Այն ժամանակ Սամվել Ալեքսանյանը թիվ մեկ թշնամին էր,այսօր ամենաարդար գործարարն է.Միհրդատ Մադաթյան

Հարցազրույց հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ:/Մաս 1-ին/

-Ի՞նչ կատարվեց մեր երկրում և ի՞նչ հանգրվանի ենք եկել:

-Շատ սիրում ենք ժողովուրդ բառը,բայց չենք որոշում,թե ում նկատի ունենք,որովհետև հետաքրքիր է,որ մարդը,ով խոսում է ՝ժողովուրդ ասելով նկատի ունի մի շերտ ,որն իրեն է վերագրում,իսկ մյուս շերտին ժողովուրդ չի համարում:Սա է պետճառը,որ մենք կարիք ունենցանք կիսելու հասարակությանը սևերի և սպիտակների,ըստ ծնվելու վայրի :Մենք պետք է կարողանանք տարբերակել մյուս սև մասին ,իսկ մնացածին անվանենք ժողովուրդ:Ի միջայլոց նախկին իշխանության ներկայացուցիչները ևս ժողովուրդ էին,լավ էին անում,թե վատ,բայց անում էին ,դա անհերքելի է,որ ժողովուրդի ներկայացուցիչներ էին :Այդ նույն ժողովրդի ներկայացուցիչներ են պրոֆեսորները,նկարիչները,գրողները ,ինչ-որ մարդիկ,ովքեր օրինախախտներ են,և նման իրավիճակներ:Պետք է կարողանալ հասկանալ,որ երբ մենք ժողովորդի անունից խոսում ենք ,արդյո՞ք իրավասու ենք բոլորի անունից խոսելու:

-Ի՞նչ լոզունգներով եկան,որո՞նք իրենց արդյունքները տվեցին,ի՞նչն է հիմա աշխատում և ինչի՞ անհրաժեշտություն կա:

-Լոզունգները շատ էին,բայց բոլորը մետամակարդակի մեջ էին:Եթե վերցնենք Իմ քայլը դաշինքի լոզունգը ընտրական շրջանում ՝Երջանիկ հասարակություն ,որը շատ հետաքրքիր է,ես այն ժամանակ էլ եմ ասել ,երջանկությունը շատ ինտիմ ու ինդիվիդուալ գաղափար է, սա այն գաղափարը չէ,որ որևէ մի կառավարություն որևէ ժողովրդի կարող է տալ: Երջանկություը կապված չէ ոչ սոցիալական ստատուսի,օրինապաշտության հետ,ոչ մի բանի,ամեն մեկս յորուվի ենք դա հասկանում:Երբ կառավարություն կլինի,քարոզչական մեխանիզմներով դրվում է նման մակարդակի արժեքներ ,որոնք սին են,չեն կարող ճշմարտացի լինել,ոչ ոք ինձ չի կարող երջանիկ սարքել՝ոչ պայամաններ,ու փաստացի դուրս է գալիս,որ ստում է,վերջը չի լինելու այդ երջանկությունը ինձ համար, եթե ես ուզեմ,անկախ որևէ կառավարությունից ես կլինեմ երջանիկ:Այս արժեքներն է,որը գրավում է:Օխլոսը մտածում է՝ես ուզում եմ լինել,երջանիկ,տվեք ինձ այդ երջանկությունը ,օխլոսը ունի մի հետաքրքիր հոգեբանություն,պատասխանատու չէ իր կյանքի համար:

- Ում նկատի ունե՞ք:

