Բանակում էական կրճատումներ են եղել

«Բանակում մայիս ամսին էական կրճատումներ են եղել։ Խոսքը հարյուրը գերազանցող կադրերի մասին է: Բանակային ստորաբաժանումներում իրականացված կադրային կրճատումները, բնական է, որ միայն մեկ պատճառ պիտի ունենային. կառավարությունը նման քայլի է դիմում՝ բյուջետային միջոցները խնայելու համար:

168 ժամի աղբյուրը չի մանրամասնում՝ բանակից քաղաքացիական կյանք ուղարկվածներն ովքե՞ր են։ Արդյո՞ք այն մարդիկ են, որոնց վրա պետությունը ժամանակին փող է ծախսել մասնագիտական բարձր որակավորում ունենալու համար, թե՞ կանոնավոր զորքերի հրամկազմից են կամ ժամկետային զինծայողների ստորաբաժանումներից:

Թվարկվածներից որ դեպքն էլ լինի, միևնույն է, բանակի կրճատումները պատերազմական երկրի պարագայում ոչ ադեկվատ միջոց են տնտեսական խնդիրները լուծելու համար:

Այսպիսի միտումները ռազմական ոլորտում այլ խնդիր են լուծում և բացասաբար են ազդում բանակի ներքին միասնականության գործոնի վրա:

Մանավանդ, երբ զուգահեռ իրականության մեջ երկու հակառակ պրոցեսներ են ընթանում՝ կրճատումներ-հընթացս կադրերի համալրում բանակի վարչական ապարատում: ՀՀ Զինուժի ղեկավարությունը անհասկանալիորեն ուռճացնում է կենտրոնական ապարատը՝ օրինակ, տեղեկատվական բլոկը:

Ավելին, Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) նույն ղեկավար որոշիչ դեմքերին շարունակում է պահել «կլյուչևոյ պոստերում», իսկ մարդիկ տեսնում են, թե ինչպես է քաղաքական իշխանության վերնախավը կոմպրոմիսի գնում Բանակի կենտրոնական ապարատում դիրքերը տարիներով պինդ պահած անձնակազմի հետ:

Շատերի համար անընդունելի արատավոր ավանդույթներից մեկը շարունակում է մնալ նաև այսօր: Խոսքը սահմանային ծառայություն իրականացնող սպայական կազմի մասին է, որոնց ծառայության ժամկետը լրանալուց հետո նրանք, միևնույն է, մնում են դիրքերի պահապանը, և նրանցից շատ-շատերի տեղափոխության հարցն այդպես էլ ուժայինի ղեկավար կազմի օրակարգ չի մտնում:

Եվ այս նվիրյալները դիրքերում նստած լուռ հետևում են, թե ինչպես է զինվորական մի կայուն շերտ պարզապես «տաքուկ» տեղավորվել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբում ու կենտրոնական ապարատում, և, ի հեճուկս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավասարության կոչերի, հարմար դիրքավորված՝ օգտվում բոլոր բարիքներից՝ արտոնություններ, սոցիալական երաշխիքներ, ընդհուպ՝ ՊՆ բնակարանային ծրագրից: Նրանցից մի քանիսը վերջերս բնարականամուտ են տոնել:

Եվ հատկանշական է այն, որ սա զինվորական այն միջին խավն է, որը սահմանին երբեք ոտք չի դրել, Արցախի օդը չի շնչել, երբևէ չի զգացել, թե ինչպես է կրակոցից հետո վառոդի հոտը տարածվում, բայց արի ու տես՝ նրանք հաջողակ «կադրավիկներ» են եղել՝ ինչպես նախկին իշխանության օրոք, այնպես էլ այսօր՝ հետհեղափոխական Հայաստանում, և, ինչպես սահմանային ծառայություն իրականացնող սպաներն են նրանց բնորոշում՝ այս «գրիչ բռնողների» թիվը կրճատելու անհրաժեշտություն չի եղել և՛ երեկ, և՛ այսօր»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 382 անգամ
Լրահոս
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է Մակրոնի և Սի Ծինփինի ընթրիքի ճաշացանկից հեռացվել է «ռուսական տորթը». Le Figaro Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Բագրատ Սրբազանը գնահատանքի խոսք հղեց Սփյուռքին ու հորդորեց միասնական լինել Ինչու՞ Նիկոլի իրավապահները չեն ձերբակալում 12 հազար վագներականներին, ՌԴ դրոշով շրջող մեքենաներին և հարյուրավոր հանցավոր տարրերին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին Շարժամանն է միացել նաև Էջմիածին դաշինքը ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Մայր Աթոռը Փաշինյանի՝ եկեղեցու մասին ելույթը համարել է անպարկեշտ դատողություն Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը Ժողովրդի ոգևորությունն ու հավատը մեծ է․ շարժումն արդյունք կտա․ զոհված հերոսի հայր Ոչ ոք չփորձի ինքը հարց լուծել փողոցում․ միջադեպ պարեկների հետ շարժման ժամանակ (video) Սա հայապահպանության պայքար է․ ես հավատում եմ այս շարժմանը․ Գոհար Մելոյան (video) Այդ տհաճ երիտասարդի դեմ Միկա Բադալյանը որևէ հանցանք չի գործել․ Կարապետ Մինասյան (video) Արցախցիներին սպառնում են չմասնակցել Սրբազանի երթին՝ զգուշացնելով, որ կզրկեն օգնություններից․ արցախցի (video) Տարոն Չախոյա՛ն, բերդում փտելու ես․ Արա Վարդանյան (video) Փաշինյանն սկսել է ինքն իրեն խաբել․ Բագրատ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am