Պյոտր Պորոշենկոյին կանչել են հարցաքննության
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն հարցաքննության է հրավիրել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս-Ուկրաինան: Հարցաքննության օրը հուլիսի 17-ն է:
Իրավապահ մարմինը չի մանրամասնում, թե ի՞նչ քրեական գործի շրջանակում է նախկին նախագահը հրավիրվում հարցաքննության: