Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ հետմահու քրեական գործ է հարուցվել
ՌԴ քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ հետմահու քրեական գործ է հարուցվել:
Քույրերի հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի արարքներում սեռական բռնության նշաններ են հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
Միխայիլ Խաչատուրյանին մեղսագրվում են ՌԴ Ք.Օ. 117, 132 և 133 հոդվածները՝ ծաղրի և կտտանքների ենթարկելը, սեռական բնույթի բռնի գործողությունները, սեռական գործողությունների հարկադրելը: