65 միլիոն եվրո՝ ինչի՞ դիմաց

Պաշտոնական Երևանը հայտարարում է Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման մտադրության մասին: Հուլիսի 10-ին Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ հայտարարության ժամանակ այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ - «Ընդգծեցի ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը: Երկուստեք նշվեց Հայաստան - ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը, և եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը»:

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի հետ Կառավարության շենքում Փաշինյանը բանակցեց մոտ մեկ ժամ:
«Հայաստանի դրական դինամիկան ստեղծել է նոր հնարավորություններ մեր համագործակցության համար: Իմ այցելությունը ապացույցն է այն կարևորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի ու տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին: Այսօրվա մեր քննարկումները ընդգծեցին մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Սա հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը: Եվրամիությունը կշարունակի տրամադրել տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն՝ այս համաձայնագրի իրականացման համար», - ասել է Տուսկը:

Փաշինյանի խոսքով, բանակցությունների ընթացքում ինքը վերահաստատել է օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը, ինչպես նաև խոսել է անկախ դատական համակարգ կառուցելու ուղղությամբ գործադրած ջանքերի մասին՝ այս հարցում մեծապես կարևորելով Եվրամիության աջակցությունը․ - «Այսօր ևս մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում: Անդրադարձանք Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի, մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական և ճյուղային, այսպես կոչված սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ»: Նա նաև տեղեկացրեց, որ հունիսի 1-ին հաստատել է Հայաստանի ու Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը: Մինչև այդ մեկ տարի գործում էր պայմանագրի ժամանակավոր կիրառումը:
Հայաստանի Վիճակագրական կոմիտեի համաձայն, 2018-ին Եվրամիության հետ առևտուրը կազմել է մեկ միլիարդ 830 միլիոն դոլար, ինչը 19 տոկոսով ավելի է 2017 թվականի համեմատ: Հայաստանի ողջ արտաքին առևտրում Եվրամիության բաժինը անցած տարի կազմել է 24,8 տոկոս, և այդ ցուցանիշով Եվրամիությանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ ԵԱՏՄ-ից հետո:

«Ճանաչելով բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի կառավարության գործադրած ջանքերը՝ Եվրամիությունը գրեթե կրկնապատկել է 2019 թվականի համար նախատեսված մեր օժանդակությունը Հայաստանին: Այս միջոցները կօգնեն իրականացնել գերակա ծրագրերը՝ ներառյալ կառուցվածքային և բնապահպանական», - նշեց Տուսկը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից «Ազատությանը» տեղեկացրել են, որ այս տարի Բրյուսելի աջակցությունը Երևանին կազմելու է 65 միլիոն եվրո: Նախորդ տարի այդ թիվը եղել է 46 միլիոն, իսկ 2017-ին՝ 34,5 միլիոն եվրո:
Տուսկը Երևան ժամանեց Բաքվից, ուր խոսելով ղարաբաղյան խնդրի մասին հայտարարել էր․ - «Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի, իսկ Եվրամիությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Սակայն, Հայաստանում Տուսկի արած հայտարարությունը այլ էր․ - «Եվրամիությունը քաջալերված է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ այս տարվա զարգացումների դինամիակայով և հանձնառությամբ՝ նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության և կենտրոնանալ մարդասիրական հարցերի ուղղությամբ: Մենք նաև կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը՝ կապված շփման գծի երկայնքով վերջին զոհերի և լարվածություն հրահրող հայտարարությունների հետ: Երկու կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն՝ վերականգնելու խաղաղության համար նպաստավոր միջավայրը: Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այստեղ պետք է քաղաքական հանգուցալուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և սկզբունքներին: Եվրամիությունը շարունակում է ամբողջապես աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ գտնելու արդար ու երկարատև լուծում՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա: Եվրամիություն արդեն իսկ աջակցում է խաղաղությանն ուղղված ջանքերը և պատրաստ է աջակցել՝ նախապատրաստելու ժողովուրդներին խաղաղության»:

Հայաստանում Փաշինյանի իշխանությունից Բրյուսելի սպասելիքները բարեփոխումների առումով մեծ են: Այդ իսկ պատճառով՝ նրանք «կարկանդակ» ցույց են տալիս: Իսկ ինչ են ակնկալում նրանք Արցախի հարցում: Հատկանշական է, որ Բրյուսելից խոսում են հասարակություններին խաղաղության նախապատրաստելու մասին:

Թամար Բագրատունի

դիտվել է 7747 անգամ
Լրահոս
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am