Գյումրի այցի դասերը

168 ժամը գրում է.ՀՀ իշխանությունները վերջին երեք տասնամյկների ընթացքում իրենց գործունեության առանձնակի ուշադրության թիրախում մշտապես պահել են «աղետի գոտին», մասնավորաբար՝ Գյումրին, որի զարգացման համար ժամանակին ընդունվել է հատուկ ռազմավարություն, և այնտեղ կիրառվել որոշակի ուղղորդված քաղաքականություն։

Մի բառով նշենք «աղետի գոտի» ասվածի մասին. «աղետի գոտի» են համարվում ՀՀ այն տարածքները, որոնցում տեղաբաշխված բնակելի, արտադրական, սոցիալական, պատմամշակութային, կոմունալ և այլ նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները տուժել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով: Այդ հատվածի վերականգնողական աշխատանքներն իրականացվում են աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրով սահմանված ժամկետներում և կարգով: Հավելեք նաև, որ համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանվում են կառավարության կողմից և արտացոլվում աղետի գոտու վերականգնման տարեկան ծրագրերում:

Սա ֆիքսելուց հետո դիտարկենք գործող կառավարության և հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը՝ կապված Գյումրու հետ։ Նախ՝ փաստենք հետևյալ կարևոր հանգամանքը. իր իշխանափոխությունն իրականություն դարձնելուց առաջ գործող վարչապետը քայլարշավը սկսեց հենց Գյումրիից՝ այն համարելով մի յուրահատուկ խորհրդանիշ և ժողովրդին համախմբելու առանձնահատուկ միավորման փորձ հանդիսացող ուղերձ։ Հետագա իր գործողություններում և կառավարության տեսլականում գործող իշխանությունները միշտ շեշտել են Գյումրիում խնդիրներն ու այնտեղ առկա սոցիալական ծանր վիճակը՝ հատարարելով, որ պետք է կիրառվի հատուկ մշակված քաղաքականություն և ներդրումային ծրագիր։ Թվում է, թե տարօրինակ ոչինչ չկա, և ամեն ինչն ընթանում է նորմալ հունով, սակայն հուլիսի 19-ին Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցը բավականին տարօրինակ փաստեր վերհանեց։


Պետք է նշել, որ Գյումրիում Փաշինյանը քաղաքացիների հետ շփվեց բյուրոկրատական չինովնիկին բնորոշ պահվածքով, նախկին «ժողովրդական» ու «բոլորի դարդ ու ցավի» մասին մտածող կարեկից վարչապետի կերպարն այլևս չկար։ Իսկ գյումրեցիների կոշտ հարցադրումներն ու սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնելը նրա համար լուրջ դիսկոմֆորտ էին ստեղծել։ Կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է հրաժեշտ տալ իրականությանը, և ժողովրդի հետ անմիջական շփումը դառնում է մի տեսակ անցանկալի և պարտադրված երևույթ։

Նա Գյումրիում ցույց տվեց իր իրական դեմքը, երբ ժողովրդի հետ սկսեց խոսել արհամարհական ու մեծամիտներին հարիր ոճով՝ սոցիալապես անապահով ժողովրդի հարցերին տալով կարճ ու անբովանդակ պատասխան, քանի որ չուներ այլընտրանք ներկայացնելու որևէ տարբերակ։

Ժամանակին ժողովրդի դերի կարևորության մասին խոսող Փաշինյանը, ով իշխանության եկավ հենց ժողովրդի «ուսերին նստած», ներկայումս արդեն ուղղակի չի նկատում հասարակ ազգաբնակչությանը, կամ ուղղակի չի ցանկանում իջնել իր իշխանական Օլիմպոսից։

Այս դրվագում տեղին է հիշել հայտնի ասածվացքը՝ «յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը», քանի որ նույն ժողովուրդը սեկտանտներին բնորոշ էյֆորիկ պահվածքով բոլոր հրապարակներում նրան հռչակեց «ժողովրդի ընտրյալ» ու «երկրային Մեսիա»։

Մի դիտարկում մարզերում անցկացվող տնտեսական ֆորումների մասին. ինքնին դա լավ գաղափար է, բայց ակնհայտ է, որ այն չի աշխատում. չկա պարզ մասնագիտական հաշվարկ, թե տարբեր մարզերում անցկացված ֆորումները կիրառական ի՞նչ նշանակություն են ունեցել տնտեսության զարգացման կամ ներդրումների ներգրավման վրա։

Կարելի է տրամաբանել, որ՝ գրեթե զրոյական, այլապես իշխանական ողջ բուրգը, օր ու գիշեր հնարավոր բոլոր տարբերակներով, կթմբկահարեին «տնտեսական բումի» մասին։

Մի կողմ թողնելով, թե ինչ են ներկայացնում այդ տնտեսական ֆորումներում՝ կենցաղային մանր ապրանքներ արտադրող ընկերությունների կամ անհատ ձեռնարկատերերի արտադրանք, ավելին՝ այս համաժողովները վերածվում են ինքնանպատակության, որովհետև նույնիսկ չեն կարողանում նորմալ PR ապահովել Փաշինյանի համար, ու հակառակը՝ նրան ավելի են կտրում իրականությունից, որովհետև մեկ օրվա համար գեղեցիկ պատրաստված տաղավարների, պատրանքային տնտեսական ակտիվության հետևում քողարկվում է մարզերում տիրող անմխիթար սոցիալական վիճակը՝ իր ամբողջ թշվառությամբ։

Այս ձևաչափը կառավարության ղեկավարին և ռոմանտիկ հովերով տարված իր նազիր-վեզիրներին ևս մեկ անգամ հիշեցնում է, թե սոցիալական ինչ ծայրահեղ ծանր վիճակում է ապրում հասարակ ժողովուրդը։

Ըստ էության ունենք մի իրավիճակ, որ Փաշինյանը մտնում է հերթական, այս անգամ՝ սեփական անճարակության հետ առերեսվելու շրջափուլ, քանի որ պարզ տեսնում է, որ հարցերին լուծման ոչ մի ռեալ տարբերակ չունի։ Վերջում ուղղակի հավելենք, որ Փաշինյանի այցից առաջ Գյումրու շատ փողոցներում հայտնվել են «Մերժիր Նիկոլին» գրառումներ։ Քաղաքացիները, ըստ էության, իրենց անհամաձայնությունն են սկսել հայտնել Փաշինյանի վարած քաղաքականությանն ու տնտեսական կուրսին։

դիտվել է 694 անգամ
Լրահոս
Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am