-Սա բոլոր ազգերի հասարակության այն շերտն է,ով չի ուզում պատասխանատվություն վերցնել իր անձի համար,իր դժբախտությունների համար մեղավոր են բոլորը ,բացի իրենից,սա այն շերտն է,որը չունի համապատասխան կրթական մակարդակ,որովհետև սրա հետ կապված մարդը մի փոքր ավելի ուրիշ կերպ է նայում:Սա է պատճառը,որ աշխարհում ընդունված մի ուրիշ նորմ կա. իտոկրատիայի գաղափարը կար, այսօր ամերիկյան հասակությունը պնդում է,որ ինքը հասել է մերիտոկրատիայի մակարդակի ,սա արժանիների կառավարման ձևն է, որտեղ ոչ թե ժողովրդի անդամները բոլորը ունեն իրենց մեկ ձայնը այլ ձայների քանակային տարբերություն կա:Ակադեմիայի պատվավոր անդամը շատ ավելի մեծ ձայների քանակ կարող է ապահովել,քան ես կամ ինձնից ավելի ցածրները:Մերիտոկրատիայի գաղափարը իդեալական հասարակագի համար է,երբ մարդիկ սկսում են տնօրինել ըստ հայրենիքի առաջ ունեցած իրենց պատասխանատվության,պարտավորվածության,արած գործերի,ինտելեկտուալ մակարդակի:Հեղափոխությունները բոլոր երկրներում կատարվում են ցածր շերտի և դրանից մի քիչ բարձր շերտի հետ,ցածր շերտը անում է ,որովհետև ինքը դժգոհ է, եթե ես իմ կյանքի համար պատասխանատու չեմ,իմ անհաջաողությունների համար ես չեմ պատասխանատու,թող կամայական հասարակարգի դեպքում մարդիկ ունենան անհաջողություն,ես փորձելու եմ գտնել դրա համար մեղավորներ ,ու միշտ գտնելու եմ մեղավոր այն ձյաձյային ,ով նստած է վերևում:

-Եթե ինչ-որ մեկն է, բարձրաձայն ասո՞ւմ է,որ ինքն է մեղավոր:

-Եթե ինչ-որ մեկն էլ բարձրաձայն ասում է,որ ինքն է մեղավոր ,ինքը գողացավ,50/50 մտավ,կամ ինչ արեց,ես միանգամից ասում եմ ՝պարզվեց:Սա տեղի է ունենում Հայաստանում,նախկին կարգերի ժամանակ մի գյուղում մի մարդ բազմոցին պառկած,կինն ասում է՝ինչու չես աշխատում,ասում է՝դե որտեղ աշխատեմ,50/50 փայ եմ մտնում:Ինքն իր համար ուներ մի արդարացում ,որը ստույգ ինքն իր պորտաբուծությունը դրանով ապահովում էր,սա արդար երկիր չէ,դրա համար չեմ աշխատում,արդար չեն գնահատում:Սա կարող է լինել կամայական հասարակարգերի ժամանակ,եթե մենք Շառլ դե Գոլին էլ կենդանացնենք,բերենք, անպայման իրենցի էլ դժգոհողներ կլինեն:Դեմոսը մի քիչ ավելի բարձր շերտ է ,ավելի փորձում է ադեկվատ գնահատել իրավիճակը,ավելի պատասխանատու է իր կյանքի համար,տարանջատել,որտեղ է ինքը պատասխանատու,որտեղ մեկ ուրիշը:Ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակում կյանքի պատասխանատվությունը ավելի շատ են վերցնում իրենց վրա,ինչքան ավելի բարձր են ,այնքան պատասխանատվության մասը՝իր անձի,երկրի,երկրի մաքրության համար:Դուրս է գալիս փողոց ու ասում,որ աղբը չեն մաքրում,առաջին հերթին ինքը աղբը չի թափում:Իսկ օխլոսի դեպքում ինքը աղբը թափում է՝մի ծխախոտ,մի կոնֆետի թուղթ,հետո ֆեյսբուքում ստատուս է գրում,որ ամբողջ քաղաքը աղբի մեջ կորած է,քաղաքապետը լավ չի աշխատում:Լավ,քաղաքապետը ոնց աշխատում է,դա երկրոդ խնդիրն է,բայց դու ինչպե՞ս ես այդ հարցին մոտենում:

-Մեծ տոկոս են կազմու՞մ:

-Սովորաբար բոլոր հասարակություններում օխլոսը մեծ տոկոս է կազմում,այլապես մենք կունենայինք ծաղկուն պետություն:

