իշխանությանը ՝գնալ,շանտաժների,ինչ-որ մեխանիզմների:

Աղասի Ենոքյան.Մեր իշխանությունները իսկապես սկսել են հասկանալ ,թե որն է իրենց ամրության պաշարը և լավ հասկանում են,թե հայտնի հեքիաթում ,որ ասում է՝գյադեք այս կողմ անցեք,այն կողմ անցեք,դա միայն ներսի գյադեքի մասին է:Այս պատճառով կփորձեն ամբոխ պահելու համար ներսում վնգստոցից և փայտով գլխին տալուց խոսել,բայց դրսի հետ հարաբերություններում շատ խելոք տեղավորվում են այդ սահմաններում:

-Այստեղ հայտարարություն անում է, այնտեղ չեն լսո՞ւմ:

Աղասի Ենոքյան.Լսում են,բայց տղա եք բերումը համենանյդեպս բարձր պաշտոնյաների լեզվով չի ասված,սա նրանց շուրջ արբանյակների լեզվով է ասված և չեմ կարծում,էլի ներքին ներքին աուդիտորիայի համար է և չի բարձրանա դեպի եվրոպական բարձր ամբիոններ:

Անուշ Սեդրակյան.Գավառային բան է:

Աղասի Ենոքյան.Այն ,որ շանը ծեծում են,նա կախկանձելով ետ է գնում,մոտավորոպես այդ վիճակն է:

Անուշ Սեդրակյան.Պարոն Ենոքյան ,դուք էլ եք սխալ անում,որ այդ բառապաշարը օգտագործում եք,ես կարծում եմ,որ ընդհանապես աշխարհում գնում է ընդհանուր որակի դիսկուրսի նվազում և թույլատրելի սահմանից անկում ,չեմ էլ կարող նեղվել,որովհետև Ամերիկայից է սկսվել այդ տրենդը,Ամերիկայի նախագահը սկսեց օգտագործել,մոռանալով, որ գերտերություն է և վերջիվերջո իր ամբողջ ընտրազանգվածը նրան դրա համար ծանակում է և ծեծում:Երբ որ դու որդեգորում ես այդ բառապաշարը ,լինելով պետության գլուխ,դու դրանով չես դառնում լավ տղա:

-Ժողովրդական է:

Անուշ Սեդրակյան.Լավ ղեկավարի ֆունկցիան ոչ թե ժողովրդի միջից ստանդարին համրավելն է,այլ ժողովրդին բարձրացնելը միջին ստանդարտից:Այդ ցածր ստանդարտին հարմարվելը չէի,այլ կրթկանա և տեղակատվածակն ցենզը բարձրացնել,դա և բառապաշարին,և իզմերին և տարարական գրագիտության ը իրաբականին է վերաբերվում:

-Նայած,թե դու ում հետ ես աշխատում:

Անուշ Սեդրակյան.Մենք բոլորս հետևողական գնում ենք դեպի ձմեռ,իսկ մենք գիտենմ,որ ձմռանը սրվում ենհացի,ջրի թեմաները,սոցիալական խնդիրները,փայտի,այդ բոլորի սրման գնալու ճանապահին ձմեռը շատ խոշոր տեստ է ,և դրան պետք է պատրաստ լինել,ոչ թե վնգստալ, կախկանձել ,փռել, ես չէի ուզենա,որ ձախողման պատճառները լինել անհեռատեսության հետևանքով ,եթե մարդը ձախողվում է ունենա օբյեկտիվ պատճառներ,ասենք իմ վրա հարձակվեցին: ժողովուրդը այդ ֆրազները մի պահ է կուլ տալիս, իսկ հետո ասում է՝իմ սառնարանը,իմ երշիկը,իմ փայտը,իմ երեխան:

-Արդեն ասո՞ւմ է:

Անուշ Սեդրակյան.Սկսել է,իսկ պրոֆեսիոնալները գիտեն,որ կարող են դիմանալ ,գոտիները ձգել,հանուն պետության ,նրանց այդպիսի մոտեցումները վանում են,իրենք միջին հաշվով բուհը ավարտել են սեփական ուժերով և դրանից հետո իրենց տրված է գրքերի,գիտելիքների պաշար,որ չի համադրվում նման արտահայտչական միջոցի հետ:Օրինակ `Թրամփի ընտրողներից մեկը դուրս է եկել կոևսակցությունից և ասել՝ես չեմ կարող կառավարվել մի մարդու,մի կուսակցության կողմից,որը կարողանալով խեսել նորմալ,հատուկ խոսում է հովվապահի լեզվով :
Տեսակետ կա,որ սառնարանի պահը գալու է և որպեսզի դրա վրա շատ չկենտրոնանա,առաջ է գալիս դավադիրների,վնգստալու,բռնությունների թեման: Ինչքան է վարչապետին տրված բոնուսի ժամկետը:

Աղասի Ենոքյան.Բոնուսի ժամկետը սկսում է սպառվել ընտրություններից հետո:

Անուշ Սեդրակյան.Ամենալավ կառավարության պարագայում,ամանցանկալի,ամենաէֆֆեկտիվ:

Աղասի Ենոքյան.Ժողովուրդը նիսսիայով ընտրակաշառք է վերցրել, որ շուտով դա իրեն վճարվի,այդ արտահայռությունը շատ է դուրս եկել:

-Իր դուռն է ,կկոտրի,իր ծառն է կկտրի:

Անուշ Սեդրակյան.Բայց ախր պետությանն է,իրենը չի:

Աղասի Ենոքյան.Բայց իրեն ասել են՝պետությունը դու ես:

Անուշ Սեդրակյան.Պետությունը ինքը չի,ինքը պետության մի մասն է:

-Ձեզ ասել են:

Անուշ Սեդրակյան.Ինձ չեն ասել,որովհետև ես գիտեմ,որ իմը չի:

Աղասի Ենոքյան.Ասել են ,դուք եք,որ գիտեք ձերը չի:

Անուշ Սեդրակյան.Իմացողների կայֆիցենտը պետք է բարձրացնել:

-Կար մի ժամանակաշրջան,մենք գովում էինք մեր երիտասարդներին…

Անուշ Սեդրակյան.Ես էլ եմ ասել,պնդում եմ:

-Պուրակում ծառ են կտրում,Ամուլսարի կողքին ,արձանների,պատմամշակութային արժեքների կողիքն կանգնած,ակտիվ հկ –ներ կային դրոշակները ձեռքին բողոքում էին:Հիմա արդեն ,իշխանափոխությունից հետո այդ նույն չկանգնեցին,երբ Սևանը կանաչեց,երբ ծառերը կտրեցին,երբ պատմամշակությանին հուշարձանը քանդեցին,որտե՞ղ էին այդ երիտասարդները:

Աղասի Ենոքյան.Լավ ֆենոմեն է ,երիտասարդները համարում են ,որ սա իրենց իշխանությունն է:

Անուշ Սեդրակյան.ՀԿ-ները եկան իշխանության:Ինչու Իջևանում կանգնած չէին,որովհետև Ամուլսարում պետությունը անց է կացնում հակաբնապահապանական քաղաքականություն և ժողովուրդը կանգնած է:

ողովուրդը,եթե հկ-ները:

Անուշ Սեդրակյան.ՀԿ-ները,Սևանում պետությունը ոչ մի քաղաքականություն չի անցկացնում:
Իջևանում պետությունը անում է այն,ինչ հկ-ն,ասում է՝ծառ մի կտրեք:ՀԿ-ն գնա կանգնի,ասի ՝ծառ մի կտրեք,կամ կտրեք,բայց սոցիալական հկ-ներ Հայաստանում չեմ տեսել:Զարմանում եմ,թե ոնց մեր իշխանությունը չի նպաստում,որ բեռը իր ուսերից թափելու համար պետք է ձեռնարկի արհմիությունների ակտիվ ձևավորմանը:

-Որ հետո իր դեմ պայքարեն:

Ստամբուլյան կոնվենցիան առաջ բերեցին, սեպտեմբերին ասում են՝կվավերացնեմ,դա իսկապես վտանգավոր է:

Աղասի Ենոքյան.Չգիտեմ,արդյոք ուռացված է այդ միասեռականության դերը Ստամբուլյան կոնվենցիայի մեջ ,թե ոչ,թե դա ընդամնեը մի տող է ,որը հետագայում կարող է վերածվել ամբողջ քաղաքակրթական ճեղքվածքի:Ես պարզապես չգիտեմ,ես հարցրել եմ մարդկանց չեն տալիս պատասխան,ասել եմ իսկ որն էվնասը դրա չվավերցնելու ,որովհետև պետք է լինի ինչ-որ վնաս:Քաղաքական որոշումների մասով պետք է տեսնես, թե որն ընտրես,ինչի համար:

-11 երկիր հրաժարվել է,մի քանիսն էլ պատրաստվում են հրաժարվել:

Անուշ Սեդրակյան.Մի քանի կետերից են հրաժարվել:Մի նյուանս կա,որ ասում են ՀՀԿ-ն ստորագրել ք,մենք ստիպված ենք վարվերացնել, ՀՀԿ-ի ամեն ինչը մերժել ենք,սա ևս կարող ենք մերժել: Չկա մի պետական օրենսդրություն ,որը լավ վերամշակվելու դեպքում չկարողանա մարդուն պաշտպանել բռնությունից,եթե ինքը իրականացվի:Եթե ես օրենդրության մեջ ուղղակի որպես հաշտարարական սկզբունքով ասեն չենք ստորագրում,բայց այս օրենսդրական կետերը ընդունում ենք:

-Կա մեզ մոտ:

Անուշ Սեդրակյան.Քիչ է:

-Բայց մեզ մոտ ծեծում ենք կանանց:

Անուշ Սեդրակյան.Այո,ծեծում են:Դեռ մեզ չեն ծեծում,բայց դա չի նշանակում,որ գյուղերում կանանց չեն ծեծում:

-Գյուղում կանայք շատ ավելի ամուր են,կայացած:

Անուշ Սեդրակյան.Տարբեր տեղերում էլ ծեծում են,կան խոշտանգումներ,կարող է դա կարգավորվել,հանրությունն էլ իր դերն ունի,եթե մենք ունենանք այն հանրությունը,որ տղամարդու և կանանց վեճի ձայնը լսելուց չի զլանա ոստիկան կանչել,երևի ամեն ինչ լավ կլինի:Երեխաներին ևս ծեծում են ,փողոցում ևս տեսնում ես նման տեսարան:

-Կուզենայի՞ք մի հեռախոսահամարել լիներ,զանգեիք:

Աղասի Ենոքյան.Կա ավանդական դաստիարակություն:

Անուշ Սեդրակյան.Ավանդական դաստիարակությամբ մենք էշով ենք ման եկել,հիմա կամաց –կամաց կարելի է ավանդական դաստիրակության ավանակնեևրից ազատվել:

Առաջին հատվածն`այստեղ

Հարցազրույցը`Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1324 անգամ
Լրահոս
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am