-50-60 տոկոսը իրենք են ,հեղափոխությունները նման զանգված վրա են հենվու՞մ:

-Այո,դա է պատճառը,որ Հեկտեմբերյան հեղափոխություն եղավ, երբ նայում ենք այն առաջնորդներին,որոնք արեցին հեղափոխություն, ով էր Իոսիֆ Ստալինը,նա ուղղակի գող էր կայանարային,ոչ բարձրագույն կրթություն ուներ,ոչ գրքեր էր կարդացել,այդ մասսան էր,որ գնաց նրա հետևից:Սա է պատճառը,որ բոլոր հեղափոխություններից հետո տեղի է ունենում ինտելիգենցիայի վերացում ,որովհետև հեղափոխող մասի՝օխլոսի համար բժիշկը,ուսուցիչը,մնացած բոլորը դասակարգային թշամիներ են:Հոկտեմբերյան հեղափոխությոնից հետո մենք վերացրեցինք ինտելիգենցիան ,դա շատ լավ երևում է Բուլգակովի <<Սոբաչիե սերդցեում>>, դրանից հետո սկսվեց ձևավերվել նոր խորհրդային ինտելիգենցիա,որը ստրուկտուրա ուներ,բայց դրա ձևավորման համար մեծ շրջան է պետք:Հիմա նույն բանն է տեղի ունենում:

-Դուք ասում եք,որ մեզմոտ իշխանափոխություն է եղել:

-Ազնվորեն ասած ոչ մի կտրուկ փոփոխություններ տեղի չունեցան,բացի նրանից,որ պոստերում փոխվեցին մարդիկ:

-Ո՞ր լոզունգի հետևից գնաց այդ օխլոսը:

-Երջանիկ լինելու ,արդարության,որը նույնպես շատ կասկածելի միավոր է:

-Արդարն այն է,որ այն 50/50-ը չլինի:

-Բայց պարզվեց,որ այդ 50/50 չկա: Դրա դեպքում պետք է ունենայինք շատ բարձր դատ և դրա պարզաբանում ,կոնկրետ անուններ,որ արյունը և տեսարանները ստանայինք:

-Քի՞չ են:

-Տեսարաններ տրվում են,բայց հիմնավորված չեն,տրվում են ինչ-որ ձերբակալության միջոցով ,մի շաբաթ հետո այդ մարդուն բաց են թողնում:

-Գումար են վճարո՞ւմ:

-Չեմ կարող ասել,թե ինչի համար,ես կարող եմ օխլոսի պես հետևություններ անել,որ գումար են վճարում:

-Բավարարվո՞ւմ է օխլոսը:

-Իհարկե ոչ,դրա համար վարչապետի ռեյտինգը ընկնում է,օխլոսը մի հետաքրքիր մղում էլ ունի ՝իր էշը պետք է լինի կանաչ ու ռեզինից: Եթե ինքը ինչ-որ մի բան արել է,մինչև վերջ այդ սխալը պետք է հրի:Օխլոսն էլ միատարր չէ,վերևից ներքև է:Եթե հեղափոխության ժամանակ կային որոշակի ինտեկելտուալ մասսա ,ով որ գնաց հեղափոխության ,քանի որ նեղացածություններ ունեին,կային իրոք խնդիրներ,գնաց այդ լոզունգների մեջ փորձելով տեսնել դրական բաներ,սկսեց կամաց կամաց անջատվել,հիմա կամաց իջնում է,սրա հաշվին է ռեյտինգը ընկնում,տեսնում է,որ ասում էին,որ պետք է արհեստավարժ կառավարում լինի,բայց ոչ մի պոստում արհեստավարժ կառավարում չունենք,արդար աշխատատեղեր չկան,որ ռեզյումեներով դիմեն և լավագույնը ընտրվի,նստեցին մարդիկ,որոնք խոսելու ակնհայտ կոպմենենտ չեն ,օրինակ Արարատի մարզպետի դեպքը,Սևանի դեպքը…Մենք հիմա տպագրում ենք 3-6 տարեկանների սեռական դաստիարակության գիքր,որը սեռականություն է քարոզում,դա տպվեց,հետո սկսեցինք դա քարկոծել, ու այսպես մի շարժում է գնում,որն արհեստավարժության հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Ռեյտինգը շերտ շերտ մաշվում է,ես կարծում եմ,որ այսօրվա կառավարությունը շատ ավելի պակաս ռեյտինգ ունի,քան այն ժամանակ ,երբ եկավ իշխանության :Օխլոսի մի ամս կար,ով հեղափոխություն էր անում,որովհետև սառնարանը դատարկ էր,մտածում էր ,որ հեղափոխությունը կանի,կգա տուն,սառնարանը կբացի,երշիկը կտրատած կհայտնվի,մի հիաթթափություն եղավ,մի ուրիշ շերտ կար,մենք 3 000 000 մարդ ենք ապրում,գիտենք երկիրը ոնց կառավարել,սպասում էին,որ գալու են իր դուռը ծեծեն ,ասեն՝արի նախարար աշխատի, դա էլ չստացվեց,ոչ ոք չեկավ,դուռը չծեծեց,բայց իքնը դուրս էր եկել,փողոց էր փակել:Բնականաբար կային նաև անձնական սպասումներ .երևույթներ շատ բազմապիսի են,կարող ենք բազմաթիվ նկարագրություններ տալ,բայց որ սպասումները չարդարացան,դա միանշանակ է:

-Սա հարուստների և աղքատներիկ կռի՞վ էր, ինտելեկտուալների,ոչ ինտելեկտուալների՞ ,տգետների,խելոքների,կան նման բան:Ի՞նչ ժառանգություն ենք ստացել Սովետական միությունից՝հարուստ,աղքատ,միջին խավ:

-Այստեղ եթե ասում ենք՝հարուստներ և աղքատենր ,մի պահ հետ գնանք :Դեմոկրատիա բառը ՝Դեմոսը եղել է մի բավականին հարսուստ մարդկանց թաղամաս Հունաստանում հետո հետո փոխվել է,դեմոս մենք որպես ժողովուրդ ենք հասկանում:Եթե խոսում ենք հարստության և աղքատության մասին ,մի հետաքիքր բան ձևավերվեց Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ ՝հարուստների նկատմամբ ատելություն,անկախ նրանից ,թե այդ հարստությունը,գումարը,ապրելակերպը,որն ինքն ունեցել է ,ինչպես է ձեռք բերվել:Քանի որ այս ատելությունը սերմանվում, է,ունեցվածն էլ սկսում է ուռճացվել, երբեմն մարդուն վերագրվում են միլիարդներ,ունեցվածք,որի մասին ինքը չի էլ երազել,բայց մտածում են է ՝սա տակը շատ կունենա,սա որ այդքան ծախսում է…Երբեմն դա այդպես չի լինում,մենք ունեցանք հարուստների նկատմամբ այն ատելությունը,որը կար օխլոսի ժամանակ ,բոլոր հասարակարգերում,ժամը երկուսին արթնացող և բակում բլոտ խաղացող տղան միշտ էլ նախանձով էլ լցված ու լավ չէր հասկանում,թե ինչու է այն հարևանը ,որը առավոտյան 6-ին արթնանում և աշխատանքի է գնում ,լավ մեքենա քշում:Ամեն ինչս լավ էր , մի հատ էլ հարևանս Մերսեդես առավ,սա կա այդ մարդկանց մոտ ,միշտ է եղել:

-Ազգային է ատելությունը,թե՞ Սովետական միությունից է եկած:


-Իհարկե դա Խորհրդային շրջանում ձևավորվեց,որովհետև այդ շրջանը տվեց մի շատ վատ բան՝դա հավասրությունն է,որը որ բնության մեջ գոյություն չունի,բնության մեջ էլ կան կուշտ ,ուժեղ առյուծներ, և կան թույլ ու սոված առյուծներ:Բնականաբար կուշտը նա է ,որը լավ է վազում,թռնում,որս անում,նույնը մարդու մեջ էր:Կապիտալիզմը,ֆեոդալիզմը որ ձևավորվել է,եղել էմեկը որ կարողացել է աշխատել,մի հոգի էլ բատրակ վերցնի,նույնը արվում է մեզ մոտ,մեր երեխան դպրոցում սովորելուց ընտրում է ՝գնալու է դեպի բատրակություն,թե՞ դեպի բարձրագույն:Մեկը գնում է բարձր պաշտոնի,մեկը բատրակության,մեկը տաքսու վարորդ դառնալու:

-Ասում են՝ձևավերվել է այնպիսի իշխանություն,որ ես հիմա այս կարգավիճակում եմ,ինքն է մեղավոր:

-Երբ ժամանակին իր ծնողն իրեն ասել է՝սովորի,ինքը չի սովորել, հետո տեսել է,որ իր սովորղ ընկերը ինչ-որ տեղ հասավ,պետք արդարացնի:

-Ինքը դրա պատասխանն ունի՝այդ սովորող ընկերող հետևում կանգնած է հարուստ ինչ-որ մեկը:

-Սովորող ընկերող մասով էլ փորձում է գտնել տարբեր արդարացումներ,անկախ նրանից ,թե ով կլինի ղեկավար:

-Երբ հանրության մեջ մտնում է,որ սա միլիարդ է տարել,նա այսինչ բանն է տարել,սա ճի՞շտ մտածված բան էր,որ մեր հասակարությունը միանգամից կհարձակվի:

-Եթե խոսում են շահախնդիր ստատեգիայի տեսնակյունից,այո,բայց մեր ազգը միշտ ունեցել է տղամարդու խոսք գաղափարը,խոսքը ,որն ասում ես,դա պետք է քաշ ունենա ,ասողը պետք է տեր լինի,միայն մեր ազգի մասին չէ:Երբ մեքն ասում ենք՝սա միլիոն է տարել,այդ մարդը պետք է անպայման դատվի,միլիոն տանողը,եթե չի դատվել,ուրեմն ստել եք:Ես այսօր մեկին չեմ ճանաչում մեկին,որ դատվել է,ես ճանաչում եմ դատված մարդիկ,ովքեր ոչ մի բանի հետ ոչ մի կապ չունեն,Մնավել Գրիգորյան կա,որը մեծ դրոշակ է դարձել:

-Նվիրատվություններ ձևակերպեցին:

-Եթե հեղափոխություն արեցինք,հրապարկում մ հռչակում ենք, սահմանադրություն բան չենք ճանաչում,ուրեմն նրանց էլ պատժենք այդ ձևով: Այդ տարած միլիոնը արդար այդ մարդուց վերցրեք, ապացուցեք,որ տարել է,վերցեք,դատեք,բերք պետականացրեք,թող վերջանա:

-Իրենք այդ պահին խնդիրը լուծեցին:

-Շահախնդիր ստատեգիան սկսեցին օգտագործել,եթե մենք հեղաշրջման ընթացքում ունեինք պարոն Ալեքսանյան,ով առաջին թշանամին էր,Երևան Սիթիում ակցիաներ էինք անում,քարտերն էինք ետ շպրտում,առևտուր չէինք անում,հիմա պարոն Ալեքսանյանը մեկ ժամվա մեջ դարձավ շատ օրինական գործարար:

-Օխլոսը բավարավա՞ծ է:

-Բավարաված չէ,օխլոսի մեջ կա մի մաս,ով ժամանակին չսիրելով կառավարությունը,իր շրջանի ընտրվողին,գնում էր ընտրում,որ հետո ասի՝ես գիտեի:Ինքը կարող է իրեն վնաս տալ,միայն թե ինքը ճիշտ դուրս գա:Դա էլ է մարդու հոգեբանություն,առաջին նորությունը հայտնելու հոգեբանությունը՝բոթ,թե՞ լավ լուր,բավականություն է ստանում դրանից:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 3283 անգամ
Լրահոս
Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am